«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60403307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 օգոստոսի 2003 թ. |
N 69-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)‚ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը և 19-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը, որոշում է.
1. Հանձնաժողովը 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» թիվ 84-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Տնտեսվարող սուբյեկտը համարվում է ռեեստրում գրանցված Հանձնաժողովի որոշման ընդունման պահից, որը գործողության մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի կայացվել որոշում տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ տնտեսվարող սուբյեկտի հիմնավորված դիմումի համաձայն իրականացված հետազոտությունների հիման վրա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու վերաբերյալ»:
բ) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մինչև 40 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտների ապրանքային շուկաներում ունեցած գերիշխող դիրքի փոփոխություններին հետևելու նպատակով իրականացվում է մոնիտորինգ‚ որի համար տվյալ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտներից պահանջվում են տվյալներ` սույն կարգի հավելված 1.2-ի 5-րդ կետում նշված տեղեկատվության սահմաններում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ֆ. Փիրումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|