Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.19/13(131) Հոդ.231
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2003

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

  N 120-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 13/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 18-ի N 13/1-Ն «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետում «Ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում» բառերը հանել:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան