«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 1-Ճան (տարեկան) «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):
Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են. համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 1996 թվականի մայիսի 13-ի ՀՕ-56 օրենքի.
- ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ;
- ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ;
- ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն իրենց հերթին ըստ նշանակության դասակարգվում են.
- միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհների ցանցն այլ պետությունների ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային կապերը.
- հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են մարզերի վարչական կենտրոնները և հանրապետության այլ քաղաքները հանրապետության մայրաքաղաքի և միմյանց մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ճանապարհների հետ:
- տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, մարզերի վարչական կենտրոնների, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ:
Արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը: Դրանք են` կամուրջները, ուղեանցները (խողովակներ), թունելները, էստակադները, հենապատերը և այլն:
2.1. «Ճանապարհների ընդհանուր երկարությունը» (տող 110) ներառում է ամուր ծածկույթով ճանապարհների և բնահողային ճանապարհների երկարությունները:
2.2. «Դրանից` ամուր ծածկույթով» (տող 120) ճանապարհներ են համարվում ասֆալտբետոնե, ցեմենտբետոնե, սև խիճ, սև կոպիճ, սալահատակած, խճային և կոպճային ճանապարհները:
2.3. «Բնահողային» (տող 130) նշվում է համապատասխան կառուցվածք ունեցող ճանապարհների երկարությունները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն |
Հայաստան Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, պետական կառավարման մարմինները |
մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 30-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___թ. համար
1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը
|
Տողի հա-մարը |
Չափի միա-վորը |
1. Միջպետական ավտոմոբիլային ճանապարհներ |
2. Հանրապետական ավտոմոբիլային ճանապարհներ |
3.Տեղական ավտոմոբիլային ճանապարհներ | |||
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի սկզբին |
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին |
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի սկզբին |
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին |
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի սկզբին |
առկայու-թյունը հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջին | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ճանապարհների ընդհանուր երկարությունը - ընդամենը (120 և 130 տողերի գումարը) |
110 |
կմ |
|
|
|
|
|
|
դրանից` Ամուր ծածկույթով (121 և 122 տողերի գումարը) -ընդամենը |
120 |
-"- |
|
|
|
|
|
|
120 տողից` կատարելագործված ծածկույթով (121.1-121.3 տողերի գումարը) - ընդամենը |
121 |
-"- |
|
|
|
|
|
|
այդ թվում` ցեմենտբետոնե |
121,1 |
-"- |
|
|
|
|
|
|
ասֆալտբետոնե |
121.2 |
-"- |
|
|
|
|
|
|
խճից և կոպիճից (խարամ) մշակված կապակցող նյութերից |
121.3 |
-"- |
|
|
|
|
|
|
120 տողից` անցումային տիպի ծածկույթով - ընդամենը |
122 |
-"- |
|
|
|
|
|
|
Բնահողային - ընդամենը |
130 |
-"- |
|
|
|
|
|
|
2. Ճանապարհների արհեստական կառույցները
|
Տողի համարը |
Չափի միավորը |
Առկայությունը հաշվետու |
Առկայությունը հաշվետու |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Կամուրջներ-ընդամենը |
210 |
հատ |
|
|
-"- |
220 |
գծային մ |
|
|
Խողովակներ |
230 |
հատ |
|
|
-"- |
240 |
գծային մ |
|
|
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2009, թիվ 16-Ն | 01.01.2010, N 25-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|