«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 դեկտեմբերի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հոկտեմբերի 2002 թ. |
N 243-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ հետազոտության հարցաթերթը և դրա լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:
Հարցաթերթը ենթակա է լրացման հետազոտության ընտրանքում ընդգրկված ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
Հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարի կողմից` քննարկելով կազմակերպության համապատասխան պատասխանատու մասնագետ(ներ)ի հետ:
Յուրաքանչյուր հարցազրուցավար Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից պետք է ստանա հետազոտվող կազմակերպությունների ցուցակը:
Հարցաթերթում լրացվում են 2001 թ. տարեկան ֆինանսական ցուցանիշները:
Հարցաթերթի լրացումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:
Հարցաթերթը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը: Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 14-ի դրույթներով պայմանավորված, այդ տեղեկությունները չեն կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ մարմիններին կամ երրորդ անձանց:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հարցաթերթը կազմված է 3 բաժնից (1) «Ընդհանուր տեղեկություններ», (2) «Դրամական միջոցներ» և (3) «Հրատարակումներ»:
2.1. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» I ՄԱՍԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Ոչ առևտրային կազմակերպության լրիվ անվանումը» (տող 1.1) և «գրանցման համարը» (տող 1.3) տողերը լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված վկայականից:
«Գործունեության իրականացման վայրը» 1.2 տողում լրացվում է ոչ առևտրային կազմակերպության փաստացի գործունեության իրականացման հասցեն:
«Ոչ առևտրային կազմակերպությունը գործում է ____ թվականից» 1.4 տողում լրացվում է այն տարեթիվը, երբ կազմակերպությունը սկսել է իր փաստացի գործունեությունը:
1.5 տողում լրացվում է ոչ առևտրային կազմակերպության անդամակցողների թվաքանակը, որից առանձին տողով ցույց է տրվում կանանց թվաքանակը:
1.6 տողում լրացվում է ոչ առևտրային կազմակերպության տարածքային ենթակառուցվածքների քանակը: Առանձին լրացվում է այդ տարածքային ստորաբաժանումների անդամակցողների թվաքանակը, որից առանձին տողով ցույց է տրվում կանանց թվաքանակը:
1.7 տողում անհրաժեշտ է նշում կատարել երկու վանդակներից որևիցե մեկում:
Հիմնականում իրավաբանական անձանց կամ դրանց որոշակի խմբին ծառայություններ են մատուցում այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ստեղծվել են և սովորաբար ֆինանսավորվում են առևտրային կազմակերպությունների որոշակի խմբի կողմից` վերջիններիս շահերը ներկայացնելու և այդ խմբի մասնակիցներին օժանդակելու նպատակով: Դրանց շարքին են դասվում առևտրային պալատները, գյուղատնտեսական, արտադրական կամ առևտրական ասոցիացիաները, ձեռնարկատերերի միությունները, հետազոտափորձարարական լաբորատորիաները և այլ հաստատություններն ու ինստիտուտները, որոնց գործունեությունը իրականացվում է առևտրային կազմակերպությունների որոշակի խմբի շահերը պահպանելու համար:
Այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց խնդիրները տարբերվում են վերը նշված պարբերության մեջ նկարագրվածից դասվում են ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցողների թվին (այդ թվում նաև կուսակցությունները և կրոնական կազմակերպությունները):
2.2. «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» II ՄԱՍԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Դրամական միջոցների մնացորդը տարվա սկզբին» տողում լրացվում է հաշվետու տարվան նախորդ տարվա վերջի դրությամբ եղած դրամական միջոցների մնացորդը:
Բաժին 1: Դրամական միջոցների մուտքերը
202 տողում լրացվում է տվյալ ոչ առևտրային կազմակերպություն անդամագրման ժամանակ մուծվող գումարները, պարբերաբար մուծվող անդամավճարները, ինչպես նաև տվյալ կազմակերպությանը անհատույց տրամադրած բարեգործական նվիրատվությունները, հումանիտար օգնությունը և այլ անհատույց մուտքեր: Այս տողում լրացվում է 203-205 տողերի գումարը:
203-205 տողերում լրացվում են բնակչությունից, արտասահմանից և կազմակերպություններից համապատասխանաբար ստացված անդամավճարները, հովանավորչական նվիրատվությունները, հումանիտար օգնությունը և այլ անհատույց մուտքերը:
«Մուտքեր պետական բյուջեից» 206 տողում ցույց են տրվում բյուջետային հատկացումները, պետական, համայնքային բյուջեներից և արտաբյուջետային ֆոնդերից (այդ թվում նաև կենսաթոշակային հիմնադրամից) նպատակային ֆինանսավորումը` կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացման և զարգացման համար:
«Մուտքեր ապրանքների, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վաճառքից» 207 տողում ցույց են տրվում տվյալ ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործունեության տեսակներից ստացված մուտքերը:
208 տողում ցույց են տրվում 207 տողից բնակչությանն իրացված տարբեր տեսակի վճարովի ծառայությունների դիմաց մուտքերը:
208 տողում լրացվում է 209-217 տողերի գումարը:
209-216 տողերում նշվում են բնակչությանը մատուցման համապատասխան բնագավառի վճարովի ծառայությունների դիմաց ստացված մուտքերը:
217 տողում անհրաժեշտ է նշել բնակչությանը մատուցված և 209-216 տողերում չնշված բնագավառների ծառայություններից ստացված մուտքերի մեծությունը, առանձնացնելով դրանցից խոշորները 218, 219 տողերում:
«Հիմնական միջոցների վարձակալության դիմաց ստացած եկամուտներ (առանց ԱԱՀ)» տողում (220) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալության տրված հիմնական միջոցների դիմաց ստացված վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ եկամուտները:
«Հիմնական միջոցների վաճառքից և վերագնահատումից ստացված եկամուտներ» տողում (221) ցույց են տրվում կազմակերպության եկամուտները, որոնք ստացվել են կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների վաճառքից կամ դրանց վերագնահատման արդյունքում արժեքի աճից:
«Շահաբաժիններ, տոկոսներ և ֆինանսական գործունեությունից եկամուտներ» տողում (222) ցույց են տրվում կազմակերպության ֆինանսական և ներդրումային գործունեություններից ստացված եկամուտները` շահաբաժիններ, տոկոսներ և այլն:
«Այլ գործառնական և ոչ գործառնական եկամուտներ» 223 տողում լրացվում է ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված այլ գործառնական և ոչ գործառնական եկամուտների գումարը, որոնք չեն ներառվել 202, 206, 207, 220-222 տողերում` առանձնացնելով դրանցից խոշորները 224, 225 տողերում:
«Վարկեր, փոխառություններ» 226 տողում լրացվում է ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված վարկերի, փոխառությունների գումարը:
«Այլ մուտքեր» 227 տողում ցույց են տրվում 202, 206, 207, 220-223 և 226 տողերում չներառված մուտքերը, առանձնացնելով դրանցից խոշորները 228, 229 տողերում:
«Ընդամենը մուտքեր» 230 տողում ցույց է տրվում 202, 206, 207, 220-223, 226, 227 տողերի գումարը:
Բաժին 2: Դրամական միջոցների ելքերը
«Ընթացիկ ծախսեր, ընդամենը» 301 տողում ներառված են տվյալ տարում ապրանքների և ծառայությունների արտադրության վրա կատարված ընթացիկ ծախսերը:
«Նյութական ծախսեր» 302 տողում ներառվում են հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուքների, համալրող շինվածքների և դետալների, արտադրական բնույթի ծառայությունների, վառելիքի և էներգիայի բոլոր տեսակների և այլ նյութական ծախսերը:
«Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում (303) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:
Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):
Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
«Սոցիալական ապահովագրության և ապահովության վճարներ» տողում (304) ցույց են տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության համար վճարները:
«Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» 305 տողում ցույց է տրվում սեփականության իրավունքով տվյալ կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որի մեծությունը որոշվում է ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմերից:
«Վարձակալության դիմաց կատարված վճարումներ» տողում (306) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:
«Վճարումներ այլ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց» տողում (307) ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (արտադրության նախապատրաստման հետ կապված առանձին գործողությունների կատարում, հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողություն և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, հիմնական միջոցների վերանորոգում, տրանսպորտային, կապի, կոմունալ ծառայություններ և այլն):
«Այլ ընթացիկ ծախսեր» 308 տողում լրացվում է 302-307 տողերում չներառված կազմակերպության ընթացիկ ծախսերը:
310-312 տողերում անհրաժեշտ է նշել ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարված ծախսերի բաշխումն ըստ կազմակերպության գործունեության տեսակների: Հրահանգին կից տրվում են գործունեության այդպիսի տեսակների ծածկագրերը` համաձայն Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի:
Հետազոտության ընթացքում հանդիպող առավել հավանական գործունեության տեսակները
Հատված |
Խումբ |
Դաս |
|
91 |
|
|
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
|
91.1 |
|
Առևտրային, ձեռնարկատիրական և մասնագիտական կազմակերպությունների գործունեություն |
|
91.11 |
Առևտրային և ձեռնարկատիրական կազմակերպությունների գործունեություն | |
|
|
91.12 |
Մասնագիտական կազմակերպությունների գործունեություն |
|
91.2 |
|
Արհեստակցական միությունների գործունեություն |
|
|
91.20 |
Արհեստակցական միությունների գործունեություն |
|
91.3 |
|
Այլ հասարակական միավորումների գործունեություն |
|
|
91.31 |
Կրոնական կազմակերպությունների գործունեություն |
|
91.32 |
Քաղաքական կազմակերպությունների գործունեություն | |
|
|
91.33 |
Ուրիշ խմբավորումներում չներառված այլ հասարակական կազմակերպությունների գործունեություն |
«Ներդրումներ, ուղղված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերմանը» 313 տողում լրացվում է տվյալ կազմակերպության կողմից ընթացիկ տարվա ընթացքում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերմանն ուղղված միջոցների գումարը (ներառյալ շինարարությունը):
«Կապիտալ նորոգմանն ուղղված ծախսեր» 314 տողում նշվում է տվյալ ոչ առևտրային կազմակերպության կողմից հիմնական ֆոնդերի վերակառուցման, նորոգման, ծառայության ժամկետի երկարացման և այլ բնագավառի կապիտալ նորոգման ծախսերը:
«Նպաստներ և նյութական օգնություն բնեղեն արտահայտությամբ» տողում (315) ցույց են տրվում կազմակերպության կողմից անհատույց տրամադրված ապրանքների և ծառայությունների արժեքը:
«Նպաստներ և նյութական օգնություն դրամական արտահայտությամբ» 316 տողում ցույց է տրվում կազմակերպության կողմից տրվող դրամական օգնությունների և նպաստների գումարը:
«Կորուստներ և դուրս գրումներ» 317 տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որոշակի չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասուրդից և փչացումից առաջացած փաստացի կորստի չափը, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից դուրս գրված ակտիվների գումարը:
«Պարտքի հիմնական գումարի և վարկերի ու փոխառությունների տոկոսների մարում» 318 տողում լրացվում է ստացված վարկերի ու փոխառությունների, թողարկված պարտքային արժեթղթերի, ֆինանսական վարձակալության գծով հիմնական գումարի մարումը և վճարված տոկոսները: 318 տողում նշված գումարից 319 տողում առանձնացնել վճարված տոկոսները:
«Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերում, մուծումներ կանոնադրական կապիտալում և փայատիրական մուծումներ» 320 տողում լրացվում է այլ կազմակերպությունների բաժնետոմսեր, բաժնեմասեր ձեռքբերելու, թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռք բերմանն ուղղված ծախսերի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մուծումների և փայատիրական մուծումների գումարը:
«Այլ գործառնական և ոչ գործառնական ծախսեր» 321 տողում լրացվում է 301, 313-318 և 320 տողերում չներառված գործառնական և ոչ գործառնական ծախսերը, առանձնացնելով դրանցից խոշորները 322, 323 տողերում:
«Ընդամենը ելքեր» 324 տողում լրացվում է 301, 313-318, 320, 321 տողերի գումարը:
«Միջոցների մնացորդը տարվա վերջին» 325 տողում լրացվում է հաշվետու տարվա վերջի դրությամբ առկա դրամական միջոցների մնացորդը:
Բաժին 3: Հրատարակումներ
Տվյալ բաժնի առաջին մասում լրացվում է կազմակերպության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական լրատվական միջոցի անվանումը, հրատարակման սկզբի տարեթիվը, հրատարակման պարբերականությունը և տարեկան տպաքանակը:
Երկրորդ մասում (Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրատարակումներ) լրացվում է կազմակերպության կողմից հրատարակվող գրքերի, բրոշյուրների, ամսագրերի, թերթերի, գիտական աշխատությունների և այլ հրապարակումների մասին տեղեկատվություն (բացառությամբ առաջին մասում նշված պարբերականի):
«Անվանումը» սյունակում լրացվում է տվյալ հրապարակման լրիվ անվանումը:
«Տեսակը» սյունակում նշվում է տվյալ հրապարակման տեսակը (գիրք, բրոշյուր, ամսագիր, թերթ, օրաթերթ, գիտական աշխատություն և այլն):
«Հրատարակման տարեթիվը» սյունակում նշվում է տվյալ հրատարակման լույս տեսման տարեթիվը: Եթե տվյալ հրատարակումը կրել է պարբերական բնույթ, ապա տվյալ սյունակում անհրաժեշտ է նշել հրատարակման սկզբի և վերջի տարեթիվը:
«Տպաքանակը» սյունակում լրացվում է տվյալ հրատարակման տպաքանակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հաստատված է |
Տրամադրվող տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով |
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու դեպքում, ընտրանքում ընդգրկված կազմակերպությունները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
Ներկայացվելու է հետազոտության ընտրանքում ընդգրկված ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
II. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
(հազ. դրամ)
Տողի համարը |
2001 թ. համար | ||||||
Փաստացի | Հաշվեգրված | ||||||
1 |
2 |
3 |
4 | ||||
Դրամական միջոցների մնացորդը տարվա սկզբին | 201 | X | |||||
Բաժին 1. Դրամական միջոցների մուտքերը | |||||||
Անդամավճարներ, հովանավորչական նվիրատվություններ, հումանիտար օգնություն և այլ անհատույց մուտքեր (203-205 տողերի գումարը) | 202 | X | |||||
Այդ թվում` բնակչությունից |
203 | X | |||||
արտասահմանից |
204 | X | |||||
կազմակերպություններից |
205 | X | |||||
Մուտքեր պետական բյուջեից և արտաբյուջետային հիմնադրամներից | 206 | X | |||||
Մուտքեր ապրանքների, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վաճառքից | 207 | X | |||||
Որից` բնակչությանն իրացրած վճարովի ծառայություններից (209-217 տողերի գումարը) |
208 | X | |||||
Այդ թվում` Մշակույթի և արվեստի ծառայություններ |
207 | X | |||||
Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ծառայություններ |
210 | X | |||||
Բնակարանային ծառայություններ |
211 | X | |||||
Սոցիալական պաշտպանության ծառայություններ |
212 | X | |||||
Քաղաքական կուսակցությունների, արհմիությունների ծառայություններ |
213 | X | |||||
Կրթության ծառայություններ |
214 | X | |||||
Զբոսաշրջության ծառայություններ |
215 | X | |||||
Կրոնական ծառայություններ |
216 | X | |||||
Այլ ծառայություններ |
217 | X | |||||
Որից` (նշել առավել խոշորները) |
218 | X | |||||
219 | X | ||||||
Հիմնական միջոցների վարձակալության դիմաց ստացած եկամուտներ (առանց ԱԱՀ) | 220 | X | |||||
Հիմնական միջոցների վաճառքից և վերագնահատումից ստացված եկամուտներ | 221 | X | |||||
Շահաբաժիններ, տոկոսներ և ֆինանսական գործունեությունից եկամուտներ | 222 | X | |||||
Այլ գործառնական և ոչ գործառնական եկամուտներ | 223 | X | |||||
Որից` (նշել առավել խոշորները) |
224 | X | |||||
225 | X | ||||||
Վարկեր, փոխառություններ | 226 | X | |||||
Այլ մուտքեր | 227 | X | |||||
Որից` (նշել առավել խոշորները) |
228 | X | |||||
|
229 | X | |||||
Ընդամենը մուտքեր (202, 206, 207, 220-223, 226, 227 տողերի գումարը) | 230 | X | |||||
Բաժին 2. Դրամական միջոցների ելքերը | |||||||
Ընթացիկ ծախսեր, ընդամենը (302-308 տողերի գումարը) | 301 | ||||||
Այդ թվում` Նյութական ծախսեր |
302 | ||||||
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ |
303 | ||||||
Սոցիալական ապահովագրության և ապահովության վճարներ |
304 | ||||||
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ |
305 | X | |||||
Վարձակալության դիմաց կատարված վճարումներ |
306 | ||||||
Վճարումներ այլ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց |
307 | ||||||
Այլ ընթացիկ ծախսեր |
308 | ||||||
301 տողից ըստ գործունեության տեսակների | 309 | ||||||
|
310 | ||||||
|
311 |
||||||
|
312 | ||||||
Ներդրումներ, ուղղված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերմանը | 313 | ||||||
Կապիտալ նորոգմանն ուղղված ծախսեր | 314 | ||||||
Նպաստներ և նյութական օգնություն բնեղեն արտահայտությամբ | 315 | ||||||
Նպաստներ և նյութական օգնություն դրամական արտահայտությամբ | 316 | ||||||
Կորուստներ և դուրսգրումներ | 317 | ||||||
Պարտքի հիմնական գումարի և վարկերի ու փոխառությունների տոկոսների մարում | 318 | ||||||
Որից` տոկոսներ |
319 | ||||||
Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերում, մուծումներ կանոնադրական կապիտալում և փայատիրական մուծումներ | 320 | ||||||
Այլ գործառնական և ոչ գործառնական եկամուտներ | 321 | ||||||
Որից` (նշել առավել խոշորները) |
322 | ||||||
323 | |||||||
Ընդամենը ելքեր (301, 313-318, 320, 321 տողերի գումարը) | 324 | ||||||
Միջոցների մնացորդը տարվա վերջին | 325 |
III. ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից
հրապարակված պաշտոնական պարբերական
զանգվածային լրատվության միջոցի
անվանումը _________________________
հրատարակվում է ____________ թվականից
պարբերականությունը __________
տարեկան տպաքանակը _________ օրինակ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2006, N 06-Ն | 11.06.2006, N 243-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|