Գլխավոր տեղեկություն
Համար
N 259-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.502
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2005

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2005 թվականի N 259-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագրում և 1-ին, 2-րդ ու 4-րդ կետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերում, 7-րդ կետի «ա» ենթակետում, 23-րդ և 25-րդ կետերում, որոշման N 2 հավելվածի վերնագրում ու կառավարման խորհրդի անհատական կազմում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 4.1-ին կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին».

«4.1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղական և օտարերկրյա փորձագետների համար աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին».

գ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի`

կանոնադրության 2-րդ կետը «նամակ-համաձայնագրով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) բառերով,

անհատական կազմում Կ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Ֆ. Բերիկյանին,  Զ. Կոստանյանի փոխարեն` Ռ. Բալասանովային:

Այդ կապակցությամբ խորհրդի անհատական կազմում «Կ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ֆ. Բերիկյան» բառերով, «Զ. Կոստանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Բալասանովա - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

անհատական կազմը լրացնել հետևյալ նոր տողերով.

«Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ
Ս. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պետ
Ա. Հարությունյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի  նախագահի տեղակալ»:













Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 19
Երևան