Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2005 թվականի N 145-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության`

ա) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Խորհրդի կազմը բաղկացած է 11 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ».

բ) 18-րդ կետում`

«ա» և «բ» ենթակետերից հանել «և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը» բառերը,

ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը.

գ) 19-րդ կետում`

առաջին պարբերությունից հանել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ» բառերը,

հանել երկրորդ պարբերությունը.

դ) 20-րդ կետից հանել «համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2005 թ. մարտի 10

Երևան