Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.49
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2005
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505088


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2 փետրվարի 2005 թ.
Երևան

 N 76-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 213-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.  

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 6-րդ կետի «ա» ենթակետի «ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը),» բառերը հանել.

2) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».

3) 7-րդ կետի «Խորհուրդ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ  (այսուհետ` Խորհուրդ)» բառերով.

4) 10-րդ կետի «բ» ենթակետի «, հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական» բառերով.

5) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:».

6) 11-րդ կետի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ
         
Մ. Բադալյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան