Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2004 թվականի N 83-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վ. Մկրտումյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Ասլանյան   - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող)
Տ. Հարությունյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գևորգյան    - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Երանոսյան    - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Տ. Սեյրանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ
Հ. Թորոսյան    - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Ս. Աղաջանյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
Մ. Խաչատրյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ
Կ. Սուջյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Շ. Միքայելյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ
Ս. Վարդանյանց    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բաժանմունքի պետ
Ա. Սարգսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության իրավական բաժնի երկրորդ քարտուղար
Է. Վիրապյան    - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սիմոնյան    - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Աբրահամյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ռ. Գյուլնազարյան   - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական
Բ. Սարոյան   - ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Գ. Բոշյան   - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. փետրվարի 20

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան