Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2004-26.07.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) Հոդ.234
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.06.2004
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2018

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հունիսի 2004 թ.
ք. Երևան

N 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի, 2001 թվական, ՀՕ-247) 4-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ պարբերությամբ, 11-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի աշխատանքների ավարտը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 26 հուլիսի 2002 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) Կանոնադրության 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը` «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ» բառերով:

բ) Կանոնադրության 27-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն իրավունք ունի» բառերով.

2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Վարչություններ» կետից հանել «Մարդահամարի վարչություն» տողը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան