Basic information
Number
N 256
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.04.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.04.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.04.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.04.1998
Effective date
23.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 1998 թվականի N 256
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բոլոր այն գնորդները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն հանդիսանում հարկ վճարողներ, գնված ցորենի համար կվճարեն աճուրդային վաճառքի գնից 20 տոկոսով ավելի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation