Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.18/7(325) Հոդ.147
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.03.2004
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մարտի 2004 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՆՏԱՌ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Անտառային տնտեսության մասին» Ձև թիվ 1-ԱՆՏԱՌ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
24 մարտի 2004 թ. թիվ 11-Ն որոշմամբ


Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՆՏԱՌ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Անտառային տնտեսության մասին» ձև թիվ 1-անտառ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՓԲԸ կողմից, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Սույն հրահանգի իմաստով արտադրության ծավալներ են համարվում.

- իրացված (վաճառված կամ փոխանակված այլ ապրանքների ու ծառայությունների հետ (բարտեր)),

- աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար նախատեսված,

- պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը) ընդգրկված,

- կազմակերպության սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով) օգտագործված ծավալները:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Անտառաբուծություն» թիվ 001 տողում լրացվում է անտառապատման և անտառվերականգնման, խնամքի և սանիտարական հատումների, սերմնային, տնկարանային տնտեսության գործունեության արտադրության ծավալները:

7. «Փայտամթերում» թիվ 002 տողում լրացվում է շինափայտի, վառելափայտի, երկրորդական օգտագործման կոճղերի, խեժերի, դաբաղային նյութերի, ամանորյա տոնածառների և հյուսած արտադրատեսակների արտադրության ծավալները:

8. «Վայրի բույսերի և անտառային մթերքների մթերում» թիվ 003 տողում լրացվում է հավաքված վայրի պտղի, սերմերի, բուսական հյութերի և հանուկների, մամուռի, քարաքոսի և դեղաբույսերի արտադրության ծավալները:

9. «Անտառաբուծության և փայտամթերումների բնագավառում մատուցված ծառայություններ» թիվ 004 տողում լրացվում է անտառաշինության և անտառի կառավարման մշակված ծրագրերի, սերմերի և տնկանյութի որակափոխման, անտառի ավիացիոն պաշտպանության, պահպանության, անտառմելիորատիվ, հակահրդեհային և այլ աշխատանքների (ծառայություններ) արտադրության ծավալները:

10. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28(29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:

Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն (տարածքային
բաժին)

«Հայանտառ» ՊՓԲԸ

մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  _______________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԱՆՏԱՌ

(եռամսյակային)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական
խորհրդի

24 մարտի 2004 թ.

թիվ 11-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ  I_I_I_I_I_I


Մարզը         I_I_I


Համայնքը   I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ամիս _______________ 200 թ.


Ցուցանիշի անվանումը

Տողի
հա-
մարը

Հաշվետու
տարվա սկզբից
Նախորդ տարվա
սկզբից համա-
պատասխան ժամա-
նակաշրջանում
Հաշվետու
եռամսյակի
համար

Նախորդ տարվա
համապատասխան
եռամսյակի համար

Անտառաբուծություն

001

       
Փայտամթերում

002

       
Վայրի բույսերի և անտառային
մթերքների մթերում

003

       
Անտառաբուծության և փայտա-
մթերումների բնագավառում
մատուցված ծառայություններ

004

       


Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը __________ մարդ


Ղեկավար

__________________
(Ազգանուն, անուն)

___________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

__________________
(Ազգանուն, անուն)

___________
(Պաշտոն)

_________________
(Հեռախոսահամար(ներ))

___  ___________200__թ.
(լրացման ամսաթիվը)