Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.152
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002
«ԳՐԱՆՑՎԱԾ է» 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
3 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2002 թ. 
ք. Երևան

N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ, 10-րդ և 12-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 15-րդ`

ա) կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 908-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.».

բ) կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.».

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով.

«դ1) հայտարարություն` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.».

2) հավելվածի 21-րդ կետի առաջին պարբերության վերջին նախադասության «հրապարակում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով.

3) հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները.

ա) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 40 տոկոս.

բ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 30 տոկոս.

գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 20 տոկոս.

դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներ, ինչպես նաև տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 10 տոկոս:».

4) հավելվածի 67-րդ`

ա) կետի «եզրակացություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին):».

5) հավելվածի 74-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը տալու հաջորդ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները` համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին) ներկայացնում են`».

6) հավելվածի 75-րդ`

ա) կետի «համապատասխան պաշտոնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».

7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ XI-րդ բաժնով`

 

«XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

82. Օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ և 52-րդ հոդվածով նախատեսված մրցույթներ անցկացնելու ժամանակ սույն կարգի 14-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է Խորհրդի կողմից փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան