Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2005-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2005 թվականի N 85-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
NN ը/կ |
Միջոցառումը |
Գլխավոր կատարողը |
Շահագրգիռ նախարարությունները (գերատեսչությունները) |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
67. |
«Ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում օգտագործման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ արդարադատության նախարարություն |
Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքների հաստատումից հետո 9 ամսվա ընթացքում |
| |
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. փետրվարի 16
Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |