Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1 Հոդ.76
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 158-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՈՆԱՌ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է «Սպառողական ապրանքների շուկաներում (տոնավաճառներում) առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև թիվ 1-տոնառ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են սպառողական ապրանքների շուկաներ կազմակերպող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Սպառողական ապրանքների շուկա է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կազմակերպչի կողմից տարածքների տրամադրման վայրը (գնորդների և վաճառողների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն, ցանկապատված կամ առանձնացված տարածք), որտեղ իրականացվում է սպառման ապրանքների առուծախ):

2. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվության 1-ին տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած ընդհանուր տարածքը քառ. մ-ով:

5. 2-րդ տողը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:

6. 3-րդ տողում լրացվում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:

7. 4-րդ տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի գործած (աշխատած) օրերի քանակը, ընդ որում, 4-րդ տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:

8. 5-րդ տողում նշվում է հաշվետու ամսում շուկայում գործած (աշխատած) առևտրի վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:

9. 6-րդ տողում լրացվում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 6-րդ տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է 6-րդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 5-րդ տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 5-րդ տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 6 սյ.1= ((տող 6 սյ.2 x տող 5 սյ.2) + (տող 6 սյ.3 x տող 5 սյ.3) + (տող 6 սյ.4 x տող 5 սյ.4)) / տող 5 սյ.1:

10. 7-րդ տողում լրացվում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:

11. 8-րդ տողում անհրաժեշտ է լրացնել տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

12. Հաշվետվությունը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 4-րդ և 6-րդ տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի տվյալին:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________

______________________  ծածկագիրը**   /_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
** լրացվում է ազգային վիճակագրական ծառայության կողմից


Ձև թիվ 1-տոնառ

ամսական

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի թիվ 158-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն,
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությանը

Ներկայացնում են՝
սպառողական ապրանքների
շուկաներ կազմակերպողները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 5-րդ օրը:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

200  թ. ____________

 

Տողի համարը Ցուցանիշի անվանումը Չափի միավոր Ընդամենը այդ թվում`
պարենային ապրանքներ ոչ պարենային ապրանքներ խառը ապրանքներ
Ա Բ Գ 1 2 3 4
1

Շուկայի տարածքի ընդհանուր մակերեսը

քառ. մ.        
2

Վաճառատեղերի ընդհանուր քանակը

հատ        
3

Վաճառատեղերի մակերեսը

քառ. մ.        
4

Հաշվետու ամսում շուկայի գործած օրերի քանակը

օր        
5

Հաշվետու ամսում շուկայի գործած առևտրի վաճառատեղերի միջին օրական քանակը

հատ        
6

Մեկ վաճառատեղից օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը

դրամ        
7

Շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը

մարդ        

 

8

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ)  

 

____ _____________ 200  թ.

Ղեկավար` ______________

______________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

_________________
(ստորագրություն)