Գլխավոր տեղեկություն
Համար
N 334/02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.27/19(41) Հոդ.259
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.09.2002
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

2 մայիսի 2003 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60103183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

 

N 334/02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 103 հոդվածի 2-րդ, 104 հոդվածի 2-րդ և 3-րդ, 121 հոդվածի 4-րդ, 133 հոդվածի 1-ին կետերով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության, այդ թվում նաև ֆինանսական վիճակի վերաբերյալ հաշվետվությունների ձևերի, դրանց ներկայացման կարգի և ժամկետների սահմանումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից արդյունավետ իրականացնել ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության հաշվետվական վերահսկողություն.

Համարելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության, այդ թվում նաև ֆինանսական վիճակի վերաբերյալ հաշվետվությունների ձևերի, դրանց ներկայացման կարգի և ժամկետների սահմանմամբ հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության վերահսկողությունը, դրանով իսկ ապահովելով ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը Օրենքի, դրանից բխող իրավական այլ ակտերի և տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների պահանջներին.

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է`

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի «Ինքնակարգավորվող կազմակերպություններ» (Բաժին Ե)-ի «(102.2) Հանձնաժողով ներկայացման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության որոշումներ և գործողություններ» վերնագրի ներքո միավորված 102.2-3 կանոնից հետո լրացնել «(104.2) Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ» նոր վերնագիր և դրա ներքո միավորված 104.2-1, 104.2-2, 104.2-3, 104.2-4, 104.2-5, 104.2-6, 104.2-7 կանոնները:

 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

(104.2) Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ

 

Առարկան

 

Ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 103 հոդվածի 2-րդ, 104 հոդվածի 2-րդ և 3-րդ, 121 հոդվածի 4-րդ և 133 հոդվածի 1-ին կետերով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 104.2-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաշվետու տարի». հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում Հանձնաժողովում գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(2) «Հաշվետու եռամսյակ». հաշվետու տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու եռամսյակ է համարվում Հանձնաժողովում գրանցման օրվանից մինչև հաշվետու տարվա տվյալ եռամսյակի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(3) «Հաշվետու ամիս». հաշվետու տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու ամիս է համարվում Հանձնաժողովում գրանցման օրվանից մինչև հաշվետու տարվա տվյալ ամսվա վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(4) «Առևտրային օր». աշխատանքային օր, որի ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվում է արժեթղթերի առևտուր.

(5) «Հաշվետու ժամանակաշրջան». հաշվետու տարի, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու ամիս, ինչպես նաև առևտրային կամ աշխատանքային օր.

(6) «Ընթացիկ հաշվետվություն». համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար սույն վերնագրի 104.2-4 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(7) «Ֆինանսական հաշվետվություն». համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար սույն վերնագրի 104.2-5 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ:

 

Կանոն 104.2-2. Ընդհանուր պահանջներ

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից: Հաշվետվության յուրաքանչյուր էջը (բացառությամբ` ֆինանսական հաշվետվության ձևերի) պետք է.

(1) վավերացված լինի ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով.

(2) ներառի (ա)(1) ենթականոնում նշված անձի կողմից ստորագրման ամսաթիվը.

(3) նշում պարունակի հաշվետվության մեջ տվյալ էջի հերթական համարի վերաբերյալ.

(4) լրացված լինի Ա4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 8-10 չափով:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացնում.

(1) թղթային կրիչով, և

(2) էլեկտրոնային կրիչով: Էլեկտրոնային կրիչով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված օրինակելի նմուշին համապատասխան` «Մս Վորդ» կամ «Մս Էքսել» համակարգչային ծրագրերի միջոցով: Էլեկտրոնային կրիչը ենթակա է հետ վերադարձման և Հանձնաժողովի նշված ստորաբաժանման կողմից տրամադրվում է ինքնակարգավորվող կազմակերպությանը` նրա առաջին իսկ պահանջով:

(գ) Հաշվետվությունը համարվում է Հանձնաժողով ներկայացված սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Հանձնաժողովում դրա ստացման պահից:

(դ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է հաշվետվության թղթային կրիչով բնօրինակը պահպանել Հանձնաժողովի կողմից դրա ստացման պահից 3 տարի ժամկետով, որից հետո այն կարող է ոչնչացվել օրենքով սահմանված կարգով:

(ե) Հաշվետվության մեջ սույն վերնագրի կանոններին համապատասխան ներառվելիք տեղեկությունները պետք է լինեն ստույգ` առանց որևէ էական փաստի խեղաթյուրման և/կամ բացթողման:

(զ) Եթե արդեն իսկ Հանձնաժողով ներկայացված հաշվետվության մեջ ինքնակարգավորվող կազմակերպությունը հայտնաբերում է անճշտություն և/կամ բացթողում, ապա նշված ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կից գրությամբ Հանձնաժողով ներկայացնել համապատասխան ճշգրտված ձևը, որի վերևի աջ անկյունում համակարգչային եղանակով պետք է տպագրված լինի «Լրացում» բառը:

 

Կանոն 104.2-3. Հաշվետվության տիտղոսաթերթը

 

(ա) Հաշվետվության տիտղոսաթերթը Հանձնաժողով է ներկայացվում 104.2-1/ԻԿԿ ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) ինքնակարգավորվող կազմակերպության լրիվ հայերեն անվանումը.

(2) կանոնը, որի համաձայն ներկայացվում են ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերը.

(3) տեղեկություններ ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ներկայացվող յուրաքանչյուր ձևի, դրա էջերի քանակի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ.

(4) տեղեկություններ ընթացիկ հաշվետվության չներկայացվող յուրաքանչյուր ձևի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ.

(5) ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

 

Կանոն 104.2-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել ընթացիկ հաշվետվության 104.2-2/ԻԿԿ և 104.2-3/ԻԿԿ ձևերը:

(բ) Ֆոնդային բորսան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 104.2-1/ՖԲ, 104.2-2/ՖԲ, 104.2-3/ՖԲ, 104.2-4/ՖԲ, 104.2-5/ՖԲ և 104.2-6/ՖԲ ձևերը:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 104.2-1/ԿԴ, 104.2-2/ԿԴ, 104.2-3/ԿԴ, 104.2-4/ԿԴ, 104.2-5/ԿԴ և 104.2-6 ԿԴ ձևերը:

(դ) Ընթացիկ հաշվետվության ձևերում պահանջվող տեղեկությունները ներառվում են համապատասխան հաշվետու ամբողջ ժամանակաշրջանի համար, բացառությամբ 104.2-3/ԻԿԿ և 104.2-6/ԿԴ ձևերի, որոնք կազմվում են համապատասխանաբար հաշվետու ամսվա և հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

(ե) Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է հաշվետու ժամանակաշրջանի համար Հանձնաժողով չներկայացնել ընթացիկ հաշվետվության որևէ ձև (բացառությամբ 104.2-2/ՖԲ և 104.2-2/ԿԴ ձևերի).

(1) եթե այդ ձևում ներառվելիք տեղեկությունները չեն փոփոխվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ կամ պահանջվող տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի համար բացակայում են, և

(2) եթե (1) կետի հիմքով համապատասխան նշում է կատարել հաշվետվության տիտղոսաթերթում:

 

Կանոն 104.2-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների N 1, N 2, N 3, N 4 և N 5 ձևերը: Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվության ձևերում պարունակվող տեղեկությունները պետք է բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) համաձայն:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի 24.1/ԻԿԿ և 24.2/ԻԿԿ աղյուսակներով պահանջվող տեղեկությունները:

(գ) Ֆոնդային բորսան, ի լրումն (բ) ենթականոնում նշված տեղեկությունների, ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.2 կետի («Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրություններ») «Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի 17.1/ՖԲ աղյուսակով, իսկ 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում` 24.3/ՖԲ աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

դ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (բ) ենթականոնում նշված տեղեկությունների, ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.2 կետի («Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրություններ») «Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի թիվ 17.1/ԿԴ աղյուսակով, իսկ 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություն») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում` թիվ 24.3/ԿԴ աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

(ե) Ֆինանսական հաշվետվության ձևերը կազմվում են հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգի համաձայն:

(զ) Ինքնակարգավորվող կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում անկախ աուդիտորի եզրակացությամբ:

Կանոն 104.2-6. Հաշվետվությունների ներկայացման ժամկետները

(ա) Ընթացիկ հաշվետվության 104.2-2/ԻԿԿ, 104.2-3/ԻԿԿ, 104.2-3/ՖԲ, 104.2-4/ՖԲ, 104.2-5/ՖԲ, 104.2-6/ՖԲ, 104.2-3/ԿԴ, 104.2-4/ԿԴ և 104.2-5/ԿԴ ձևերը Հանձնաժողով են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ 104.2-6/ԿԴ ձևը` մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ.

(բ) Ընթացիկ հաշվետվության 104.2-1/ՖԲ, 104.2-2/ՖԲ և 104.2-1/ԿԴ ձևերը Հանձնաժողով են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու առևտրային օրվան, իսկ 104.2-2/ԿԴ ձևը` մինչև համապատասխան հաշվետու աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:

(գ) Տարեկան ֆինանսական հաշվետվության ձևերը Հանձնաժողով են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ.

(դ) Եռամսյակային ֆինանսական հաշվետվության ձևերը Հանձնաժողով են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, ընդ որում ֆինանսական հաշվետվության ձևերը հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար կարող են չներկայացվել.

(ե) Եթե (ա), (բ), (գ) և (դ) ենթականոններում սահմանված որևէ օր հանդիսանում է ոչ աշխատանքային, ապա հաշվետվությունների ներկայացման վերջին օր է համարվում նշված ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

Կանոն 104.2-7. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից բացատրագրերի և

 

տեղեկանքների ներկայացումը

 

(ա) Հանձնաժողովը կամ Հանձնաժողովի կողմից պատվիրակված համապատասխան ստորաբաժանման ղեկավարն իրավունք ունի ինքնակարգավորվող կազմակերպության պաշտոնատար անձանցից պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և/կամ դրա անդամների գործունեության վերաբերյալ բացատրագիր և/կամ տեղեկանք, որն անհրաժեշտ է ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության հաշվետվական վերահսկողությունն իրականացնելու համար:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ձևով Հանձնաժողով ներկայացնել պահանջվող բացատրագիրը և/կամ տեղեկանքը:

(գ) Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման կասեցումը հիմք չէ հաշվետվությունները, բացատրագրերը և տեղեկանքները սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Հանձնաժողով չներկայացնելու համար:

 

Ձև 104.2-1/ԻԻԿ
(օրական, ամսական,
եռամսյակային, տարեկան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն տիտղոսաթերթը և կից հաշվետվությունների ձևերը ներկայացվում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» «(104.2) Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ» վերնագրի ներքո միավորված կանոնների համաձայն

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(1) Ինքնակարգավորվող կազմակերպության լրիվ հայերեն անվանումը

 

 

(2) Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն.

 

(ա) 104.2-6(ա) կանոնի

 

(գ) 104.2-6(գ) կանոնի

 

(բ) 104.2-6(բ) կանոնի

 

(դ) 104.2-6(դ) կանոնի

 

 

(ե) 104.2-7(բ) կանոնի

 

(3) Ընթացիկ հաշվետվության ներկայացվող ձևերի վերաբերյալ տեղեկություններ (4) Ֆինանսական հաշվետվության ներկայացվող ձևերի վերաբերյալ տեղեկություններ
Հաշվետվության ձևը Էջերի
քանակը
Հաշվետու
ժամանակաշրջանը(օր/ամիս/տարի,
ամիս/ տարի,
եռամսյակ/տարի)
Հաշվետվության
 ձևը
Էջերի
քանակը
Հաշվետու
ժամանակաշրջանը (եռամսյակ/տարի
կամ տարի)
           
           
(5) Ընթացիկ հաշվետվության չներկայացվող ձևերի վերաբերյալ տեղեկություններ Հաշվետվության ձևը Հաշվետու ժամանակաշրջանը (օր/ամիս/տարի, ամիս/տարի, եռամսյակ/տարի)
   
   
(6) Ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար

Անունը և ազգանունը

 

Պաշտոնը

 

Ես հավաստիացնում եմ, որ սույն տիտղոսաթերթին կից ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ դրանցում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել Օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-2/ԻԻԿ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ)(3) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ստացված` իր եվ իր անդամների գործունեությանն առնչվող դիմում-բողոքների վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N

Դիմում-բողոքի ստացման ամսաթիվը

Դիմում-բողոք ներկայացնող
անձի անվանումը
(անունը և ազգանունը)

ԻԿԿ-ի մարմնի, ստորաբաժանման և/կամ ԻԿԿ-ի անդամի անվանումը, որի գործունեության վերաբերյալ ստացվել է դիմում-բողոքը

Դիմում-բողոքի հետ առնչվող մասնագիտական որակավորում ունեցող անձի (անձանց) անունը և ազգանունը

Ստացված դիմում-բողոքի համառոտ նկարագիրը

ԻԿԿ-ի կողմից ձեռնարկված միջոցա-
ռումների համառոտ նկարագիրը

             
             
             
             
             

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-3/ԻԻԿ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ)(3) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ինքնակարգավորվող կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ (բացառությամբ ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարների)

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` առ __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N Ստորա-
բաժանման (միավորի) անվանումը
Աշխա-
տակցի անունը և ազգա-
նունը
Զբա-
ղեցրած պաշտոնը
Նշա-
նակման ամսաթիվը
Մասնա-
գիտական որակավորման տրման
ամսաթիվը
Իրավաբանական անձի (անձանց) հայերեն լրիվ  անվանումը, որտեղ աշխատակիցը անդամ, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից է
             
         
         
             
         
         

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-1/ՖԲ
(օրական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բորսայական առեվտրի ընթացքում կնքված գործարքների վերաբերյալ` ըստ արժեթղթերի

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N

Արժեթղթի տարբե-
րակիչ ծածկա-
գիրը

Արժեթղթի բորսա-
յական հապա-
վումը

Բացման գինը (ՀՀ դրամ)

Նվազա-
գույն գինը (ՀՀ դրամ)

Առավե-
լագույն գինը (ՀՀ դրամ)

Փակման գինը (ՀՀ դրամ)

Միջին կշռված գինը (ՀՀ դրամ)

Գործարք-
ների քանակը (հատ)

Գործարքների առարկա արժեթղթերի քանակը (հատ)

Գործարք-
ների ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-2/ՖԲ
(օրական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բորսայական առեվտրի ընթացքում կնքված գործարքների վերաբերյալ` ըստ գործարքների

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N

Գործար-
քին տրված հերթական տարբե-
րակիչ համարը

Գործարքի առարկա արժեթղթի տարբե-
րակիչ ծածկա-
գիրը

Արժե-
թղթի բորսա-
յական հապա-
վումը

Գործարքի կողմ հանդիսացող ֆոնդային բորսայի անդամի անվանումը

Գոր-
ծարքի առարկա արժե-
թղթերի քանակը (հատ)

Գործարքի առարկա մեկ արժեթղթի գինը (ՀՀ դրամ)

Գոր-
ծարքի ընդհա-
նուր գումարը (ՀՀ դրամ)

Գնորդը հանդես է եկել հաճախորդի հաշվին (այո կամ ոչ)

Վաճառողը հանդես է եկել հաճախորդի հաշվին (այո կամ ոչ)

գնորդ

վաճառող

                     
                     
                     
                     
                     
 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-3/ՖԲ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթերի գրանցման վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N

Թո-
ղար-
կողի լրիվ հայե-
րեն անվա-
նումը

Արժե-
թղթե-
րի դասը

Տեղա-
բաշխ-
ված արժե-
թղթերի ընդհա-
նուր քանակը (հատ)

Թողարկողի կողմից ֆոնդային բորսա արժեթղթի գրանցման հայտարարագրի

Հանձնա-
ժողովում արժեթղթի գրանցման դեպքում` գրանցման ամսաթիվը և արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման մասին որոշման համարը և ընդունման ամսաթիվը

Հանձնա-
ժողով ֆոնդային բորսայի արժեթղթի գրանցման մասին որոշման ներկա-
յացման ամսաթիվը

Ֆոնդային բորսայի արժեթղթի գրանցման մասին որոշման ուժի մեջ մտնելու ամսա-
թիվը

Ֆոնդային բորսայի կողմից թողարկողի տվյալ դասի արժե-
թղթերին շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

ներ-
կա-
յաց-
ման ամսա-
թիվը

լրացում-
ների ներկա-
յացման ամսա-
թիվը

                     
                     
                     
                     
                     

 

Սույն ձևում տեղեկությունները լրացվում են գրանցված այն արժեթղթերի վերաբերյալ, որոնց գրանցման մասին որոշումն ուժի մեջ է մտել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-4/ՖԲ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բորսայական առեվտրին թույլատրված արժեթղթերի վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

 N

Թողար-
կողի լրիվ հայերեն անվա-
նումը

 

 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակա-
յության դեպքում` արժեթղթերի դասը)

 Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը

 Թողարկողի տվյալ դասի արժեթղթի անվա-
նական արժեքը

Բորսայական առևտրին թույլատրման համար թողարկողի կողմից համա-
պատասխան հայտի ներկայացման ամսաթիվը 

 Բորսա-
յական առևտրին թույ-
լատրելու ամսա-
թիվը

Թողարկողի արժեթղթերի
տվյալ դասին շնորհված բորսայական հապավումը 

I. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

       

X

X

   
       

X

X

   

II. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

               
               

 

Սույն ձևում տեղեկությունները լրացվում են բորսայական առևտրին թույլատրված այն արժեթղթերի վերաբերյալ, որոնց բորսայական առևտրին թույլատրման մասին որոշումն ուժի մեջ է մտել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Պետական արժեթղթերի դեպքում «Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը» սյունակում լրացվում է տեղաբաշխման ծավալը` ՀՀ դրամով:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-5/ՖԲ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ֆոնդային բորսայում արժեթղթերի բորսայական առեվտրին թույլտվության կասեցման եվ/կամ կասեցման դադարեցման վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N

Թողարկողի լրիվ հայերեն անվանումը

 Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում` արժեթղթերի դասը)

Թողարկողի տվյալ դասի արժեթղթի բորսայական հապավումը

Արժեթղթերի բորսայական
առևտրին թույլտվության կասեցման

Արժեթղթերի բորսայական առևտրին թույլտվության կասեցման փաստացի դադարեցման ամսաթիվը

ամսաթիվը

ժամկետը

             
             
             
             
             
             

 

Սույն ձևում տեղեկությունները լրացվում են այն արժեթղթերի վերաբերյալ, որոնց բորսայական առևտրի թույլտվությունը կասեցվել և/կամ կասեցումը դադարեցվել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-6/ՖԲ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ֆոնդային բորսայում արժեթղթերի բորսայական առեվտրին թույլտվության դադարեցման վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

N

Թողար-
կողի լրիվ հայերեն անվա-
նումը

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակա-
յության դեպքում` արժեթղթերի դասը)

Թողարկողի տվյալ դասի արժեթղթի բորսայական հապավումը

Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը

Թողարկողի տվյալ դասի արժեթղթի անվանական արժեքը (ՀՀ դրամ)

Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բորսայական առևտրին թույլտվության դադարեցման ամսաթիվը

I. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

         

X

 
         

X

 
         

X

 

II. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

             
             
             

Սույն ձևում տեղեկությունները լրացվում են այն արժեթղթերի վերաբերյալ, որոնց բորսայական առևտրին թույլատվության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Պետական արժեթղթերի դեպքում «Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը» սյունակում լրացվում է տեղաբաշխման ծավալը` ՀՀ դրամով:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-1/ԿԴ
(օրական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում առեվտրի մասնակիցների փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N Ֆոն-
դային բորսայի անդամի անվա-
նումը
Արժեթղթերի կամ դրամական միջոցների պատկանե-
լիությունը (հաճա-
խորդների կամ սեփական)
ԱՐԺԵԹՂԹԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արժե-
թղթի տարբե-
րակիչ ծածկա-
գիրը
Առևտրա-
յին նստա-
շրջանի սկզբում արժե-
թղթերի քանակը (հատ)
Առևտրա-
յին նստա-
շրջանի վերջում արժե-
թղթերի քանակը (հատ)
Առաքման (-) կամ ստացման (+) ենթակա արժե-
թղթերի քանակը
Գումարը առևտրային նստաշրջանի սկզբում (հազար ՀՀ դրամ) Մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում (հազար ՀՀ դրամ) Վճարման (-) կամ ստացման (+) ենթակա գումարը (հազար ՀՀ դրամ)
    հաճախորդների              
             
սեփական              
             
    հաճախորդների              
             
սեփական              
             
    հաճախորդների              
             
սեփական              
             

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-2/ԿԴ
(օրական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ֆոնդային բորսայից դուրս կնքված առուվաճառքի գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N Փոխանց-
ման հանձնա-
րարագրի տարբե-
րակիչ համարը
Արժեթղթերի փոխանցման հանձնա-
րարագրի ներկայացման ամսաթիվը
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (չգրանցված արժեթղթերի համար թողարկողի լրիվ հայերեն անվանումը և արժեթղթերի դասը) Եթե գնորդը (վաճառողը) մասնագիտացված անձ է կամ նրա անունից կամ կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձ է, ապա մասնագիտացված անձի լրիվ հայերեն անվանումը Արժե-
թղթերի քանակը
(հատ)
Գործարքի առարկա մեկ արժեթղթի գինը (ՀՀ դրամ) Գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)
գնորդ վաճառող

I. ԳՐԱՆՑՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

                 
                 

II. ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

                 
                 

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-3/ԿԴ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող հաշվետու թողարկոՂների հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի փոխարկման վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N

Փոխարկ-
վող արժե-
թղթի (արժե-
թղթերի) տարբե-
րակիչ
ծածկա-
գիրը (ծածկա-
գրերը)

Փոխարկ-
ման մասին որոշումն ընդունած մարմինը և որոշումը
Կենտրո-
նական
դեպոզի-
տարիային
ներկա-
յացնելու ամսաթիվը

Փոխար-
կում
իրակա-
նաց-
նելու
համար
որոշ-
մամբ
նախա-
տեսված ժամ-
կետը

Արժե-
թղթերի
փոխարկ-
ման ձևը (բաժա-
նում, կոնսո-
լիդացիա, փոխա-
նակում)

Եթե արժե-
թղթերի
փոխար-
կումը վերա-
կազմա-
կերպման
արդյունք է, ապա վերա-
կազմա-
կերպման ձևը

Փոխարկ-
ման մասին որոշմամբ սահմանված արժե-
թղթերի փոխարկման
բանաձևը (գործա-
կիցը) կամ սկզբունքը

Այն արժե-
թղթերի
դասը (դասերը),
որին (որոնց) փո-
խարկվում են տվյալ արժե-
թղթերը

Արժեթղթերի ընդհանուր քանակը ըստ յուրա-
քանչյուր դասի (հատ)

Կոտորա-
կային (ոչ ամբողջական) արժեթղթերի
գրանցված
սեփակա-
նատերերի (անվանա-
տերերի) թիվը` ըստ  յուրա-
քանչյուր դասի

մինչև փո-
խար-
կումը

փո-
խար-
կու-
մից հետո

                     
                     
                     
                     
  

 

Եթե փոխարկվում է նաև չգրանցված արժեթուղթը, ապա այդ արժեթղթի տարբերակիչ ծածկագրի փոխարեն նշվում է թողարկողի լրիվ հայերեն անվանումը:

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-4/ԿԴ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Փոխանցող-գործակալ» հանդես եկող մասնագիտացված անձանց եվ նրանց միջոցով արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գործառնությունների վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N

Մասնա-
գիտացված անձի լրիվ հայերեն անվանումը

Փոխանցող-գործակալի պայմանագրի կնքման

Արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի օտարման ձևը (առուվաճառք, նվիրատվություն, ժառանգություն)

Հաշվետու ժամանակաշրջանում փոխանցող-գործակալի միջոցով արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հանձնարարագրերի

ամսա-
թիվը

հա-
մարը

ժամ-
կետը

առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (չգրանցված արժեթղթերի համար թողարկողի լրիվ հայերեն անվանումը և արժեթղթերի դասը)

թվաքա-
նակը (հատ)

առարկա արժեթղթերի ընդհանուր
քանակը (հատ)

առարկա
արժեթղթերի
ընդհանուր գումարը (հատ)

                   
       
         
       
                   
       
         
       
                   
       
         
       

ԸՆԴԱՄԵՆԸ

X

X

X

X

X

     

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-5/ԿԴ
(ամսական)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Նվիրատվության եվ ժառանգության արդյունքում գրանցված արժեթղթերի փոխանցման վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` ______ _____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(ամիս)         (տարի)

 

N Փոխանց-
ված արժե-
թղթի տարբե-
րակիչ ծածկա-
գիրը
Թողար-
կողի տվյալ դասի տեղա-
բաշխված արժե-
թղթերի քանակը (հատ)
Նվիրատվության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ Ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ
Կենտրոնական
դեպոզիտարիա
ներկայացված
արժեթղթի
փոխանցման հանձնարա-
րագրերի
ընդհանուր քանակը (հատ)
Փոխանց-
ված արժե-
թղթերի քանակը (հատ)
Փոխանցված արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը (ՀՀ դրամ) Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացված արժեթղթի փոխանցման հանձնա-
րարագրերի ընդհանուր քանակը (հատ)
Փոխան-
ցված արժե-
թղթերի քանակը (հատ)
Փոխանցված արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը (ՀՀ դրամ)
                 
                 
                 

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Ձև 104.2-6/ԿԴ
(եռամսյակային)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 104.2-6(բ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կենտրոնական դեպոզիտարիայում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող թողարկողների վերաբերյալ

 

__________________________

Հաշվետու ժամանակաշրջան` __ ____ ____

(ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը)

(օր)    (ամիս)   (տարի)

 

N Թողար-
կողի լրիվ հայերեն անվա-
նումը
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակա-
յության դեպքում` արժեթղթերի դասը)
Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը (հատ) Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցման ամսաթիվը Ռեեստրի
վարման
վերաբերյալ պայմանագրի կնքման ամսաթիվը
Հաշվետու ժամանակա-
շրջանի սկզբում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատե-
րերի թիվը
Հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականա-
տերերի թիվը

I. ԳՐԱՆՑՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ

               
           
               
           

II. ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ

        X      
    X      
        X      
    X      

 

Գործադիր մարմնի ղեկավար` ____________

 

(ստորագրություն)

 

Կ.Տ.

_____________
(ամսաթիվ)

 

Աղյուսակ 17.1/ՖԲ

Դեբիտորական պարտքեր

 

Անվանումը Կոդ Նախորդ
տարվա վերջի
մնացորդը

Հաշվետու տարվա
(ժամանակաշրջանի)
վերջի մնացորդը

1 2 3 4
1. Անդամների միանվագ (մուտքի) վճարների հետ կապված դեբիտորական պարտքեր 010    
2. Անդամավճարների հետ կապված դեբիտորական պարտքեր 020    
3. Կարգապահական տույժերից առաջացած դեբիտորական պարտքեր 030    
4. Այլ տույժերի վճարման հետ կապված դեբիտորական պարտքեր 040    
5. Արժեթղթերի բորսայական առևտրին թույլտվության պահպանման հետ կապված դեբիտորական պարտքեր 050    
6. Ֆոնդային բորսայում` կնքված գործարքների արդյունքում ֆոնդային բորսային վճարվելիք գումարների հետ կապված դեբիտորական պարտքեր 060    
7. Ֆոնդային բորսայից դուրս կնքված գործարքների արդյունքում ֆոնդային բորսային վճարվելիք գումարների հետ կապված դեբիտորական պարտքեր 070    
8. Դեբիտորական այլ պարտքեր 080    
Ընդամենը 090    

 

Աղյուսակ 17.1/ԿԴ

Դեբիտորական պարտքեր

 

Անվանումը Տող Նախորդ
տարվա վերջի
մնացորդը

Հաշվետու տարվա
(ժամանակաշրջանի)
վերջի մնացորդը

1 2 3 4
1. Անդամների միանվագ (մուտքի) վճարների հետ կապված դեբիտորական պարտքեր 010    
2. Անդամավճարների հետ կապված դեբիտորական պարտքեր 020    
3. Կարգապահական տույժերից առաջացած դեբիտորական պարտքեր 030    
4. Թողարկողներին ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական պարտքեր 040    
5. Դեբիտորական այլ պարտքեր 050    
Ընդամենը 060    

 

Աղյուսակ 24.1/ԻԿԿ

Անդամների վճարներից եկամուտ

 

Ցուցանիշի անվանումը տող Նախորդ
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Հաշվետու
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Նախորդ
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

Հաշվետու
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

1 2 3 4 5 6
1. Անդամների միանվագ (մուտքի) վճարներից 010        
2. Անդամավճարներից 020        
3. Անդամավճարների գծով ստացված կանխավճարներից 030        
4. Կարգապահական տույժերից 040        
5. Ֆոնդային բորսայի անդամությունից բխող այլ վճարներից 050        
Ընդամենը 060        

 

Աղյուսակ 24.2/ԻԿԿ

 

Նվիրատվություն, դրամաշնորհ և այլ անհատույց ստացված միջոցներից եկամուտ

 

Ցուցանիշի անվանումը տող Նախորդ
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Հաշվետու
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Նախորդ
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

Հաշվետու
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

1 2 3 4 5 6
1. Նվիրատվությունից 010        
2. Միջազգային և այլ օտարերկրյա կազմակերպություններից ստացված դրամական և ոչ դրամական շնորհներից 020        
3. Պետական շնորհներից 030        
4. Անհատույց ստացված այլ միջոցներից 040        
Ընդամենը 050        

 

Աղյուսակ 24.3/ՖԲ

Ֆոնդային բորսայի ծառայություններից եկամուտ

 

Ցուցանիշի անվանումը տող Նախորդ
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Հաշվետու
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Նախորդ
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

Հաշվետու
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

1 2 3 4 5 6
1. Արժեթղթերի գրանցումից 010        
2. Արժեթղթերը բորսայական առևտրին թույլատվությունից 020        
3. Արժեթղթերի բորսայական առևտրի թույլտվության պահպանումից 030        
4. Ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում ֆոնդային բորսային վճարվելիք գումարներից 040        
5. Թողարկողներին մատուցվող ցուցակման ծառայություններից առաջացած տույժերի վճարումից 050        
6. Ֆոնդային բորսայից դուրս կնքված գործարքների արդյունքում ֆոնդային բորսային վճարվելիք գումարներից 060        
7. Այլ ծառայությունների մատուցման գործառույթներից 070        
Ընդամենը 080        

 

Աղյուսակ 24.3/ԿԴ

Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայություններից եկամուտ

 

Ցուցանիշի անվանումը տող Նախորդ
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Հաշվետու
տարի (միջանկյալ ժամանա-
կաշրջան` աճողական)

Նախորդ
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

Հաշվետու
տարվա միջանկյալ ժամանա-
կաշրջան

1 2 3 4 5 6
1. Ռեեստրի վարման և պահպանման ծառայություններից 010        
2. Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված ծառայություններից 020        
3. Կորպորատիվ գործողությամբ պայմանավորված ծառայություններից 030        
4. Գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրման ծառայությունից 040        
5. Արժեթղթերի փոխանցման ծառայություններից, այդ թվում. 050        

(ա) ֆոնդային բորսայում իրականացված առուվաճառքի գործարքների հիման վրա

060

       

(բ) ֆոնդային բորսայում ցուցակված կամ պարտադիր ցուցակման ենթակա արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս իրականացված առուվաճառքի գործարքների հիման վրա

070        

(գ) հրապարակայնորեն վաճառվող, սակայն ֆոնդային բորսայում չցուցակված կամ պարտադիր ցուցակման ոչ ենթակա արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս իրականացված առուվաճառքի մասնավոր գործարքների հիման վրա

080        

(դ) հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթ չհամարվող արժեթղթերով իրականացված առուվաճառքի մասնավոր գործարքների հիման վրա

090

       

(ե) նվիրատվության հիման վրա

100        

(զ) ժառանգության հիման վրա

110        

(Է) գրանցված սեփականատիրոջ վերակազմակերպման հիման վրա

120        
6. Արժեթղթերի արգելադրման ծառայություններից 130        
7. Արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնություններից 140        
8. Ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների տրամադրումից 150        
9. Ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած տույժերի վճարումից 160        
10 Այլ ծառայությունների մատուցման գործառույթներից 170        
Ընդամենը 180