«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 51003308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ
30 օգոստոսի 2003 թ. ք. Իջևան |
N 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի Հ0-443-Ն օրենքի դրույթները և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ Տավուշի մարզպետի 2002 թվականի հուլիսի 18-ի «ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով, «9» թիվը` «6» թվով.
բ) 20-րդ կետի «պաշտոնական հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով.
գ) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով.
դ) 6-րդ կետի «ա» , «բ» և «գ» ենթակետի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։
Տավուշի մարզպետ` |
Ա. Ղուլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|