«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 15/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» N 15/1-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) թիվ 1 հավելվածում «թիվ ____ ընտրատարածքի, թիվ ____ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Հաշվառված է թիվ ___ ընտրատարածքի թիվ ___ ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ» բառերով,
բ) որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
|
Գ. Ազարյան |