Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-10.01.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.11.1996
Ստորագրման ամսաթիվ
15.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1996 թվականի թիվ 55

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. 9-րդ կանոնի 5-րդ կետում «ղեկավարներին» բառից հետո փակագծերում ավելացնել «բացառությամբ խորհրդի նախագահի» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).

1.2. 20-րդ կանոնի «ա» կետում «տարածք» բառը փոխարինել «առանձնացված տարածք` իր առանձին մուտքով» բառերով.

Նույն կանոնում ավելացնել նոր երեք կետեր հետևյալ բովանդակությամբ.

«զ) հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996 թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.

է) դրամարկղային սարք` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.

ը) էլեկտրոնային վահանակ` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.»

1.3. 26-րդ կանոնում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.3.1. 1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «կողմից» և «նոր» բառերը:

1.3.2. 1-ին կետի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահի և անդամների, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների քննում չի անցկացվում».

1.3.3. 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քննումն անցկացվում է ըստ ղեկավարների հետևյալ խմբերի`

ա) բանկի խորհրդի նախագահ.

բ) բանկի խորհրդի անդամներ (բացառությամբ ՀՀ տարածքից մշտապես դուրս բնակվող անդամների).

գ) գործադիր տնօրեն, վարչության անդամներ, գլխավոր հաշվապահ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ.

դ) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ».

1.3.4. 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կանոնի 2 (ա) կետում նշված ղեկավարների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով նրանց քննումը կատարվում է կենտրոնական բանկի խորհրդի նիստում` վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության ներկայացմամբ: Ընդ որում, բանկի խորհրդի նախագահի քննումը կատարվում է կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում».

1.3.5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն կանոնի 2 (բ) կետում նշված ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` բանավոր կերպով, հարցազրույցի անցկացմամբ:

Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է ՀՀ տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում)»:

Այդ կապակցությամբ 5-14 կետերը համարել համապատասխանաբար 6-15 կետեր:

1.3.6. 6-րդ կետում (նախկին 5-րդ կետ) «(բ) խմբի» բառերը փոխարինել «Սույն կանոնի 2 (գ) կետում նշված» բառերով.

1.3.7. 7-րդ կետում (նախկին 6-րդ կետ) «(գ) խմբի» բառերը փոխարինել «Սույն կանոնի 2 (դ) կետում նշված» բառերով.

1.3.8. 8-րդ կետի (նախկին 7-րդ կետ) 3-րդ պարբերության մեջ «Տեստերը» բառից հետո ավելացնել «ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).

1.3.9. 11-րդ կետը (նախկին 10-րդ կետ) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ղեկավարների տեստային քննումն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին».

1.3.10. 12-րդ կետի (նախկին 11-րդ կետ) 2-րդ նախադասության վերջում ավելացնել «իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր» բառերը.

1.3.11. 13.1 ենթակետում (նախկին 12.1 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (գ) կետում նշված» բառերը, իսկ «35» թիվը փոխարինել «50» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).

Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Եթե սույն կանոնի 2 (դ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների մինչև 70 տոկոսը (ներառյալ), ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».

1.3.12. 13.2 ենթակետում (նախկին 12.2 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (գ) կետում նշված» բառերը, իսկ «36» թիվը փոխարինել «51» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).

Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Եթե սույն կանոնի 2 (դ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների 70 և ավելի տոկոսը, ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով համապատասխանում է կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».

2. Սահմանել, որ նոր ստեղծվող, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը գրանցված գործառնական գրասենյակները (կետերը) պետք է ունենան.

2.1. էլեկտրոնային վահանակ` մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը.

2.2. դրամարկղային սարք` մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը.

2.3. հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

քաղ. Երևան

թիվ 55