«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60503193
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մայիսի 2003 թ. |
N 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» ենթակետով.
«գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները` վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել».
2) 31-րդ կետի`
ա) «ա» ենթակետի «40» թիվը փոխարինել «30» թվով.
բ) «բ» ենթակետի «30» թիվը փոխարինել «50» թվով.
գ) «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 49-րդ կետի`
ա) «ա» ենթակետի «100» թիվը փոխարինել «60» թվով.
բ) «բ» ենթակետի «80» թիվը փոխարինել «50» թվով.
գ) «գ» ենթակետի «60» թիվը փոխարինել «40» թվով.
դ) «դ» ենթակետի «40» թիվը փոխարինել «30» թվով.
4) 85-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի պահանջը:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|