«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 179-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև թիվ 1-բարեկարգվածություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև N 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին` մինչև փետրվարի 15-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Ճանապարհային տնտեսություն
4. «Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը» տողում (101) բերվում են բոլոր կարգի փողոցների ինչպես բարեկարգված, այնպես էլ չբարեկարգված մասերի ընդհանուր երկարությունը, ներառած քաղաքների տարածքների մեջ մտնող կամուրջների, ուղեկամուրջների երկարությունը: Բարեկարգված են համարվում այն փողոցները, որոնց երթևեկելի մասը ծածկված է ինչպես կատարելագործված, այնպես էլ չկատարելագործված որևէ տեսակի ծածկույթով:
Եթե փողոցի բանուկ մասը բաժանվում է երկայնական բաժանարար կառույցով կամ ունի բաժանարար գիծ, ապա այդպիսի փողոցի երկարությունը հաշվարկվում է նրա կենտրոնով, անկախ երթևեկության շարքերի քանակից: Հրապարակների երկարությունը հաշվարկելիս դիտարկվում է որպես երկու ուղղություններով փողոցների խաչմերուկ:
5. Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունից առանձնացվում է բարեկարգված մասի երկարությունը (տող 102), որից կատարելագործված ծածկույթովը (տող 103): Կատարելագործված տեսակի ծածկույթ են համարվում ասֆալտյա, ասֆալտբետոնյա, երկաթբետոնյա, բետոնյա, խճաքարային կամ այլ տեսակի ծածկույթները:
6. Տող 104-ում բերվում են այն փողոցների երկարությունները, որոնց կից կան անտառաշերտեր:
7. «Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը» տողում (106) բերվում են տվյալներ շենքերի ճակատային մասերում տեղաբաշխված բոլոր փողոցների և անցումների (պողոտաներ, մայրուղիներ, նրբանցքներ, փակուղիներ, հրապարակներ` ներառյալ կայարանամերձ, մարզահրապարակներին կից և այլն) ընդհանուր մակերեսը, ինչպես նաև կամուրջների, ուղեկամուրջների և դրանց մատույցների ընդհանուր մակերեսը: Գետափնյա փողոցների մակերեսը սահմանափակվում է շենքերի ճակատային մասերի (կարմիր գծի) և գետափնյա փողոցի հանդիպակաց մասի սահմանով (ճաղաշարեր և այլ գետափնյա ցանկապատեր կամ գետափնյա իջվածքի սկիզբը):
8. Հաշվարկային այդ մակերեսից առանձնացվում է բարեկարգվածը (տող 107), որն էլ իր հերթին` կատարելագործված տեսակի ծածկույթովը (տող 108):
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
9. Բաժնում բերվող` ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
10. Տող 201-ում բերվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):
11. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» տող 206-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 207-ում բերվում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» տող 208-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող 209-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարները և լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են տող 210-ում,
6) տող 211-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 212-ում:
12. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 213) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. համար
Բ ա ժ ի ն 1 Ճանապարհային տնտեսություն |
Տողի |
|
Չափման |
Ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
101 |
Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին |
կմ |
|
102 |
այդ թվում` բարեկարգված (երթևեկելի մասում որևէ տեսակի |
-''- |
|
103 |
որից` կատարելագործված ծածկույթով |
-''- |
|
104 |
Փողոցներ, որոնց կից կան անտառաշերտեր |
-''- |
|
105 |
որից` երկկողմանի |
-''- |
|
106 |
Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը (ծածկույթով և առանց ծածկույթի) |
հազ. |
|
107 |
այդ թվում` բարեկարգված մասերի |
-''- |
|
108 |
որից` կատարելագործված ծածկույթով |
-''- |
|
109 |
Փողոցների և անցումների լուսավորվող մասերի երկարությունը |
կմ |
|
Բ ա ժ ի ն 2 ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ |
Տողի |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
201 |
Մուտքեր, ընդամենը |
|
202 |
այդ թվում` բյուջեից |
|
203 |
նվիրատվությունից |
|
204 |
այլ մուտքեր |
|
205 |
Ծախսեր, ընդամենը |
|
206 |
այդ թվում` նյութական ծախսեր |
|
207 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
|
208 |
գործուղման ծախսեր |
|
209 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
|
210 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ |
|
211 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր |
|
212 |
այլ ծախսեր |
|
213 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
|
Ղեկավար | |
Կատարող______________ |
Անուն, ազգանուն_________________ |
հեռ___________ |
Պաշտոն_______________________ |
_ ____________200_ թ. | Ստորագրություն_________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2005, N 34-Ն | 26.01.2006, N 179-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|