ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2000 թ. |
N 13 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 8 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին, 63 հոդվածի 3-րդ, 97 հոդվածի 1-ին և 98 հոդվածի 4-րդ կետերը,
Հաշվի առնելով, որ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 8-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրի 62.1-2 կանոնի ա) ենթականոնում, 62.1գ-1 կանոնի ա) ենթականոնում, 63.3-1 կանոնի բ) ենթականոնում և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված` «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97.1զ-1 կանոնում, 98.4-1 կանոնում և 97.1բ-2 Ձևում տեղ են գտել անճշտություններ,
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով, որոշում է.
1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 8-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 62.1-2 կանոնի ա) ենթականոնում (5) թիվը փոխարինել (4) թվով, իսկ 62.1գ-1 կանոնի ա) ենթականոնում (7) թիվը փոխարինել (6) թվով.
բ) 63.3-1 կանոնի բ) ենթականոնում «Լիցենզիայում» բառը փոխարինել «Լիցենզիայի դիմումում» բառերով.
գ) 62.1բ-1 Ձևի (20) կետի «դիմորդը» և (21) կետի «դիմորդին» բառերը փոխարինել համապատասխանաբար «տվյալ անձը» և «տվյալ անձին» բառերով.
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված` «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 97.1զ-1 կանոնի ա) ենթականոնի (1) կետում «110 հոդվածի 2 կետի» բառերը փոխարինել «110 հոդվածի 1 կետի» բառերով.
բ) 98.4-1 ա) ենթականոնում «Լիցենզիայի» բառը փոխարինել «Գրանցման» բառով, իսկ «մասնագիտացված անձը» բառերը` «ինքնակարգավորվող կազմակերպությունը» բառերով.
գ) 98.4-1 բ) ենթականոնում «Լիցենզիայում» բառը փոխարինել «Գրանցման դիմումում» բառերով, իսկ «62.1ե-1» արտահայտությունը` «97.1դ-1» արտահայտությամբ:
դ) 97.1բ-2 Ձևի (21) կետում «բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր» բառերը փոխարինել «բաժնային արժեթղթերի սեփականատեր» բառերով:
Հայաստանի Հանրապետության
արժեթղթերի հանձնաժողովի նախագահԷ. Մուրադյան
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 հունվարի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701018
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2001, N 392/01 | 05.12.2001, N 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|