Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-03.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.21/26(692).1 Հոդ.265
Ընդունող մարմին
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302357

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 113-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մրգերի և բոստանային մշակաբույսերի գնումների մասին» Ձև թիվ 8-գնում (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 113-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 8-գնում (ամսական) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Գնվել է կորիզավոր պտուղներ, ընդամենը»՝ թիվ 01 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված կորիզավոր պտուղների (դեղձ, ծիրան, սալոր, բալ, կեռաս և այլն) քանակը և արժեքը:

6. «Գնվել է հնդավոր պտուղներ, ընդամենը»՝ թիվ 03 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված հնդավոր պտուղների ( խնձոր, տանձ, սերկեֆիլ և այլն ), քանակը և արժեքը:

7. «Գնվել են հատապտուղներ, ընդամենը»՝ թիվ 05 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված մշակվող հատապտուղների (ելակ, գետնամորի, հաղարջ, մասուր, մորի, չիչխան և այլն ) քանակը և արժեքը:

8. «Գնվել են մերձարևադարձային պտուղներ՝ խուրմա, նուռ, թուզ և այլն, առանց ցիտրուսայինների, ընդամենը»՝ թիվ 07 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված մերձարևադարձային պտուղների քանակը և արժեքը:

9. «Գնվել է՝ խաղող, ընդամենը»՝ թիվ 09 տողի, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված խաղողի քանակը և արժեքը:

10. «Գնվել են՝ չոր մրգեր, ընդամենը»՝ թիվ 11 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված չոր մրգերի (չորացրած՝ խնձոր, տանձ, ծիրան, բալ, սալոր, խաղող և այլն) քանակը և արժեքը:

11. «Գնվել են՝ բոստանային մշակաբույսեր, ընդամենը»՝ թիվ 13 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոստանային մշակաբույսերի (ձմերուկ և սեխ) քանակը և արժեքը:

12. «որից` առևտրային կազմակերպություններից»՝ թիվ 02, 04, 06, 08, 10, 12, 14 տողերի 1 և 2 սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված գյուղատնտեսական մթերքի (ըստ տեսակների) քանակը և արժեքը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1   2   3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 8-գնում
ամսական

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __113-Ն ___ որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

 

ժամկետը՝

 

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 3-ին:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ

 

Տողի
N

Աճողական, տարվա սկզբից

քանակը,
տոննա

արժեքը,
հազ.դրամ

Ա

Բ

1

2

Գնվել են կորիզավոր պտուղներ, ընդամենը

01

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

02

 

 

Գնվել են հնդավոր պտուղներ, ընդամենը

03

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

04

 

 

Գնվել են հատապտուղներ, ընդամենը

05

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

06

 

 

Գնվել են մերձարևադարձային պտուղներ՝

խուրմա, նուռ, թուզ և այլն, առանց

ցիտրուսայինների, ընդամենը

07

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

08

 

 

Գնվել է՝ խաղող, ընդամենը

09

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

10

 

 

Գնվել են՝ չոր մրգեր, ընդամենը

11

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

12

 

 

Գնվել են՝ բոստանային մշակաբույսեր, ընդամենը

13

 

 

որից՝

առևտրային կազմակերպություններից

14

 

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*)                 (15) __  ______ մարդ
*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները
 
____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը