Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2003-01.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.144
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2003 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված զարգացման վարկային համաձայնագրի (բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) N 4 հավելվածի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 20-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհրդի անհատական կազմը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 9
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 9-ի N 4-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչ

 

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ

 

բնապահպանության ոլորտի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 9-ի N 4-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցության ցուցաբերումն է:

5. Խորհրդի խնդիրներն են`

ա) ապօրինի անտառահատումների կանխարգելման գործողությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

բ) իրավասու պետական մարմինների կողմից` ապօրինի անտառահատումների կանխարգելման գործողությունների համատեղ պլանի (ցանկ, ժամանակացույց և այլն) մշակումն ու պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվելը, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների մասին եզրակացության նախապատրաստումը.

գ) հանրապետության անտառային տարածքների պահպանության, օգտագործման և վերարտադրության ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերում կատարվող փոփոխությունների, լրացումների և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մասին եզրակացության նախապատրաստումը.

դ) անտառային ոլորտի տնտեսական քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

ե) անտառատնտեսավարման բնագավառի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

զ) սահմանված կարգով քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմիններ առաջարկություններ ներկայացնելը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

7. Խորհուրդը, ըստ անհրաժեշտության, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ գումարում է արտահերթ նիստեր:

8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

9. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Խորհրդի նիստի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը խորհրդի անդամներին տրամադրվում են նիստից առնվազն երեք օր առաջ: Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություններ պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ:

11. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունել:

12. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ:

13. Խորհրդի նիստերն խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մասնագետներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

15. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում.

գ) յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է հաշվետվություն խորհրդի աշխատանքների վերաբերյալ:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չի խորհրդի որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանն ու գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, և խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին` պետական մարմնի ղեկավարին:

17. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ համապատասխան կազմակերպության ղեկավարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2005, N 901-Ն 01.12.2005, N 4-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան