Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-13.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1 Հոդ.79
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 162-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն բնակչության հաշմանդամության մասին» Ձև թիվ 1-հաշմանդամություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 162-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բնակչության հաշմանդամության մասին» ձև N 1-հաշմանդամություն (կիսամյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվության ներկայացվում է մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Հաշմանդամների թվաքանակը

 

5. Սյունակ 2-ում առանձին տողերով բերվում են հաշվետու ժամանակահատվածի սկզբում և վերջում հաշվետու կազմակերպությունում հաշվառման կանգնած հաշմանդամների թվաքանակը, նրանց տարիքային բաշխվածությունը: Սյունակներ 3-10-ում բերվում են կանանց թվաքանակը և բաշխվածությունն ըստ բնակության վայրի (քաղաքաբնակ կամ գյուղաբնակ): Հաշվետու ժամանակահատվածում ցուցանիշների փոփոխությունները պետք է համապատասխանեն 2-րդ բաժնի արդյունքներին: Ընդ որում՝

101(7) = 101(3) + 201(3) + 201(7)+ 201(9) - 201(8)- 201(10)- 201(11) - 201(15),

որտեղ՝ առաջին եռանիշ թիվը ցույց է տալիս տողերի համարը, իսկ փակագծի մեջ գրվածը՝ այդ տողերի համապատասխան սյունակները:

6. Հաշվարկման այս սխեմայով ստուգվում են բաժին 1-ի սյունակ 7-ի համապատասխան տողերում բերված տվյալները:

 

Բ ա ժ ի ն  2

 

Հաշմանդամների գործերի շարժը հաշվետու ժամանակաշրջանում

 

7. Սյունակ 2-ում բերվում է հաշմանդամության անժամկետ կարգավիճակ ունեցող հաշմանդամների թվաքանակը ըստ տարիքի՝ առանձին տողերով: Սյունակներ 3-6-ում բերվում է հաշվետու ժամանակահատվածում հաշմանդամ դարձած անձանց թվաքանակը՝ ըստ սեռի և բնակության վայրի: Սյունակներ 7-10-ում բերվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ հաշվետու ժամանակահատվածում մուտք արված և համապատասխան լուծում ստացած գործերի շարժը (գործերի ստացումը և ուղարկումը): Սյունակներ 7-8-ում բերվում են հանրապետության ներսում հաշմանդամների գործերի շարժի մասին տվյալները: Սյունակներ 9-10-ում բերվում են արտերկրից ստացված և արտերկիր ուղարկված գործերի քանակները: Սյունակներ 11-16-ում բերվում են հաշվետու ժամանակահատվածում հաշմանդամության կարգավիճակի դադարեցման մասին տվյալները: Ընդ որում, 11-14 սյունակներում բերվում է այն նախկին հաշմանդամների թվաքանակը, որոնք գործող կարգի համաձայն ճանաչվել են աշխատունակ, իսկ 15-16-ում՝ մահացած հաշմանդամների թվաքանակը:

8. Ցուցանիշները բերվում են ըստ սեռի և բնակության վայրի:

 

Բ ա ժ ի ն  3

 

Հաշմանդամների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ըստ հաշմանդամության պատճառական կապի

 

9. Սյունակ 2-ում բերվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հաշմանդամների թվաքանակի բաշխվածությունն ըստ հաշմանդամության պատճառական կապի: Սյունակներ 3-8-ում բերվում է հաշմանդամների թվաքանակի բաշխվածությունն ըստ հաշմանդամության խմբի և սեռի:

 

Բ ա ժ ի ն  4

 

Հաշմանդամների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ըստ հիվանդությունների

 

10. Սյունակ 2-ում լրացվում է հաշմանդամների թվաքանակը ըստ հիվանդությունների տեսակների: Եթե հաշմանդամություն առաջ բերող հիվանդությունը չի համընկնում 401- 414 տողերում բերված հիվանդությունների տեսակների հետ, ապա այն նշվում է «այլ հիվանդություններ» տողում:

 

Բ ա ժ ի ն  5

 

Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնողական օգնություն ստացած հաշմանդամների թվաքանակը

 

11. Սյունակ 2-ում բերվում են հաշվետու ժամանակահատվածում վերականգնողական օգնություն ստացած հաշմանդամների թվաքանակն՝ ըստ օգնության տեսակների: Սյունակներ 3-6-ում բերվում է հաշմանդամների թվաքանակն՝ ըստ սեռական կազմի և բնակության վայրի:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական
վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից
տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________
_______________________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։


Ձև N 1-հաշմանդամություն
կիսամյակային


Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.
թիվ 162-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է`
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարությունը

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200...թ. _____________ կիսամյակի համար

 

Բաժին 1. Հաշմանդամների թվաքանակը

 

(մարդ)

Տողի
հա-
մարը
  Հաշվետու ժամանակաշրջանի սկզբին Հաշվետու ժամանակաշրջանի վերջին
 ընդա-
մենը
այդ թվում՝
կանայք
քաղաքաբնակ  ընդա-
մենը
այդ թվում՝
կանայք
քաղաքաբնակ
ընդա-
մենը
այդ թվում՝
կանայք
ընդա-
մենը
այդ թվում՝
կանայք
1 2 3 4 5 6 7 8 9 10
101 Հաշմանդամներ, ընդամենը (102+103+106)                
  այդ թվում՝                
102  մինչև 16 տարեկան                
103  աշխատանքային տարիքի (104+105)                
104  այդ թվում՝ 16-ից մինչև 40 տարեկան                
105  40-ից մինչև կենսաթոշակային տարիքի                
106  կենսաթոշակային տարիքի և բարձր                

 

Բաժին 2. Հաշմանդամների գործերի շարժը հաշվետու ժամանակաշրջանում

 

Տողի
հա-
մարը
  Նշանակված է հաշմանդամության կարգ Հաշմանդամների գործերի շարժը ԲՍՓՀ-երում Հաշմանդամության կարգավիճակը դադարեցված է
 ճանաչվել են աշխատունակ մահացել են
ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք քաղաքա-
բնակ
հանրապե-
տությունում
հանրապե-
տությունից դուրս
ընդա-
մենը
 այդ թվում՝ կանայք քաղաքա-
բնակ
ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք քաղաքա-
բնակ
ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ստաց-
վել են
ուղարկ-
վել են
ստաց-
վել են
ուղարկ-
վել են
ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
201 Հաշմանդամներ, ընդամենը (203+205)                                
202  նրանցից՝ ցմահ (204+206)                                
203 աշխատանքային տարիքի                                
204 նրանցից՝ անժամկետ                                
205 անաշխատունակ տարիքի                                
206 նրանցից՝ անժամկետ                                
  207 205 տողից՝ մինչև 16 տարեկան                                
208 նրանցից՝ անժամկետ                                

 

Բաժին 3. Հաշմանդամների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ըստ հաշմանդամության պատճառական կապի

 

Տողի
համարը
  Ըստ հաշմանդամության խմբի
 ընդամենը, մարդ այդ թվում՝ կանայք
I II III I II III
1 2 3 4 5 6 7 8
301 Ընդհանուր հիվանդություններից            
302 այդ թվում՝ քաղաքաբնակ            
303  մանկուց            
304 այդ թվում՝ քաղաքաբնակ            
305  զինծառայության հետ կապված այդ թվում            
306 այդ թվում՝ քաղաքաբնակ            
307  ա) ՀՀ սահմանները պաշտպանելիս            
307 այդ թվում՝ քաղաքաբնակ            
308  զինծառայության ընթացքում            
309 այդ թվում՝ քաղաքաբնակ            
310  զինվորական պարտականությունները կատարելիս            
311 այդ թվում՝ քաղաքաբնակ            
312  բ) ԽՍՀՄ պաշտպանելիս            
313 այդ թվում՝ քաղաքաբնակ            
314  աշխատանքային խեղման            
315 այդ թվում՝ քաղաքաբնակ            
316  մասնագիտական հիվանդություն            
317 այդ թվում՝ քաղաքաբնակ            
318  Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման հետ կապված            
319 այդ թվում՝ քաղաքաբնակ            
320  բնական և տեխնոգեն աղետներից            
321 այդ թվում՝ քաղաքաբնակ            

 

Բաժին 4. Հաշմանդամների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ըստ հիվանդությունների

 

(մարդ)

Տողի
հա-
մարը
  Հիվանդու-
թյունների ծածկագիրն ըստ միջազգային վիճակագրական դասակարգման
Ըստ հաշմանդամության խմբերի
ընդամենը այդ թվում՝ քաղաքաբնակ
I II III I II III
ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք ընդա-
մենը
այդ թվում՝ կանայք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
401 Արյան շրջանառության հիվանդություններ 390-459                        
402 Չարորակ նորագոյացություններ 140-208                        
403 Ներվային համակարգի հիվանդություններ 320-389                        
404 Հոգեկան խանգարումներ 290-319                        
405 Վնասվածքներ (բոլոր տեղեկայությունների) 880-959                        
406 Շնչառական օրգանների հիվանդություններ 460-510                        
407 Մարսողական օրգանների հիվանդություններ 520-ճ577                        
408 Տուբերկուլյոզ 010-018                        
409 Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ 710-735                        
410 Էնդոկրին հիվանդություններ 240-259                        
411 Աչքի հիվանդություններ 360-379                        
412 Պարբերական հիվանդություններ                          
413 Մասնագիտական հիվանդություններ                          
414 Մաշկային հիվանդություններ                          
415 Այլ հիվանդություններ                          

 

Բաժին 5. Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնողական օգնություն ստացած հաշմանդամների թվաքանակը

 

(մարդ)

Տողի
համարը
Վերականգնողական օգնության տեսակը Ընդա-
մենը
այդ թվում՝
կանայք
Քաղա-
քաբնակ
այդ թվում՝
կանայք
1 2 3 4 5 6
501 Վերականգնողական ստացիոնար բուժում        
502 Վերականգնողական ամբուլատոր բուժում        
503 Առողջարանային բուժում        
504 Պրոթեզավորում        
505 Վերականգնողական օժանդակ միջոցներ        

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2004, N 04-Ն 13.05.2004, N 162-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան