«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2005 թ. |
N 69-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 17-րդ կետի՝
ա) «գ» ենթակետի «առաջանալու» բառից հետո լրացնել «և Օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու» բառերը.
բ) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետ.
«դ1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը իրավասու է կատարել համապատասխան նշանակում.».
գ) «ե» և «թ» ենթակետերի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
դ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով իրականացնում է՝
- Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մինչև մեկ տարի ժամկետով գործուղումը.
- Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղումը՝ Խորհրդի համաձայնությամբ.».
ե) «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» ենթակետ.
«զ1) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում կարող է պահպանել նրանց վարձատրությունը.».
զ) «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) միջնորդություն է ներկայացնում դատարան Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների դասային աստիճանը մեկ աստիճանով իջեցնելու համար.».
2) 23-րդ կետի՝
ա) «գ» ենթակետի «խմբում» բառից հետո լրացնել «և ենթախմբում» բառերը.
բ) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողի մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.».
դ) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա1» ենթակետ.
«ժա1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելն այդ պաշտոնն արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելուն համաձայնություն տալու համար.».
3) 25-րդ կետի «ը» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|