Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2001-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.06.14/12(75) Հոդ.76
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.04.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2001 թ.
ք. Երևան

N 35

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ-1 ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել միջազգային և ներքին զբոսաշրջիկության մասին Ձև թիվ-1 զբոսաշրջիկության պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման մասին Հրահանգը: (կցվում է)

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
4 ապրիլի 2001 թ. թիվ 35 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի «ե» կետի համաձայն և նպատակ ունի տալ համապատասխան մեթոդաբանական ցուցումներ միջազգային և ներքին զբոսաշրջիկության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգի մասին:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հրահանգը սահմանում է միջազգային և ներքին զբոսաշրջիկության, հյուրանոցների աշխատանքների մասին (ձև թիվ 1-զբոսաշրջիկություն և թիվ 1 հավելված) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

Սույն հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցները և հյուրանոցային ծառայություն մատուցող, ինչպես նաև զբոսաշրջիկությամբ զբաղվող բոլոր այն կազմակերպությունները, որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Պահանջվող տեղեկատվությունը ՀՀ ԱՎԾ-ն անհրաժեշտ են զբոսաշրջիկական ծառայությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ստանալու և այն ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում օգտագործելու համար, ինչպես նաև ընդհանրապես զբոսաշրջիկության (ներքին և միջազգային) ծավալների վերաբերյալ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀՀ ԱՎԾ կողմից պահպանվում է պահանջվող տվյալների անանունությունը:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հաշվետվությունը կազմված է Ա, Բ, Գ մասերից և հավելվածից: Հաշվետվության Ա, Բ և Գ մասերը ՀՀ ԱՎԾ-ին է ներկայացվում եռամսյակային կտրվածքով, ամեն եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 25-ը, իսկ հաշվետվության հավելվածը տարեկան է, որը լրացվում և ներկայացվում է ՀՀ ԱՎԾ -ը 4-րդ եռամսյակի հաշվետվության հետ միասին մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը:

Հաշվետվության Ա մասում ընդգրկվում են այն տվյալները, որոնք վերաբերվում են միջազգային զբոսաշրջիկությանն և այդ բնագավառում իրականացված զբոսաշրջիկական ծախսերին:

Բ մասում ընդգրկվում են այն տվյալները, որոնք վերաբերվում են ներքին զբոսաշրջիկությանն և այդ բնագավառում իրականացված զբոսաշրջիկական ծախսերին:

Գ մասում լրացվում են հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների ֆինանսական ընդհանրացված ցուցանիշերը:

Հաշվետվության հավելվածում ներառվում են հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների հիմնական ցուցանիշերը:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՍՈՒՅՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ ռեզիդենտ Ըստ ԱՄՀ-ի վճարային հաշվեկշռի կազմման մեթոդաբանության ՀՀ ռեզիդենտ կհամարվի ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպություն (ընկերություն) կամ ՀՀ տարածքում գործող որևէ այլ հիմնարկ, որի հիմնական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հիմնական բնակության վայրի երկիր-սույն հրահանգի իմաստով դա այն երկիրն է, որտեղ ֆիզիկական անձը բնակվում է 1 տարուց ավել անկախ քաղաքացիությունից: Ճանապարհորդը համարվում է այն երկրի քաղաքացին (մշտական բնակության վայրի երկիր), որ երկրի կառավարությունը նրան տվել է անձնագիր (կամ անձը հաստատող որևէ փաստաթուղթ):

Զբոսաշրջիկների տեղավորման միջոցներ (կացարաններ)-դասակարգվում են երկու տեսակի` կոլեկտիվ և անհատական:

Կոլեկտիվ տեղավորման միջոցները ստորաբաժանվում են երեք կարգի, որոնք իրենց հերթին ստորաբաժանվում են առանձին խմբերի.

1. հյուրանոցներ և նմանատիպ հաստատություններ.

 Հյուրանոցներ (հյուրանոցներ, բնակարանային տիպի հյուրանոցներ, մոթելներ, ճանապարհային և լողափնյա հյուրանոցներ, որոնք մատուցում են հյուրանոցային համակցված ծառայություններ),

 Նմանատիպ հաստատություններ (դրանք ներառում են պանսիոնատները, տուրիստական հանրակացարանները և նմանատիպ այլ հաստատություններ, որոնք մատուցում են սահմանափակ հյուրանոցային ծառայություններ)

2. մասնագիտացված հաստատություններ.

 առողջարանային հաստատություն (բուժման կամ հանգստի համար հաստատություն)

 աշխատանքի և հանգստի ճամբարներ (խմբովին ապրելու ժամանակավոր կացարաններ, որոնք նախատեսված են այն անձանց համար, որոնք հանգստի ժամանակ միաժամանակ իրականացնում են որևիցե գործունեություն)

 տրանսպորտի հասարակական միջոցներ (տրանսպորտային միջոցներ` վագոններ, նավեր, որոնք հարմարեցված են որպես ժամանակավոր կացարան)

 կոնգրես կենտրոններ (հաստատություններ, որոնք հարմարեցված են ինչպես գիտաժողովների, կոնգրեսների անցկացման համար, այնպես էլ դրանց մասնակիցների գիշերելու համար)

3. այլ կոլեկտիվ տեղավորման հաստատություններ.

 բնակելի շինություններ նախատեսված հանգստի համար,

 տարածքներ նախատեսված քեմպինգների համար,

 այլ կոլեկտիվ հաստատություններ:

Անհատական տեղավորման միջոցները դասակարգվում են հետևյալ խմբերի.

 սեփական տներ,

 սենյակներ վարձակալած սեփական տներում,

 մասնավոր անձանցից կամ գործակալություններից վարձակալված բնակելի տարածք,

 այլ:

Զբոսաշրջիկ (ճանապարհորդ) Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (ԶՀԿ) «զբոսաշրջիկ (ճանապարհորդ)» է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Այս առումով անհրաժեշտ է իրարից տարբերակել ճանապարհորդների երկու մեծ խմբեր` «այցելուներ» և «այլ ճանապարհորդներ»: Բոլոր տիպի ճանապարհորդները, որոնք զբաղվում են զբոսաշրջիկությամբ համարվում են «այցելուներ»: Այդ կապակցությամբ «այցելուներ» տերմինը իրենից ներկայացնում է ամբողջ զբոսաշրջիկության վիճակագրության համակարգի հիմնական բաղադրիչը: Իր հերթին «այցելուները» բաժանվում են երկու խմբի` «զբոսաշրջիկներ» (գիշերող այցելուներ) և «մեկօրյա այցելուներ»: Այլ ճանապարհորդները համաձայն զբոսաշրջիկության վիճակագրության մեթոդաբանության սույն հաշվետվության իմաստով հաշվառման ենթակա չեն (տես 1.4. և 2.2. կետերը):

Ցանկացած երկրի համար զբոսաշրջիկությունը դասակարգվում է 2 խմբի.

1. Միջազգային զբոսաշրջիկություն

2. Ներքին զբոսաշրջիկություն

1.1. Միջազգային զբոսաշրջիկությունը ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են իրենց երկրից (հիմնական բնակության վայրի երկրից) մեկ այլ երկիր (արտագնա զբոսաշրջիկություն), կամ ժամանում են մեկ այլ երկրից (ներգնա զբոսաշրջիկություն):

Միջազգային զբոսաշրջիկության վիճակագրության բնորոշման հիմնական առանցքային չափանիշը համարվում է հիմնական բնակության վայրի երկիր հասկացությունը: Միջազգային զբոսաշրջիկության դասակարգումն ըստ երկրների իրականացման համար հիմնական, որպես այցելուի ծագման երկրի հիմնական չափանիշ օգտագործվում է բնակության վայրը, այլ ոչ թե քաղաքացիությունը:

1.2 Միջազգային զբոսաշրջիկության վիճակագրության տեսակետով եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր մշտական բնակության վայրի երկիրը չէ, դառնում է տվյալ երկրի ռեզիդենտը և նրա հետագա այցելությունը մշտական բնակության վայրի երկիր առնչվում է միջազգային զբոսաշրջիկությանը:

1.3. Միջազգային զբոսաշրջիկությունը իր մեջ ներառում է հետևյալ խումբ զբոսաշրջիկները.

 Զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ): Այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած երկրի կոլեկտիվ կամ անհատական տեղավորման միջոցներում.

Մեկօրյա այցելուներ: Այցելուներ, որոնք ժամանման երկրի կոլեկտիվ կամ անհատական տեղավորման միջոցներում չեն գիշերում:

1.4 Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվելու միջազգային զբոսաշրջիկության ժամանողների կամ մեկնողների խմբերում.

 որևէ երկրից մեկնող, կամ որևէ երկիր ժամանող միգրանտները, ներառյալ նրանց խնամակալության տակ գտնվողները.

 այն անձինք, որոնք հայտնի են որպես սահմանային աշխատողներ (ապրում են մի երկրի պետական սահմանին մոտ, իսկ աշխատում են սահմանային մյուս երկրում).

 դեսպանատների և հյուպատոսությունների աշխատողները, զինվորականները, որոնք ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, իրենց երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր կամ հակառակը.

 այն անձինք, որոնք ճանապարհորդում (տեղաշարժվում) են փախստականի կարգավիճակով.

 տարանցիկ ուղևորները, որոնք ֆորմալ առումով անձնագրային հսկողության կետերով չեն ժամանում տվյալ երկիր:

2. Ներքին զբոսաշրջիկությանն - առնչվում են այն զբոսաշրջիկները, որոնք ճանապարհորդում են իրենց իսկ երկրի (հիմնական բնակության վայրի) սահմաններում: Այն նույնպես բաժանվում են երկու խմբի` «զբոսաշրջիկներ» (գիշերող այցելուներ) և «մեկօրյա այցելուներ»:

2.1. Ներքին զբոսաշրջիկությունը իր մեջ ներառում է հետևյալ խումբ զբոսաշրջիկները.

 Զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ): Այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած տարածքի կոլեկտիվ կամ անհատական տեղավորման միջոցներում,

 Մեկօրյա այցելուներ: Այցելուներ, որոնք ժամանման տարածքի կոլեկտիվ կամ անհատական տեղավորման միջոցներում չեն գիշերում:

2.2. Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվելու ներքին զբոսաշրջիկության ժամանողների կամ մեկնողների խմբերում.

 այն բնակիչները, որոնք մեկնում են ՀՀ այլ տարածք այնտեղ բնակության հաստատման համար,

 այն անձինք, որոնք մեկնել են այլ տարածք աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, և ծախսերը վճարվել է տվյալ աշխատանքից ստացված վարձատրությունից,

 այն անձինք, որոնք կանոնավոր կամ հաճախակի ճանապարհորդում են այլ վայր աշխատելու կամ սովորելու նպատակով,

 մշտական բնակության վայր չունեցող անձինք,

 զինվորականները զինավարժությունների ընթացքում:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ Ա - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ:

 

Ա1 - Զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի:

 

Հաշվետվության այս մասը լրացնում են ՀՀ տարածքում գործող բոլոր հյուրանոցները, մոթելները և հյուրանոցային ծառայություն մատուցող բոլոր այն կազմակերպությունները, անհատ ձեռներեցները, ֆիզիկական անձինք, որոնք ընդունում և տեղավորում են այլ երկրներից ժամանած ճանապարհորդներին (այցելածներ մասում), ինչպես նաև բոլոր այն զբոսաշրջիկական ծառայություն մատուցող կազմակերպությունները, որոնք զբոսաշրջիկական խմբերով կամ անհատական կարգով կազմակերպել են ՀՀ ռեզիդենտների մեկնումը այլ երկրներ:

Ա1 բաժնի 1-6 սյունակներում լրացվում է զբոսաշրջիկների ժամանման երկիրը, որ երկրից են ժամանել, իսկ 7-12 սյունակներում, թե որ երկիր են մեկնել ՀՀ ռեզիդենտները: Ընդ որում 2-6 և 8-12 սյունակներում նշվում է ժամանման (մեկնման) նպատակը`

 գործնական (սարքավորումների տեղակայում, պայմանագրերի կնքում, խորհրդակցությունների, կոնգրեսների, ցուցահանդեսների, տոնավաճառների, դասախոսությունների, սպորտային միջոցառումների և համերգների մասնակցություն, կառավարական գործուղումներ` ներառյալ դիվանագետների, զինվորական ծառայողների, բացառությամբ այն դեպքերի, երբ այցելությունը կապված է ժամանման երկրում մշտական աշխատանքի հետ),

 բուժման (այցելություն, առողջարաններ, հանգստյան տներ և այլ առողջապահական հաստատություններ առողջության վերականգնման նպատակով),

 կրթության (ուսուցման, վերապատրաստման կամ հատուկ մասնագիտական դասընթացների մասնակցություն),

 հանգստի կամ ժամանցի (հանգստի, տեսարժան վայրերի դիտում, մարզական, մշակութային միջոցառումների, խանութների այցելություն և այլն),

 այլ (հարազատների այցելություն, կրոնական միջոցառումներին մասնակցություն և այլն):

Ա1 բաժնի 7-րդ սյունակում նշվում է ժամանած տուրիստների ուղևորության տևողությունը մարդ/օրերով, իսկ 14-րդ սյունակում` մեկնածների:

 

Ա2 - Զբոսաշրջիկական ծախսեր

 

Միջազգային զբոսաշրջիկությունում այցելուների ծախսերը իրենցից ներկայացնում են եկամուտներ` ընդունող կողմի համար (ծառայության արտահանում) և ծախսեր այն երկրի համար, որտեղից զբոսաշրջիկները իրականացրել են ճանապարհորդությունը (ծառայության ներմուծում): Ա2 բաժնում որպես այցելուների զբոսաշրջիկական ծախսեր արտացոլվելու են այն ծառայությունների դիմաց վճարումները, որոնք զբոսաշրջիկների տեղավորման միջոցները մատուցել են այցելուներին` գիշերավարձ, սնունդ, առևտուր, տրանսպորտ, էքսկուրսիաներ, կենցաղսպասարկում (զբոսաշրջիկների տեղավորման միջոցների ենթակայության կետերից) և այլն:

Ա2 բաժնում մատուցված ծառայության չափը հաշվարկվում է գումարային-հաշվետու եռամսյակի համար (հազար դրամով): Մեկնածներ (ծառայության ներմուծում) մասը լրացնում են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպել են ՀՀ ռեզիդենտների մեկնումը այլ երկրներ: Հաշվետվության այս բաժնում արտացոլվում են այն ծախսերը, որոնք ՀՀ ռեզիդենտները իրականացնում են ճանապարհորդությունն իրականացնելիս (զբոսաշրջիկների տեղավորման միջոցներում կատարված ծախսերը` գիշերավարձ, սնունդ) ներառյալ միազգային տրանսպորտի ծախսերը և այլն:

 

Բաժին Բ-Ներքին զբոսաշրջիկություն

 

Լրացվում է հյուրանոցների, մոթելների, հանգստյան տների, առողջարանների, ճամբարների և այլ կազմակերպությունների կողմից:

Բ1-Այցելության նպատակը

Այս բաժնի 1-5 սյունակներում լրացվում են ՀՀ ռեզիդենտ զբոսաշրջիկների քանակը, որոնք հանգստի, բուժման, գործնական կամ այլ նպատակներով (24 ժամից ավել կամ 1 տարուց պակաս ժամկետով) տեղավորվել են Հայաստանի տարածքում գտնվող (ժամանման վայրի) զբոսաշրջիկների տեղավորման միջոցներում:

Հաշվետվության այս մասի նպատակն է ուսումնասիրել, թե տարվա ընթացքում ներքին զբոսաշրջիկության ինչպիսի տեղաշարժեր են կատարվում երկրի սահմաններում:

 

Բ2-Զբոսաշրջիկական ծախսեր

 

Հաշվետվության այս մասը ներառում է այն ծախսերը, որոնք կատարում են ՀՀ ռեզիդենտները, ճանապարհորդելով մեր իսկ երկրում, այսինքն` եթե հանգստանալու, ժամանցի կամ բուժվելու են ժամանել, ապա նրանց ծախսերը գիշերավարձի, սննդի, տրանսպորտի և այլնի համար, որոնք առնչվում են ճանապարհորդության հետ:

 

Բաժին Գ. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշերը

 

101 տողում բերվում են հյուրանոցային գործունեությունից (համարների տրամադրումից) և հյուրանոցային տնտեսության կողմից մատուցվող այլ ծառայություններից ստացված ընդհանուր հասույթը, որից 102 տողով առանձնացվում է ավելացված արժեքի հարկը: 103 տողում բերվում է հյուրանոցային գործունեությունից (համարների տրամադրումից) ստացված հասույթը: Այն ներառում է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր (անհրաժեշտության դեպքում համարներում ավելացած մահճակալների) տեղերի օգտագործումից ստացված գումարը, որը հաշվարկվում է փաստացի հատկացված համար-օրերի կամ մահճակալ-օրերի քանակով` վճարման հաշիվների հիման վրա:

105 և 107 տողերով առանձնացվում են ոչ հյուրանոցային օգտագործման նպատակով վարձակալությամբ տրված համարների և տարածքների դիմաց ստացված հասույթները (եկամուտները):

109 տողում բերվում են այլ վճարովի ծառայությունների դիմաց ստացված հասույթները, որից 110-112 տողերով առանձնացվում են հյուրանոցային տնտեսությունում գործող ռեստորանների և բարերի, առևտրի կետերի գործունեությունից, բուժական-առողջարարական ծառայությունների մատուցումից ստացված հասույթները: Բացի վերոնշյալներից այլ ծառայությունների անվանացանկի մեջ մտնում են նաև հետևյալները.

 բիզնես կենտրոնը,

 թանկարժեք իրերի, դրամի, փաստաթղթերի պահասենյակը,

 տրանսպորտի բոլոր տեսակների տրամադրումը, տաքսիների կանչը,

 տեսարանային միջոցառումների տոմսերի ձեռք բերումը, էքսկուրսիաների կազմակերպումը և այլն,

 այլ վճարովի ծառայությունները (լվացքատուն, վարսավիրանոց, առօրյա կուլտուր-կենցաղային և տնտեսական իրերի օգտագործում և այլն):

Թվարկված ծառայությունների առկայության մասին նշումներ կատարվում են Ձև-1 զբոսաշրջիկ հաշվետվության թիվ 1 տարեկան հավելվածում:

113 տողում բերված է այլ գործառնություններից ստացված հասույթը, օր. դուրս գրված գույքի իրացումից ստացվածը:

Հասույթների մասում առանձին տողերով առանձնացվում են ՀՀ ոչ ռեզիդենտներից ստացվածները:

115 տողում ցույց է տրվում հյուրանոցի շահագործման բոլոր ծախսերը:

Դրանցից 116 տողում առանձնացվում են նյութական ծախսերը (առանց ամորտիզացիոն հատկացումների): Նյութական ծախսերը ներառում են ձեռք բերվող հումքի և նյութերի արժեքները, որոնք մտնում են ստացվող արտադրանքի մեջ կամ հանդիսանում է պատրաստի արտադրանքի անհրաժեշտ բաղադրիչը (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում):

Դրանք են.

արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ստեղծման նպատակով օգտագործված նյութերի ձեռք բերման,

տեխնոլոգիական նպատակների համար օգտագործված բոլոր տեսակի վառելիքների ձեռք բերման, օգտագործված բոլոր տեսակների էներգիաների (էլեկտրական, ջերմային, սեղմված գազի և այլն), շենքի ջեռուցման,

արտադրությանը սպասարկող տրանսպորտային միջոցների շահագործման և այլ ծախսերը:

Տող 117-ում բերվում է ոչ նյութական ծառայությունների դիմաց հյուրանոցային տնտեսությունների կողմից կատարած վճարների գումարը, որի մեջ ներառվում են կապի, ուղևորատար տրանսպորտի, տեղեկատվական-հաշվողական սպասարկման, բանկային գործառնությունների, արտագերատեսչական պահպանության, գովազդային, աուդիտորական, կոմունալ ծառայությունների դիմաց կատարած և այլ վճարներ:

Գործուղման ծախսերը (տող 118) դրանք հյուրանոցի հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարներն են:

Աշխատավարձ և դրանց հավասարեցված այլ վճարումները (տող 119) ներառում են ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարներ: Խթանող վճարներն են համարվում մասնավորապես տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, երկարամյա ծառայության համար տրվող միանվագ պարգևատրումները և այլն: Փոխհատուցող վճարներն գիշերային, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի համար սահմանված հավելավճարներն ու լրավճարներն են): Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցում):

Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարները (տող 120) դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից սոցիալական ապահովագրության համար վճարումներն են:

Հյուրանոցային տնտեսության հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն հատկացումները բերվում են տող 121-ում:

Կապիտալ վերանորոգման նպատակով կատարված ծախսերը բերվում են տող 122-ում:

Այլ ծախսերը տողում (տող 123) ցույց են տրվում հյուրանոցային գործունեության հետ կապված վերը չթվարկված ծախսերը:

Տող 124-ում բերվում է ներդրումների գումարը, որի մեջ ներառվում են դրամական միջոցները, բանկային նպատակային ներդրումներ, փայերը, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր, տեխնոլոգիաներ, մեքենաներ, սարքավորումներ, արտոնագրեր, վարկեր, ցանկացած այլ գույք կամ գույքային իրավունք, ինտելեկտուալ արժեքներ, որոնք ներդրվում են շահույթ կամ սոցիալական անհրաժեշտ արդյունք ստանալու նպատակով:

Ֆինանսական ներդրումների աղբյուր հանդիսանում են.

- սեփական ֆինանսական միջոցները (շահույթ, հիմնական միջոցների ամբողջական վերականգնման ամորտիզացիան, ապահովագրական մարմինների կողմից վճարված միջոցները և այլն),

- բանկային վարկեր, այլ կազմակերպությունների փոխառության միջոցներ, բոլոր մակարդակների բյուջետային միջոցները, արտաբյուջետային միջոցներ և այլն:

 

Բաժին Դ. Հյուրանոցների հիմնական ցուցանիշերը (տարեկան հավելված)

 

Հավելվածը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եթե երկու կամ մի քանի հյուրանոցներ միավորված են մեկ հյուրանոցային համակարգի մեջ, ապա 1-զբոսաշրջիկ հաշվետվության հավելվածը (տարեկան) լրացվում է յուրաքանչյուրի համար առանձին:

«Հարկայնությունը» տողում (201) բերվում է հյուրանոցի հարկերի քանակը, չհաշվառած նկուղահարկը և որպես բնակտարածք չօգտագործվող ձեղնահարկը:

«Ընդհանուր մակերեսը» տողը (203) հաշվարկվում է որպես բոլոր համարների (սենյակների) ընդհանուր մակերեսի և օժանդակ մակերեսի (խոհանոց, լոգարան, զուգարան, պահասենյակ, ճաշարան, կենցաղային սենյակ, միջանցք, նախասրահ, սրահ, հանդերձարան, հյուրասենյակ, ադմինիստրատորի սենյակ և այլն) գումար` ներառյալ կից կառուցված շինությունների մակերեսը, որոնք ունեն մշտական ջեռուցում և պիտանի են բնակության համար: Հաշվառվում են նաև տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկերը և կիսավերնահարկերը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում.

 աստիճանավանդակների, նախամուտքերի, նախասենյակների, ամառային պատշգամբների մակերեսները,

 տաքացնող վառարաններով և դուրս ընկած կոնստրուկտիվ մասերով զբաղեցված մակերեսները,

 չտաքացվող ծածկապատշգամբների, ձեղնահարկերի և կիսավերնահարկերի մակերեսները: Ընդհանուր մակերեսից առանձնացվում է (տող 204) վարձակալությամբ տրված տարածքը, որից (տող 205)` ՀՀ ոչ ռեզիդենտներին տրվածը: «Հյուրանոցի զբաղվածությունը հաշվետու ժամանակահատվածում» տողերում (206, 207) բերվում են փաստացի օգտագործված համար-օրերի և տեղ-օրերի թվերը: Այն արտահայտվում է փաստացի օգտագործված ժամանակավոր և մշտական տեղերի թվով, ներառյալ ամրագրված համարների տեղերի թիվը և հաշվարկվում է հյուրերի հաշվառման մատյանների հիման վրա: «Միաժամանակյա տարողությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում (210) բերվում է հյուրանոցում եղած տեղերի ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածի վերջում, որը որոշվում է բոլոր համարներում մշտական տեղադրված մահճակալ-տեղերի թվով:

Այս ցուցանիշում ցույց չեն տրվում.

 ժամանակավոր (լրացուցիչ) տեղերը,

 համարներում այն տեղերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում մշտական զբաղեցված են ոչ ուղղակի նշանակությամբ, օրինակ` գրասենյակ, ճաշարան, բուֆետ և այլն,

 համարներում մշտական տեղերը, որոնք զբաղված են երկար ժամանակով և որոնց համար վճարումը չի կատարվում հյուրանոցում գործող սակագներով:

«Հյուրանոցային համարների բնակելի մակերեսը» տողը (211) ընդգրկում է հաճախորդների բնակության համար նախատեսված բոլոր համարների մակերեսը: Բնակելի մակերեսի մեջ չեն մտնում օժանդակ հարմարությունների մակերեսը, ինչպես նաև այն համարների մակերեսը, որոնք զբաղեցված են ոչ ուղղակի նշանակությամբ, օրինակ` գրասենյակ, ճաշարան, բուֆետ և այլն:

«Բոլոր համարների քանակը» տողը (212) հաշվարկվում է որպես հյուրանոցային օգտագործման համարների (տող 213) և ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարների (տող 218) գումար: Հյուրանոցային օգտագործման համար է հանդիսանում մեկուսացված, կահավորված և ժամանակավոր բնակության տրված բնակելի մակերեսը, որը կարող է բաղկացած լինել մեկ, երկու և ավելի սենյակներից: 213 տողից առանձնացվում են համարներն ըստ տեսակների` շքասենյակ (տող 214), լյուքս (տող 215), կիսալյուքս (տող 216) և սովորական (տող 217):

Ոչ հյուրանոցային օգտագործման համարների թվի մեջ մտնում են այն սենյակները, որոնք զբաղեցված են ոչ ուղղակի նշանակությամբ, օրինակ` որպես գրասենյակ:

222-229 տողերում նշվում է հյուրանոցի ծառայությունների առկայությունը (առկայության դեպքում համապատասխան տողի դիմաց դրվում է «1»): Դրանք են` տրանսպորտային ծառայություն (տող 222), բիզնես կենտրոն (տող 223, ներառում է արբանյակային հեռախոսային կապ, ֆաքսիմիլային կապ, էլեկտրոնային փոստ, ինտերնետ, պատճենահանում, համակարգչային ծառայություն, միջոցառումների սրահ և այլն), առևտուր (տող 224), թանկարժեք իրերի, դրամի, փաստաթղթերի պահասենյակ (տող 225), բուժական-առողջարարական կենտրոն (տող 226) և զվարճանքի (ժամանցի) սրահներ (տող 227), բարեր և ռեստորաններ (տող 228) և այլն (տող 229):

Տող 231-ում բերվում է հիմնական միջոցների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը, որը որոշվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ` արժեքի կեսի, հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ արժեքի կեսի և հաշվետու տարվա մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ հիմնական միջոցների գումարը բաժանած 12-ի:

Հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը 12-ի բաժանելով:

Առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 58-63-00, 52-46-20:

 

Ներմուծեք նկարագրությունը_18743

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի


Ում է ներկայացվում______________________________
                                            (անվանումը)
Ով է ներկայացնում_____________________________
                                            (անվանումը)
Հիմնադիրները (մասնակիցները)*** 1 4
1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
Կազմակերպական-իրավական ձևը _____ ծածկագիրը**/_/_/

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _ __ծածկագիրը** /_/_/_/_/_/

ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_ /

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/

 

Մարզը________________________________________       /__/__/

 

Հասցեն_____________________________________________

 

*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ

նշումները կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում

**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման

վկայականից (կամ ՏԸԴ-ի հիման վրա)

Տրամադրված
տեղեկությունների
գաղտնիությունը
երաշխավորվում է
օրենքով

Ձև N 1-

Զբոսաշրջիկություն

փոստային-

եռամսյակային

Ներկայացվում է՝

վիճակագրության

տարածքային

բաժնին

Ներկայացնում են՝

ՀՀ ԱՎԾ կողմից

ընտրանքային

կարգով

ընդգրկված

առևտրային

կազմակերպու-

թյունները

(հյուրանոցները,

տուրիզմով զբաղվող

կազմակերպու-

թյունները)

Հաշվետվության

ներկայացման

ժամկետը՝ մինչև

հաշվետու

ժամանակա-

շրջանին հաջորդող

ամսվա 25-ը:

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

 

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200_ ԹՎԱԿԱՆԻ ______ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ

 

 

Ա. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ

Ա. 1. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԻ

 

Երկրի
անվանումը

Հայաստան այցելածներ
(մարդ)

Հայաստան
ուղևորության
տևողությունը
(ընդամենը
մարդ օր)

Այլ երկրներ մեկնածներ (մարդ)

Հայաստանից
ուղևորության
տևողությունը
(ընդամենը
մարդ օր)

Ընդա-
մենը

Գործ-
նական

Անձնական

Ընդա-
մենը

Գործ-
նական

Անձնական

Հանգստի և
ժամանցի

Կրթու-
թյան

Բուժման

Այլ

Հանգստի և
ժամանցի

Կրթու-
թյան

Բուժման

Այլ

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Ընդամենը                            
այդ թվում`                            
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Ա.2. ԶԲՈՍԱՇՐՋԻԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Հայաստան այցելածների մասով

Այլ երկրներ մեկնածների մասով

Ծախսերի անվանումը

Հազ. դրամ

Ծախսերի անվանումը

Հազ. դրամ

Ա

1

Բ

2

          
1. Ընդամենը ուղեգրերով և առանց ուղեգրերի ժամանածների ծախսերը   2. Ընդամենը ուղեգրերով և առանց ուղեգրերի մեկնածների ծախսերը  

որից`

 

որից`

 
    2.1. միջազգային երթուղիներում տրանսպորտային ծախսերը  
1.1. գիշերավարձ  

2.2. գիշերավարձ*

 
1.2. սնունդ  

2.3. սնունդ*

 
1.3. առևտուր  

2.4. այլ*

 
1.4. տրանսպորտ      
1.5. այլ      
       
       

 

Ծանոթություն: 2.2, 2.3 և 2.4 տողերի վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում տալ մոտավոր գնահատականներ:

 

Բ. ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ

 

Բ.1. ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Այցելածներ (մարդ)

Ուղևորության
տևողությունը
(մարդ օր)

Ընդամենը

Գործնական

 Անձնական

Հանգստի և ժամանցի

Բուժման

Այլ

1(2+3+4+5)

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ.2. ԶԲՈՍԱՇՐՋԻԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Ծախսերի անվանումը

Հազ. դրամ

Ա

1

1. Ընդամենը ուղեգրով և անհատական կարգով այցելածների (1.1-1.5 հանրագումարը)  
այդ թվում` 1.1. գիշերավարձ  

1.1. գիշերավարձ

 

1.2. սնունդ

 

1.3. առևտուր

 

1.4. տրանսպորտ

 

1.5. այլ(նշել)

 

 

Գ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՐԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Հազ.
դրամ

Ա

Բ 1
Հասույթ, ընդամենը (103+105+107+109+113) 101  
այդ թվում` ավելացած արժեքի հարկ 102  

Ընդամենը հասույթից`

   

հյուրանոցային գործունեությունից (համարների տրամադրումից)

103  

որից` ՀՀ ոչ ռեզիդենտներից

104  

վարձակալության տրված համարներից

105  

որից` ՀՀ ոչ ռեզիդենտներից

106  

վարձակալության տրված տարածքից

107  

որից՝ ՀՀ ոչ ռեզիդենտներից

108  

այլ վճարովի ծառայություններից

109  

որից՝ ռեստորանների և բարերի գործունեությունից

110  

առևտրի կետերի գործունեությունից

111  

բուժական-առողջարարական ծառայությունների մատուցումից

112  

այլ եկամուտներ

113  

որից՝ ՀՀ ոչ ռեզիդենտներից

114  
Ծախսեր, ընդամենը 115  

այդ թվում`

   

նյութական (առանց ամորտիզացիոն հատկացումների)

116  

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 1

117  

գործուղման ծախսեր

118  

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

119  

պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ

120  

հիմնական ֆոնդերի ամորտիզացիա

121  
կապիտալ վերանորոգման 122  

այլ ծախսեր

123  

Ներդրումներ

124  

այդ թվում՝ արտերկրից

125  

 

Կատարող_______________Հեռ. _________________Ղեկավար________________

______

1 Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ ներառվում են աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, գովազդային, պահակային, հակահրդեհային, իրավաբանական, սերտիֆիկացման և նմանատիպ այլ ծառայությունների համար կատարվող վճարումները:

 

 

Ձեվ-1 զբոսաշրջիկություն հաշվետվության հավելված (տարեկան)

 

Ներկայացվում է հունվարի 25-ին 4-րդ եռամսյակի համար ներկայացվող «Միջազգային եվ ներքին զբոսաշրջիկության մասին» ձեվ թիվ 1-զբոսաշրջիկ հաշվետվության հետ միասին

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ, ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 

Տողի
համարը

Չափման
միավորը

 

Ա

Բ

Գ

1

Հյուրանոցի հարկայնությունը

201

հարկ

 
Հյուրանոցների կարգը

202

աստղ

 
Ընդհանուր մակերեսը

203

քառ. մ

 

այդ թվում՝ տրված է վարձակալության

204

-"-

 

որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

205

-"-

 
Հյուրանոցի զբաղվածությունը հաշվետու ժամանակահատվածում

206

համար-օր

 

207

տեղ-օր

 

որից` ՀՀ ոչ ռեզիդենտներով

208

համար-օր

 

209

տեղ-օր

 
Միաժամանակյա տարողությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

210

տեղ

 
Հյուրանոցային օգտագործման համարների բնակելի մակերեսը

211

քառ. մ

 
Բոլոր համարների քանակը (213+218)

212

միավոր

 

այդ թվում`

հյուրանոցային օգտագործման համարներ, ընդամենը

213

-"-

 

որից`

շքասենյակ

214

-"-

 

լյուքս

215

-"-

 

կիսալյուքս

216

-"-

 

սովորական

217

-"-

 
ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարներ

218

-"-

 

որից`

ՀՀ ոչ ռեզիդենտներին

219

-"-

 
Ավտոմեքենաների կայանելու տեղերի քանակը

բացօթյա

220

միավոր

 

փակ

221

-"-

 

Ծառայությունների
առկայությունը՝
այո-1
ոչ-0

տրանսպորտային

222

X

 
բիզնես կենտրոն

223

X

 
առևտրի

224

X

 
թանկարժեք իրերի, դրամի,
փաստաթղթերի պահասենյակ
225

X

 
բուժական-առողջարարական

226

X

 
զվարճանքների

227

X

 
ռեստորաններ և բարեր

228

X

 
այլ (նշել)

229

 

 
 

230

X

 
Հիմնական միջոցների միջին տարեկան
հաշվեկշռային արժեքը

231

X

 

 

Հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը`___մարդ

 

Կատարող______________           Ղեկավար_______________

Հեռ. ________________

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 ապրիլի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12001087

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2018, թիվ 78-Ն 01.01.2019, N 35
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան