Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2005 թվականի N 85-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

NN ը/կ

Միջոցառումը

Գլխավոր կատարողը

Շահագրգիռ նախարարությունները (գերատեսչությունները)

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

 67. «Ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում օգտագործման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի 
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
ՀՀ արդարադատության նախարարություն  
Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքների հաստատումից հետո 9 ամսվա ընթացքում  
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2005 թ. փետրվարի 16

Երևան