Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.202
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2004
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 427-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 31-րդ կետով.

«31. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) համապատասխան մարմնի առանձնացված կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման, կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

գ) քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):

Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կետով նախատեսված հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ընդհանուր քանակը պետք է պակաս չլինի տվյալ պաշտոնի խմբի համար նախատեսված թեստի չափաբաժնի եռապատիկից:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Մ. Բադալյան