«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը տարեկան մեկ անգամ, սահմանված ժամկետում:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4), Էներգոտնտեսություն (բաժին 5):
2.1. «Տեղափոխվել են ուղևորներ»- ընդամենը (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) քանակով:
2.2. «Ուղևորաշրջանառությունը»- ընդամենը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
2.3. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»- ընդամենը (տող 130) ցուցանիշը լրացվում է երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) վաճառքից գոյացած փաստացի հասույթի գումարը` վճարված ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների կողմից:
2.4. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)»- ընդամենը (տող 140) լրացվում է 130 տողի գումարը առանց ավելացված արժեքի հարկի:
2.5. «Սուբսիդիա բյուջեից» (տող 150) ցույց է տրվում տվյալ կազմակերպության բոլոր տեսակի վնասները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված գումարները:
2.6. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 160) որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
2.7. «Ուղևորների և ուղեբեռների հետ կապված ծախսերը» (տող 170) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
2.8. «Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին» (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրամվայների վագոնների և տրոլեյբուսների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:
2.9. «Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին»- ընդամենը (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը` ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):
2.10. «այդ թվում` նստատեղեր» (տող-251) ցուցանիշը որոշվում է շարժակազմի քանակը (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:
2.11. «Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում» (տող 260) ցուցանիշը լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների քանակը:
2.12. «Հատուկ նշանակության շարժակազմի քանակը» (տող 270) ցուցանիշը ներառում է հատուկ նպատակների համար օգտագործվող վագոնների քանակը (վերանորոգման, ուսումնական վագոններ): Շարժակազմի այս քանակը չի ներառվում «ուղևորատար շարժակազմի քանակը» տողի մեջ:
2.13. «Երթուղիների քանակը» (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
2.14. «Երթուղիների երկարությունը» (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:
2.15. «Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը»- ընդամենը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների առկայությունը` վագոն-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը` յուրաքանչյուր վագոնի համար առանձին:
2.16. «այդ թվում` շարժման մեջ» (տող 331) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
2.17. «անսարք վիճակում» (տող 332) ցուցանիշը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):
2.18. «Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
2.19. «Ուղևորատար շարժակազմի վազքը» (տող 350) լրացվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն-կմ):
2.20. «Շարժակազմի վազքը, վերածված տեղատարողությամբ» (տող 360) որոշվում է վագոնների փաստացի վազքը (վագոն-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):
2.21. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին» (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում առկա ուղևորատար, ինչպես նաև բեռնատար, դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում տրամվայի միակողմանի ճանապարհի ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ գծերը (քանդման ենթակա), չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:
2.22. «ՈՒղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին»- ընդամենը (տող 460) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:
2.23. «Դեպոների (վագոնների նորոգման կայան) քանակը տարվա վերջին» (տող 470) ցուցանիշը որոշվում է կազմակերպության հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա դեպոների քանակով:
2.24. «Նախագծային հզորությունը, տեղատարողությունը» (տող 480) ցուցանիշն իրենից ներկայացնում է տրամվայների (տրոլեյբուսների) այն քանակը, որն ըստ արտադրական տարածքների և սարքավորումների առկայության ապահովվում է տեխնիկական սպասարկմամբ վերանորոգմամբ և կանգնման տեղերով` համաձայն դեպոների սպասարկման և նորոգման նորմաների:
2.25. «Քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը» (տող 510) լրացվում է կազմակերպության հաշվեկշռում առկա քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը: Այն քարշային էլեկտրական ենթակայանները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային շարժմանը միաժամանակ, հաշվետվության մեջ արտացոլվում են մեկ անգամ (միայն տրամվային կազմակերպության գծով):
2.26. «Քարշային ենթակայանների ընդհանուր սահմանված հզորությունը» (տող 520) ցուցանիշը որոշվում է քարշային կերպափոխիչ ենթակայաններում տեղակայված բոլոր աշխատող և պահեստային էլեկտրական ուղղիչների հզորությունների հանրագումարով: Էլեկտրական ենթակայանների հզորությունը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային հաղորդակցություններին միաժամանակ, բաժանվում են նրանց միջև համամասնորեն` ըստ դրանց կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի:
2.27. «Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի երկարությունը»- ընդամենը (տող 530) որոշվում է բոլոր ստորգետնյա մալուխների և օդային լարային ցանցի երկարությունների հանրագումարով` ըստ կազմակերպության հաշվեկշռի տվյալների: Կոնտակտային ցանցի երկարությունը չի ներառվում հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի ընդհանուր երկարության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն |
տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 30-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ. համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
1. Ծառայություններ Տեղափոխվել են ուղևորներ - ընդամենը |
110 |
հազար |
|
Ուղևորաշրջանառությունը -ընդամենը |
120 |
հազար |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը |
130 |
հազար |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը |
140 |
-"- |
|
Սուբսիդիա բյուջեից |
150 |
հազար |
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
160 |
մարդ |
|
այդ թվում` վարորդների |
161 |
-"- |
|
ՈՒղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |
170 |
հազար |
|
2. Շարժակազմը Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին |
210 |
հատ |
|
Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը |
220 |
-"- |
|
այդ թվում՝ նորերը |
221 |
-"- |
|
Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը |
230 |
-"- |
|
այդ թվում` դուրս է գրվել խոտանման պատճառով |
231 |
-"- |
|
Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա վերջին |
240 |
-"- |
|
այդ թվում` միակցվածներ |
241 |
-"- |
|
240 տողից -30 և ավելի նստատեղ ունեցող շարժակազմի քանակը |
242 |
-"- |
|
Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը |
250 |
տեղ |
|
այդ թվում՝ նստատեղեր |
251 |
-"- |
|
Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում |
260 |
հատ |
|
240 տողից` շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի՝ մինչև 5 տարի |
243 |
-"- |
|
5-ից մինչև 10 |
244 |
-"- |
|
10-ից մինչև 15 |
245 |
-"- |
|
15-ից մինչև 20 |
246 |
-"- |
|
20-ից մինչև 25 |
247 |
-"- |
|
25 և ավելի |
248 |
-"- |
|
Հատուկ նշանակության շարժակազմի քանակը |
270 |
-"- |
|
3. Շարժակազմի աշխատանքը Երթուղիների քանակը |
310 |
միավոր |
|
Երթուղիների երկարությունը |
320 |
կմ |
|
Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը |
330 |
վագոն |
|
այդ թվում` շարժման մեջ |
331 |
-"- |
|
անսարք վիճակում |
332 |
-"- |
|
Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը |
340 |
հազար վագոն (մեքենա)- |
|
Ուղևորատար շարժակազմի վազքը |
350 |
հազար վագոն(մեքենա)- կմ |
|
Ուղևորատար շարժակազմի վազքը, վերածված տեղատարողությամբ |
360 |
հազար տեղ-կմ |
|
Ռելսերից վագոնների դուրս ընկնելու դեպքերի թիվը ( կոնտակտային ցանցի ընդհատումը) |
370 |
միավոր |
|
Գնացքների (տրոլեյբուսների ) վերադարձի դեպքերի թիվը տեխնիկական անսարքության պատճառով |
380 |
-"- |
|
4. Գծային տնտեսություն |
410 |
կմ |
|
Ավելացվել է տարվա ընթացքում |
420 |
-"- |
|
այդ թվում` նոր շինարարության հաշվին |
421 |
-"- |
|
Հանվել է տարվա ընթացքում |
430 |
կմ |
|
Հաշվետու տարվա վերջում - ընդամենը (տող 410 + տող 420 - տող 430) |
440 |
-"- |
|
այդ թվում` տրամվայի առանց կցվածքի ճանապարհներ |
441 |
-"- |
|
Տրամվայի ճանապարհներ երկաթբետոնյա փայտակոճերի (շպալ) վրա |
450 |
-"- |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին - ընդամենը |
460 |
-"- |
|
Դեպոների (վագոնների նորոգման կայան) քանակը տարվա վերջին |
470 |
միավոր |
|
Նախագծային հզորությունը, տեղատարողությունը |
480 |
տեղ |
|
5. Էներգատնտեսությունը (տարվա վերջին) Քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը |
510 |
հատ |
|
Քարշային ենթակայանների ընդհանուր սահմանված հզորությունը |
520 |
կվտ |
|
Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի երկարությունը - ընդամենը |
530 |
կմ |
|
այդ թվում` օդային ցանցի |
531 |
-"- |
|
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|