«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 156-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» ձև թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության մեջ ներառվում է մանրածախ առևտրի և հանրային սննդի ապրանքաշրջանառության ծավալների կառուցվածքը (ըստ ապրանքատեսակների):
6. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
● բաժին 1` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը:
● բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը:
7. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), իսկ երկրորդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
8. 1-ին բաժնի 1-ին տողը «Պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 2-ից մինչև 35 տողերի հանրագումար (տող 1 = տող 2-ից մինչև տող 35):
9. 2-րդ տողը` «անասունի և թռչնի միս» - տավարի, խոզի, ոչխարի, ճագարի և այլ կենդանիների միս, ենթամթերք (լեզու, փայծաղ, երիկամներ, սիրտ և այլն), հավ, բադ, սագ, լոր, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ թռչնի և կենդանիների մսից:
10. 3-րդ տողը` «երշիկեղեն» - ապխտած և կիսաապխտած երշիկ, նրբերշիկ, թռչնի և այլ կենդանիների մսից պատրաստված երշիկ:
11. 4-րդ տողը` «ձուկ և ձկնեղեն» - թարմ և սառեցված ձկներ, ձկան ֆիլեներ, ապխտած և չորացրած ձկներ:
12. 5-րդ տողը` «կենդանական յուղ» - բոլոր տեսակի կարագներ:
13. 6-րդ տողը` «բուսական յուղ» - զտված և չզտված (արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի և այլն) յուղ:
14. 7-րդ տողը` «հալած յուղ և այլ սննդային ճարպեր» - տավարի, խոզի, ոչխարի, ինչպես նաև ոսկորի հալած յուղեր և այլ ճարպեր:
15. 8-րդ տողը` «մայոնեզային արտադրանք» - բոլոր տեսակի հայրենական և արտասահմանյան արտադրության մայոնեզներ:
16. 9-րդ տողը` «մարգարինային արտադրանք» - տարբեր տեսակի մարգարիններ:
17. 10-րդ տողը` «կաթ և կաթնամթերք» - կաթ, կեֆիր, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, խտացրած կաթ և այլ կաթնային կիսաֆաբրիկատներ:
18. 11-րդ տողը` «պանիր» - պանիր, ազգային պանրատեսակներ, չոր, հալած և այլն:
19. 12-րդ տողը «մսի պահածո» - տավարի, խոզի, ոչխարի, թռչնի մսից պատրաստված պահածոներ, ինչպես նաև մսով պատրաստված ճաշատեսակների պահածոներ:
20. 13-րդ տողը` «ձկան պահածո» - յուղով կամ տոմատով պատրաստված ձկան պահածոներ:
21. 14-րդ տողը` «բանջարեղենային պահածո» - տարբեր տեսակի բանջարեղենից պատրաստված պահածոներ, կանաչ ոլոռի պահածո, մարինադներ, հյութեր, կոմպոտներ և այլն:
22. 15-րդ տողը` «ձու, ձվամթերք» - ձու, ձվի փոշի:
23. 16-րդ տողը` «շաքար» - շաքար, շաքարավազ, շաքարի փոշի, սորբիտ, քսիլիտ և այլն:
24. 17-րդ տողը` «հրուշակեղեն» - քաղցրավենիք (մարմելադ, հալվա, զեֆիր), խմորեղեն, թխվածքաբլիթ, տորթ, կակաո, կոնֆետ (կարամել, շոկոլադ) և այլն:
25. 18-րդ տողը` «մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր» - տարբեր տեսակի մրգերից և հատապտուղներից պատրաստված մուրաբաներ, ջեմեր, պովիդլոներ, ժելեներ, մեղր:
26. 19-րդ տողը` «թեյ, սուրճ» - սև, կանաչ, սև շերտավոր, կանաչ շերտավոր և այլ թեյեր, հատիկավոր, աղացած, լուծվող և այլ տեսակի սուրճեր:
27. 20-րդ տողը` «աղ» - մանր, խոշոր, փաթեթավորված և առանց փաթեթավորման աղ:
28. 21-րդ տողը` «ալյուր» - ցորենի, եգիպտացորենի և այլ տեսակի ալյուր:
29. 22-րդ տողը` «հաց և հացաբուլկեղեն» - ազգային և բոլոր տեսակի հացատեսակներ, փքաբլիթ, թխվածքաբլիթ և այլն:
30. 23-րդ տողը` «ձավար և լոբազգիներ» - ցորեն, հնդկացորեն, եգիպտացորեն, բրինձ, մանրաձավար, լոբի, ոլոռ, սիսեռ և այլն:
31. 24-րդ տողը` «մակարոնեղեն» - վերմիշել, լապշա և այլն:
32. 25-րդ տողը` «կարտոֆիլ» - թարմ կարտոֆիլ, կարտոֆիլից պատրաստված կիսաֆաբրիկատներ, չիպսեր:
33. 26-րդ տողը` «բանջարեղեն» - վարունգ, լոլիկ, բադրիջան, գազար, բազուկ, կաղամբ, տարբեր տեսակի կանաչի և այլն:
34. 27-րդ տողը` «պտուղներ, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր» - խնձոր, տանձ, խաղող, դեղձ, ծիրան, սալոր, կեռաս, ելակ, մոշ, նուռ, թուզ, խուրմա, բանան, ցիտրուսներ, ձմերուկ, սեխ և այլն:
35. 28-րդ տողը` «օղի և օղելիկյորային արտադրանք» - բոլոր տեսակի օղիները, ինչպես նաև առանձին դեպքերում վաճառող կազմակերպություններից ստացված սպիրտը: Օղելիկյորային արտադրանքի մեջ ներառվում են լիկյորները, ռոմը, վիսկին, ոգեթուրմերը, պունշերը:
36. 29-րդ տողը` «գինի» - սեղանի, տեսակավոր գինի և այլն:
37. 30-րդ տողը` «կոնյակ» - հասարակ, տեսակավոր, կոլեկցիոն կոնյակներ:
38. 31-րդ տողը` «շամպայն» - չոր, կիսաչոր շամպայն:
39. 32-րդ տողը` «գարեջուր» - գարեջրեր` շշերով, բանկաներով, տակառներով:
40. 33-րդ տողը` «ոչ ալկոհոլային ըմպելիքներ» - ըմպելիքներ` հանքային ջրեր, բնական և արհեստական հյութեր (կոկա-կոլա, ֆանտա և այլն):
41. 34-րդ տողը` «պաղպաղակ» - բոլոր տեսակի պաղպաղակներ, փաթեթավորված, հատով, քաշով, պաղպաղակե տորթեր և այլն:
42. 35-րդ տողը` «այլ պարենային ապրանքներ» - պարենային այլ ապրանքներ, որոնք նշված չեն ցուցակում:
43. 36-րդ տողը` «Ոչ պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 37, 38-ից մինչև 64 տողերի հանրագումար (տող 36 = տող 37 + տող 38-ից մինչև տող 64):
44. 37-րդ տողը` «գործվածքեղեն» - չիթ, քաթան, կտավ, բրդյա և կիսաբրդյա գործվածքներ, բրդյա և կիսաբրդյա ծածկոցներ, գլխաշորեր, բնական և կիսաբնական մետաքս, արհեստական մետաքսի գործվածքեղեն (տող 37 = տող 37.1 + տող 37.2 + տող 37.3):
45. 38-րդ տողը` «սպիտակեղեն» - սավաններ, սրբիչներ, անձեռոցիկներ, բամբակյա, մետաքսյա, արհեստական մետաքսից տղամարդու, կանացի և մանկական ներքնաշորեր և այլն:
46. 39-րդ տողը` «հագուստեղեն» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային և աշխատանքային հագուստ բոլոր տեսակի գործվածքներից:
47. 40-րդ տողը` «մորթեղեն» - բնական մորթուց պատրաստված հագուստեղեն, մորթե գլխարկներ, բնական մորթիներ:
48. 41-րդ տողը` «գլխարկներ» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային գլխարկներ, պատրաստված բրդյա, մետաքսե, բամբակյա, տրիկոտաժե գործվածքներից, արհեստական մորթուց, արհեստական կաշվից, ծղոտից:
49. 42-րդ տողը` «մանածագործական արտադրանք» - ջեմպրներ, ժակետներ, պուլովերներ, զգեստներ և այլն:
50. 43-րդ տողը` «գուլպեղեն» - տղամարդու, կանացի և մանկական գուլպա, նասկի, զուգագուլպա և այլն:
51. 44-րդ տողը` «կոշկեղեն» - բոլոր տեսակի հումքից պատրաստված տղամարդու, կանացի, մանկական սեզոնային, սպորտային, երկարաճիտք, կիսաճտքավոր կոշիկներ, հողաթափեր:
52. 45-րդ տողը` «տնտեսական օճառ» - պինդ, հեղուկ, փոշի օճառ:
53. 46-րդ տողը` «սինթետիկ լվացամիջոցներ» - լվացքի փոշիներ, մածուկներ և հեղուկ լվացամիջոցներ:
54. 47-րդ տողը` «ձեռքի օճառ» - հայրենական և արտասահմանյան արտադրության պինդ, հեղուկ, փաթեթավորված և առանց փաթեթավորման ձեռքի օճառներ:
55. 48-րդ տողը` «օծանելիք և գեղարարական ապրանքներ» - օծանելիք, դեմքի հարդարման միջոցներ, մաշկի և մազերի խնամքի միջոցներ (կրեմներ, մազի լաքեր, ներկեր, շամպուններ, թուրմեր) և այլն:
56. 49-րդ տողը` «թելեր» - բամբակյա, բրդյա, մետաքսե գործելու և կարելու համար նախատեսված թելեր:
57. 50-րդ տողը` «ծխախոտ» - բոլոր տեսակի ծխախոտներ:
58. 51-րդ տողը` «լուցկի» - բոլոր տեսակի լուցկիներ:
59. 52-րդ տողը` «կահույք» - փափուկ, կիսափափուկ, չոր, աթոռ, սեղան, պահարան և այլն, հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի կահույք:
60. 53-րդ տողը` «գորգեր և գորգեղեն» - ձեռքով կամ մեքենայով գործած, արհեստական և բնական գորգեր, ուղեգորգեր և այլն:
61. 54-րդ տողը` «դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ» - թուղթ ամեն տեսակի, տետր, մատիտ, գրիչ, ռետին, քանոն և այլն:
62. 55-րդ տողը` «երաժշտական գործիքներ» - դաշնամուր, ռոյալ, ակորդեոն, լարային, փողային գործիքներ, հարվածային գործիքներ և նրանց պահեստամասեր և այլն:
63. 56-րդ տողը` «տպագիր ապրանքներ» - գրքեր, ուսումնական ձեռնարկներ, թերթեր, ամսագրեր, քարտեզներ, օրացույցներ, փոստային բացիկներ, դրոշմանիշներ և այլն:
64. 57-րդ տողը` «խաղալիքներ» - փափուկ, կոշտ, ռետինե, մետաղյա խաղալիքներ, տիկնիկներ, էլեկտրամեխանիկական խաղալիքներ, երաժշտական խաղալիքներ, մանկական հեծանիվներ, սահնակներ:
65. 58-րդ տողը` «տնտեսական ապրանքներ» - այլ տնտեսական ապրանքներ, որոնք չեն ներառվում վերը նշված ցուցակի մեջ:
66. 59-րդ տողը` «տեսաերիզներ և ձայներիզներ» - տեսաերիզներ, ձայներիզներ, ձայնապնակներ:
67. 60-րդ տողը` «շինարարական ապրանքներ» - պաստառներ, ներկեր, քար, փայտ, ավազ, ցեմենտ, սալիկներ և այլն:
68. 61-րդ տողը` «ոսկերչական ապրանքներ» - ոսկուց, արծաթից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ, բրոշներ, շղթաներ և այլն:
69. 62-րդ տողը` «դեղամիջոցներ» - բոլոր տեսակի դեղամիջոցներ:
70. 63-րդ տողը` «կենցաղային քիմիայի ապրանքներ» - հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ, միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցներ, կաշվե իրերի խնամքի համար նախատեսված քիմիական միջոցներ:
71. 64-րդ տողը` «այլ ոչ պարենային ապրանքներ» - այն ոչ պարենային ապրանքները, որոնք չեն մտնում նշված ցուցակի մեջ:
72. Ա տողը` «ընդամենը» - իրենից ներկայացնում է 1 և 36 տողերի գումար (տող Ա = տող 1 + տող 36):
73. 2-րդ բաժնում` «Երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը» լրացվում են հատով վաճառվող ապրանքները` քանակով (հատ) և դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), ինչպես նաև նշվում է (երրորդ սյունակում) մնացորդը հատով հաշվետու ժամանակաշրջանի վերջում: Այս բաժնում տեղ գտած ապրանքատեսակները ընդգրկված չեն վերը նշված ոչ պարենային ապրանքատեսակների ցանկում:
74. 01-րդ տողը` «ժամացույցներ» - գրպանի, ձեռքի, սեղանի, պատի, զարթուցիչներ, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցներ:
75. 02-րդ տողը` «սառնարաններ» - միայն կենցաղում օգտագործման համար նախատեսված սառնարաններ (առևտրի կետերում և այլ ոլորտներում օգտագործվող սառնարանները այս տողում չեն ներառվում):
76. 03-րդ տողը` «կենցաղային լվացքի մեքենաներ» - միայն կենցաղում օգտագործվող լվացքի մեքենաներ:
77. 04-րդ տողը` «կենցաղային փոշեծծիչներ» - կենցաղում օգտագործվող հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի փոշեծծիչներ:
78. 05-րդ տողը` «արդուկներ» - հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի արդուկներ:
79. 06-րդ տողը` «հեծանիվներ և մոպեդներ» - տղամարդու, կանացի և դեռահասների (բացառությամբ մանկական), ծալովի, հեծանիվի պահեստամասեր, մոպեդներ և նրանց պահեստամասեր:
80. 07-րդ տողը` «մոտոցիկլետներ» - մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ և դրանց պահեստամասեր:
81. 08-րդ տողը` «ավտոմեքենաներ» - բոլոր տեսակի մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ և նրանց պահեստամասեր (տող 08 = տող 08.1 + տող 08.2):
82. 09-րդ տողը` «ռադիոընդունիչներ» - բոլոր տեսակի ռադիոընդունիչներ և ռադիոլաներ:
83. 10-րդ տողը` «հեռուստացույցներ» - սև-սպիտակ և գունավոր պատկերմամբ բոլոր տեսակի հեռուստացույցներ:
84. 11-րդ տողը` «մագնիտոֆոններ» - տարբեր տեսակի մագնիտոֆոններ, երաժշտական կենտրոններ, մագնիտոֆոններ ավտոմեքենաների համար:
85. 12-րդ տողը` «ֆոտոապարատներ» - տարբեր տեսակի ֆոտոապարատներ:
86. 13-րդ տողը` «կարող և գործող մեքենաներ» - ձեռքի, ոտքի, էլեկտրաշարժիչով կարի մեքենաներ, գործող մեքենաներ:
87. 14-րդ տողը` «տեսամագնիտոֆոններ» - բոլոր տեսակի տեսամագնիտոֆոններ:
88. 15-րդ տողը` «համակարգիչներ» - բոլոր տեսակի համակարգիչներ:
89. Բ տողը` «ընդամենը» - իրենից ներկայացնում է 01-ից մինչև տող 08 և տող 09-ից մինչև 15 տողերի գումարը (տող Բ = տող 01-ից մինչև տող 08 + տող 09-ից մինչև տող 15):
90. Գ տողը «ապրանքաշրջանառության ծավալը - ընդամենը» - այս տողի տվյալը պետք է հավասար լինի Ա և Բ տողերի տվյալների գումարին (տող Գ = տող Ա + տող Բ):
91. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողում պարտադիր պետք է դնել գծիկներ:
92. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ մանրածախ առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների առևտրական մակերեսի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
93. Լրացվում է նաև հաշվետու տարվա վերջում հանրային սննդի կազմակերպության նստատեղերի քանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայության |
իրավաբանական անձինք, հիմնարկները, |
մինչև հաշվետու |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ. թիվ 34-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
200 թ. համար
ԲԱԺԻՆ 1
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
հազ. դրամ
Տողի |
Ապրանքի անվանումը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
1 |
Պարենային ապրանքներ-ընդամենը (2-35 տողերի գումարը) այդ թվում` |
|
|
2 |
անասունի և թռչնի միս |
|
|
3 |
երշիկեղեն |
|
|
4 |
ձուկ և ձկնեղեն |
|
|
5 |
կենդանական յուղ |
|
|
6 |
բուսական յուղ |
|
|
7 |
հալած յուղ և այլ սննդային ճարպեր |
|
|
8 |
մայոնեզային արտադրանք |
|
|
9 |
մարգարինային արտադրանք |
|
|
10 |
կաթ, կաթնամթերք |
|
|
11 |
պանիր |
|
|
12 |
մսի պահածո |
|
|
13 |
ձկան պահածո |
|
|
14 |
բանջարեղենային պահածո |
|
|
15 |
ձու, ձվամթերք |
|
|
16 |
շաքար |
|
|
17 |
հրուշակեղեն |
|
|
18 |
մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր |
|
|
19 |
թեյ, սուրճ |
|
|
20 |
աղ |
|
|
21 |
ալյուր |
|
|
22 |
հաց և հացաբուլկեղեն |
|
|
23 |
ձավար և լոբազգիներ |
|
|
24 |
մակարոնեղեն |
|
|
25 |
կարտոֆիլ |
|
|
26 |
բանջարեղեն |
|
|
27 |
պտուղներ, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր |
|
|
28 |
օղի և օղելիկյորային արտադրանք |
|
|
29 |
գինի |
|
|
30 |
կոնյակ |
|
|
31 |
շամպայն |
|
|
32 |
գարեջուր |
|
|
33 |
ոչ ալկոհոլային ըմպելիքներ |
|
|
34 |
պաղպաղակ |
|
|
35 |
այլ պարենային ապրանքներ |
|
|
36 |
Ոչ պարենային ապրանքներ-ընդամենը (37,38-64 տողերի գումարը) այդ թվում` |
|
|
37 |
գործվածքեղեն (37.1 + 37.2 + 37.3) այդ թվում` |
|
|
37.1 |
բամբակյա |
|
|
37.2 |
բրդյա |
|
|
37.3 |
մետաքսե |
|
|
38 |
սպիտակեղեն |
|
|
39 |
հագուստեղեն |
|
|
40 |
մորթեղեն |
|
|
41 |
գլխարկներ |
|
|
42 |
մանածագործական արտադրանք |
|
|
43 |
գուլպեղեն |
|
|
44 |
կոշկեղեն |
|
|
45 |
տնտեսական օճառ |
|
|
46 |
սինթետիկ լվացամիջոցներ |
|
|
47 |
ձեռքի օճառ |
|
|
48 |
օծանելիք և գեղարարական ապրանքներ |
|
|
49 |
թելեր |
|
|
50 |
ծխախոտ |
|
|
51 |
լուցկի |
|
|
52 |
կահույք |
|
|
53 |
գորգեր և գորգեղեն |
|
|
54 |
դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ |
|
|
55 |
երաժշտական գործիքներ |
|
|
56 |
տպագիր ապրանքներ |
|
|
57 |
խաղալիքներ |
|
|
58 |
տնտեսական ապրանքներ |
|
|
59 |
տեսաերիզներ և ձայներիզներ |
|
|
60 |
շինարարական ապրանքներ |
|
|
61 |
ոսկերչական ապրանքներ |
|
|
62 |
դեղամիջոցներ |
|
|
63 |
կենցաղային քիմիայի ապրանքներ |
|
|
64 |
այլ ոչ պարենային ապրանքներ |
|
|
Ա |
Ընդամենը՝ (1 + 36) |
|
|
ԲԱԺԻՆ 2
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Տողի |
Ապրանքների անվանումը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու | |
հատ |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
01 |
Ժամացույցներ |
|
|
|
02 |
Սառնարաններ |
|
|
|
03 |
Կենցաղային լվացքի մեքենաներ |
|
|
|
04 |
Կենցաղային փոշեծծիչներ |
|
|
|
05 |
Արդուկներ |
|
|
|
06 |
Հեծանիվներ և մոպեդներ |
|
|
|
07 |
Մոտոցիկլետներ |
|
|
|
08 |
Ավտոմեքենաներ (08.1+08.2) այդ թվում` |
|
|
|
08.1 |
մարդատար |
|
|
|
08.2 |
բեռնատար |
|
|
|
09 |
Ռադիոընդունիչներ |
|
|
|
10 |
Հեռուստացույցներ |
|
|
|
11 |
Մագնիտոֆոններ |
|
|
|
12 |
Ֆոտոապարատներ |
|
|
|
13 |
Կարող և գործող մեքենաներ |
|
|
|
14 |
Տեսամագնիտոֆոններ |
|
|
|
15 |
Համակարգիչներ |
|
|
|
Բ |
Ընդամենը` |
X |
|
X |
Գ |
Ապրանքաշրջանառության ծավալը |
X |
|
X |
Տեղեկանք
Մանրածախ առևտրի կազմակերպություն` | ||
զբաղեցրած առևտրական մակերեսը |
_________ |
քառ. մ |
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
_________ |
մարդ |
|
|
|
զբաղեցրած առևտրական մակերեսը |
_________ |
քառ. մ |
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
_________ |
մարդ |
նստատեղերի քանակը |
_________ |
հատ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2014, թիվ 28-Ն | 01.01.2015, N 34-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|