«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. |
N 184-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1-թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Թանգարանների գործունեության մասին» ձև N 1-թանգարան պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև փետրվարի 15-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև փետրվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Թանգարանի ֆոնդերը
5. Այս բաժնում բերվում են թանգարանի ֆոնդերի մասին տվյալներ`թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:
6. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:
7. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:
8. Սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:
9. Սյունակ 3-6-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:
10. Սյունակ 7-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն` ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:
11. Սյունակ 8-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:
12. Սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:
Բ ա ժ ի ն 2
Ցուցադրական աշխատանք
13. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:
Բ ա ժ ի ն 3
Զանգվածային աշխատանք
14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:
15. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:
16. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
17. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):
18. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:
19. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):
Բ ա ժ ի ն 4
Թանգարանային շենքեր եվ շինություններ
20. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդադարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալի մեջ չեն մտնում (դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին):
21. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:
22. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների (կառույցի) քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:
Բ ա ժ ի ն 5
Թանգարանի աշխատողների թվաքանակը
23. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:
24. Սյունակ 2-ում բերվում է բարձրագույն կրթություն ունեցող թանգարանի աշխատակիցների թվաքանակը:
25. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:
26. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7-ում` ըստ որակավորման կարգի:
27. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:
Բ ա ժ ի ն 6
Թանգարանի ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
28. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
29. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
30. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
31. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
32. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
33. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թանգարանների ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200... թ. համար
Բ ա ժ ի ն 1
Թանգարանի ֆոնդերը
(միավոր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բ ա ժ ի ն 2
Ցուցադրական աշխատանք
Հաշվետու տարում |
այդ թվում | |||
թանգարանում |
թանգարանից դուրս | |||
սեփական |
այլ |
հանրապետու- |
հանրապետու- | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բ ա ժ ի ն 3
Զանգվածային աշխատանքներ
Այցե- |
Այցելու- |
այդ թվում |
էքսկուրսիա- |
Դասախո- | |||||
վճա- |
ան- |
անհատներ |
էքսկուրսանտներ | ||||||
ընդա- |
նրանցից` |
ընդա- |
նրանցից` | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Բ ա ժ ի ն 4
Թանգարանային շենքեր եվ շինություններ
Թանգարանի |
այդ թվում |
Թանգարանի շինությունների քանակը, միավոր | ||||||
ընդա- |
այդ |
մշտա- |
ժամանա- |
ֆոնդա- |
վերա- |
լուսա- |
ընդա- |
դրանցից |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
Բ ա ժ ի ն 5
Թանգարանի աշխատողների թվաքանակը
(մարդ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բ ա ժ ի ն 6
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տեղեկանք
1. Թանգարանի բնույթը _______________
2. Գերատեսչական ենթակայությունը ____________________
Կատարող ___________________
Հեռ. __________________
____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________
Ստորագրություն ____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2018, թիվ 48-Ն | 05.01.2019, N 184-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|