«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մայիսի 2004 թ. |
N 430-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 6-րդ կետի «ցանկությամբ» բառից հետո լրացնել «` նրա գրավոր դիմումի հիման վրա» բառերը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 91-րդ կետով.
«91. Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը, իսկ առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները` համապատասխան մարմնի աշխատակազմը:
Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներն են:».
3) 15-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ատեստավորումից առնվազն հինգ օր առաջ քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով (քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի ատեստավորման դեպքում նրա անմիջական ղեկավարը) Խորհուրդ, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները` համապատասխան մարմնի աշխատակազմ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը: Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման դեպքում Խորհուրդ է ներկայացվում նաև քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև գրավոր դիմումի, պատճառաբանված որոշման պատճենները:».
4) 16-րդ կետի «բնութագրերը» բառից հետո լրացնել «, քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև գրավոր դիմումի, պատճառաբանված որոշման պատճենները» բառերը.
5) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 65-րդ և 651-րդ կետերով սահմանված կարգով:».
6) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողի կողմից հարցատոմսի և հարակից բանավոր հարցերին տրված պատասխանները գնահատվում և արձանագրվում են սույն կարգի 66-րդ և 661-րդ կետերով սահմանված կարգով:».
7) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո քվեարկությունն անցկացվում և քվեաթերթիկների տվյալները հայտարարվում են սույն կարգի 67-րդ և 69-րդ կետերով սահմանված կարգով:».
8) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».
9) 26-րդ կետի «հիման վրա» բառերից հետո լրացնել «սույն կարգի 72-րդ և 73-րդ կետերով սահմանված կարգով» բառերը.
10) 28-րդ կետի «ներքևի» բառը փոխարինել «վերևի» բառով.
11) 31-րդ կետի`
ա) «ա» ենթակետի «30» թիվը փոխարինել «20» թվով.
բ) «բ» ենթակետի «օրենսդրություն» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը, իսկ «50» թիվը փոխարինել «70» թվով.
գ) «գ» ենթակետի «20» թիվը փոխարինել «10» թվով.
12) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 30-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:».
13) 54-րդ կետի երկրորդ պարբերության «տոկոսը» բառից հետո լրացնել «, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով» բառերը.
14) 58-րդ կետի «58-րդ» բառերը փոխարինել «57-րդ» բառերով.
15) 59-րդ կետի «թեստավորման արդյունքները և ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը» բառերով.
16) 63-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
17) 64-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը:».
18) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Հանձնաժողովը, յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով.
ա) քաղաքացիական ծառայության օրենսդրության բնագավառի 2 հարց.
բ) մասնագիտական` համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի, 3 հարց, որից 1 հարցը կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված և 2 հարցը քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև քաղաքացիական ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:
Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:
Քաղաքացիական ծառայողը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողին տրվում են նաև իր կողմից կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին երկու հաշվետվություններին առնչվող բանավոր հարցեր:».
19) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 651-րդ կետով.
«651. Սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերության «ա» ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Խորհրդի աշխատակազմը, իսկ սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները` համապատասխան մարմինների աշխատակազմերը:
Սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում նշված հարցերը քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է պակաս լինեն 50 հարցից:
Յուրաքանչյուր ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները ներկայացվում են Խորհուրդ` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար և համապատասխան մարմին` քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար:
Սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:
Սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:».
20) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66. Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողի կողմից քաղաքացիական ծառայության օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները որպես կանոն գնահատվում (ճիշտ կամ սխալ) են Խորհրդի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից, իսկ մասնագիտական հարցերը` համապատասխան մարմնի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:
Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի ատեստավորման հարցազրույցի ընթացքում նրա կողմից մասնագիտական հարցերի վերաբերյալ տրված պատասխանները որպես կանոն գնահատվում են համապատասխան մարմնի ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամի կամ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչ համարվող Հանձնաժողովի անդամի կողմից:
Հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցերին տրված քաղաքացիական ծառայողի պատասխանները գնահատվում (ճիշտ կամ սխալ) են հարց տվող Հանձնաժողովի անդամի կողմից:
Եթե քաղաքացիական ծառայողի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:».
21) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 661-րդ կետով.
«661. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:
Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով դուրս բերված դրա ճիշտ պատասխանները:
Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քաղաքացիական ծառայողի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ քաղաքացիական ծառայողի տված պատասխանները, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, քաղաքացիական ծառայողի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:».
22) 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«67. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:».
23) 68-րդ կետի «փակ գաղտնի» բառերը հանել, իսկ «գ» ենթակետի «:» նշանը փոխարինել «.» նշանով.
24) 68-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:».
25) 69-րդ կետի «հայտարարում» բառից հետո լրացնել «միայն» բառը.
26) VII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ».
27) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 731-րդ կետով.
«731. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:
Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:
Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
ա) համապատասխան մարմնի անվանումը, որի քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվել է.
բ) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը), ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
գ) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:».
28) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել քաղաքացիական ծառայողի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում Խորհուրդը:
Գրավոր բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 77-րդ կետի «ը-ժզ, ժթ, ի և իա» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է Խորհուրդ:
Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) անուն, ազգանուն և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:
Գրավոր բողոքը Խորհուրդը քննության է առնում այն Խորհրդի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Գրավոր բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս Խորհրդի տվյալ նիստին (նիստերին) չի մասնակցում Խորհրդի այն անդամը, որը տվյալ ատեստավորմանը մասնակցել է որպես Հանձնաժողովի անդամ:
Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ քաղաքացիական ծառայողի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
բ) կոնկրետ քաղաքացիական ծառայողին ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին.
գ) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին.
դ) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.
ե) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:
Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) Խորհուրդը տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին:
Սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման (որոշումների) հիման վրա Խորհուրդը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:».
29) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«75. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն կարգի 74-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում Հանձնաժողովից ստացված քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթն ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը եռօրյա ժամկետում ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին):
Սույն կարգի 74-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ուղարկվում է նաև Խորհրդի սույն կարգի 74-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)` դա ստանալուց անմիջապես հետո և այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:».
30) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Հանձնաժողովը, հանձնման ակտով, ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
ա) Հանձնաժողովի կնիքի և քաղաքացիական ծառայողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
բ) ծառայողական բնութագրերի քննարկման և քաղաքացիական ծառայողների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
գ) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
դ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
ե) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.
զ) հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
է) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.
ը) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
թ) քաղաքացիական ծառայողի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
ժ) քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.
ժա) քվեարկությունների արդյունքներում քաղաքացիական ծառայողների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
ժբ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.
ժգ) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.
ժդ) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին որոշումը (փաստաթղթային ատեստավորման ժամանակ).
ժե) ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին որոշումը.
ժզ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով, որոշումը.
ժէ) թեստավորման առաջադրանքների տետրերը.
ժը) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
ժթ) քվեաթերթիկները.
ի) ատեստավորման թերթիկները.
իա) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.
իբ) այլ փաստաթղթեր:
Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կարգի 74-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:».
31) 78-րդ կետի`
ա) «թերթն ստանալուց հետո, դրան» բառերը փոխարինել «թերթը, իսկ սույն կարգի 75-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև Խորհրդի սույն կարգի 74-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները), ստանալուց հետո դրանց» բառերով`
բ) «ա» ենթակետի «իրավասու մարմնին» բառերը փոխարինել «իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերով.
32) 781-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«781. Հանձնաժողովի և Խորհրդի սույն կարգի 74-րդ կետով նախատեսված որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:».
33) 81-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».
34) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 87-րդ կետով.
«87. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորման ժամանակ սույն կարգի 74-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ քաղաքացիական ծառայողի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
բ) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին.
գ) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:».
35) հավելվածի «Ատեստավորման թերթ (քաղաքացիական ծառայողի)» Ձևի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «Կ.Տ.» բառերը տեղափոխել «Հանձնաժողովի անդամներ» տողերից հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 11-րդ, 20-րդ կետերի և հարցատոմսերի հետ կապված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2004 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|