Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.693
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2003 թվականի N 315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ առողջապահության նախարարություն

Ն. Դավիդյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

   

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

   

Լ. Յոլյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Գ. Սայադյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

   

Վ. Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

   

Ա. Թունյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 11
Երևան