Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-26.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.272
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 120-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն գարնանացանի ընթացքի մասին» Ձև թիվ 3-գտ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 120-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-գտ (տարին երեք անգամ) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական (քաղաքային) համայնքների և բուսաբուծական մթերքի արտադրությամբ զբաղվող բոլոր տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված վերացանքը» թիվ 01 տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ցանված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք): Այն դեպքում, երբ տեղի է ունեցել գարնանացան մշակաբույսերի ոչնչացում և կատարվել է վերացանք, ոչնչացված տարածությունում ցանված նախնական մշակաբույսը հաշվետվությունից հանվում է և տվյալ տարածքը ցույց է տրվում նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների կազմում: Գարնանացանի ոչնչացված այն տարածությունները, որոնց վրա վերացանք չի կատարվել, հաշվետվության տվյալներից չեն հանվում:

6. Թիվ 01 տողում ցույց չեն տրվում հետևյալ ցանքերը.

- շարահերկ մշակաբույսերի միջշարքային ցանքերը,

- կանաչ կերերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը,

- բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքերը,

- կանաչ պարարտացման նպատակով ցանված մշակաբույսերի ցանքերը:

7. «Հացահատիկներ և ընդեղեններ, ներառյալ հատիկի համար ցանված վիկան, լյուպինը և սերադելլան» թիվ 02 տողում, լրացվում է գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, կորեկի, հաճարի, հատիկի համար, եգիպտացորենի, ոլոռի, լոբու, ոսպի և սիսեռի ցանքատարածությունների հանրագումարը:

8. Թիվ 02 տողում ցույց չեն տրվում կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասուններին արածացնելու նպատակով ցանված եգիպտացորենի ցանքատարածությունները: Բացի այդ, նույն տողում չի հաշվառվում նաև կանաչ վիճակում պատիճներով հավաքվող ընդեղենների ցանքատարածությունները, որոնք հաշվի են առնվում «Ընդամենը բանջարեղեն» թիվ 09 տողի հանրագումարում:

9. «Տեխնիկական մշակաբույսեր»` թիվ 07 տողում լրացվում են ծխախոտի, կտավատի, խորդենու, չամանի և այլ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը:

10. «Կարտոֆիլ»` թիվ 08 տողում լրացվում են կարտոֆիլի գարնանային և ամառային բոլոր տնկումները:

11. «Ընդամենը բանջարեղեն»` թիվ 09 տողում, ընդհանուր գումարով լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերի, ներառյալ սերմ ստանալու նպատակով կատարված ցանքերի ու տնկումների հանրագումարը:

12. Այն բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 10-18 տողերում, լրացվում են «այլ բանջարեղեն»` թիվ 19 տողում:

13. «Պարենային բոստան»` թիվ 20 տողում լրացվում են ձմերուկի և սեխի ցանքերը:

14. «Կերային մշակաբույսեր»` թիվ 21 տողում լրացվում են ընթացիկ տարում ցանված բոլոր տեսակի կերային մշակաբույսերի ցանքերը (կերի արմատապտուղներ, ցանքեր սիլոսի համար, եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար, բոլոր տեսակների միամյա խոտերի ցանքերը ներառյալ աշնանը կանաչ կերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը ներառյալ աշնանը կատարված բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը և այլն): Այս տողում չեն լրացվում նախորդ տարիներին ցանված բազմամյա մշակաբույսերի ցանքերը:

15. «Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր»` թիվ 22 տողում լրացվում են միայն ամբողջովին ոչնչացած աշնանացանի ցանքերը: Մասամբ ոչնչացած աշնանացանի ցանքերը, եթե նրանց վրա գարնանացան չի կատարվել, այս տողում չեն լրացվում:

16. «Ոչնչացված աշնանացանի տարածության վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք»` թիվ 23 տողով լրացվում են միայն ոչնչացված աշնանացանի տարածքների վրա կատարված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները:

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1   2   3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից :

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 3-գտ 
տարին 3 անգամ 

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __ 120-Ն ___ որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

ապրիլի 3-ին, մայիսի 3-ին, հունիսի 2-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Առ 1-ը ____ __________ 200__թ

(աճողական, աշխատանքների սկզբից)

 Մշակաբույսեր

Տողի
N

 Ընդամենը,
հեկտար

 Ա

 Բ

 1

Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված վերացանքը

 01

 

այդ թվում`

հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ներառյալ հատիկի համար ցանված վիկան, լյուպինը և սերադելլան

 02

 

որից`

ցորեն

 03

 

 գարի

 04

 

 այլ հացահատիկային մշակաբույսեր

 05

 

 հատիկաընդեղենային մշակաբույսեր

 06

 

Տեխնիկական մշակաբույսեր

 07

 

Կարտոֆիլ

 08

 

Ընդամենը` բանջարեղեն *)

 09

 

որից`

կաղամբ

 10

 

վարունգ

 11

 

լոլիկ

 12

 

սեղանի ճակնդեղ

 13

 

սեղանի գազար

 14

 

գլուխ սոխ

 15

 

սխտոր

 16

 

պղպեղ

 17

 

բադրիջան

 18

 

այլ բանջարեղեն

 19

 

Պարենային բոստան

 20

 

Կերային մշակաբույսեր

 21

 

Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր

 22

 

Ոչնչացված աշնանացանի տարածության վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք

 23

 

*) 10-19 տողերը լրացվում են վերջին հաշվետվությունում

 

Համայնքի ղեկավար` _________________________

 

Տնօրեն` _____________________

 

Հաշվապահ`___________________

 

 ____ _________________ 200 թ.