Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-01.03.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1 Հոդ.66
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 138-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություն (տրանսպորտ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 138-Ն որոշմամբ

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:

2. Չափի միավորը: Տվյալները ներկայացվում են ԱՄՆ-ի դոլարով և ՀՀ դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների կոնվերսիան ԱՄՆ-ի դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:

3. Հաշվետվությունները կազմում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունները լրացվում են այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված է ՀՀ ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից՝ ՀՀ ռեզիդենտներին: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները դիտվում են որպես ՀՀ ոչ ռեզիդետներ: Նույն սկզբունքով՝ ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները, որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:

4. Ներկայացվող հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ տվյալ կազմակերպության և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների միջազգային ծառայությունների հետ առնչվող որոշակի գործառնությունների մասին:

5. Ընդգրկված ծառայությունները: ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր կազմակերպությունները):

Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության՝ Հայաստանում գտնվող դուստր կազմակերպությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվությունների մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ձև 1-Ծառայություն (տրանսպորտ) հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների տրանսպորտային փոխադրումների, ինչպես նաև ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների հետ (ներառյալ արտասահմանյան ավիաուղիները, նավերը, երկաթգծերը և այլն) որոշակի գործառնությունների մասին: Ա մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպություններին մատուցված ծառայությունների և իրացված ապրանքների (վառելիք, սնունդ, ջուր), միջազգային երթուղիներում ՀՀ ոչ ռեզիդենտներին վաճառված տոմսերի արժեքի վերաբերյալ: Ա մասի 3-րդ կետում (ոչ ռեզիդենտների բեռների փոխադրում) գրանցվում են ՀՀ ոչ ռեզիդենտների բեռների տեղափոխումներից ստացված մուտքերը: 6-րդ կետում (մուտքեր ոչ ռեզիդենտ ուղևորներին վաճառված տոմսերից) անհրաժեշտ է գրանցել տվյալներ՝ ոչ ռեզիդենտ ուղևորներին վաճառված տոմսերի մասին, առանց ետ վերադարձված տոմսերի գումարի, ընդ որում՝ տվյալները գրանցվում են բրուտտո՝ նախքան տրանսպորտային գործակալների միջնորդական մուծումների հանումը: 7-րդ կետում (մուտքեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների վարձակալությունից) արտացոլվում են տրանսպորտային միջոցների (առանց անձնակազմի) մինչև 1 տարի ժամկետով վարձակալության համար եռամսյակում կատարված վճարները, բացառությամբ՝ տրանսպորտային սարքավորումների ֆինանսական լիզինգը (երկարաժամկետ վարձակալություն սեփականության իրավունքի ձեռքբերմամբ):

Բ մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների և իրացված ապրանքների (վառելիք, սնունդ, ջուր), ՀՀ ռեզիդենտներին միջազգային երթուղիներում վաճառված ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների տոմսերի արժեքի վերաբերյալ:

Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում  _________________________

(անվանումը)

Ով է ներկայացնում  __________________________

(անվանումը)

Հիմնադիրները (մասնակիցները) *                   1 2 3 4

1-պետություն 2-համայնք 3-իրավաբանական անձ 4-քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում     

 

Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը` ** /_/_/

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների

Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/

 

Մարզը ____________________________            /_/_/

 

Գտնվելու վայրը ____________________________________

 

*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ  նշումները կատարվում են

միաժամանակ` համապատասխան վանդակներում

**) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված

գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա)

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիությունը երաշխավորվում է
օրենքով

Ձև N 1-Ծառայություն
(տրանսպորտ)

 

փոստային-եռամսյակային

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 09 օգոստոսի 2002 թ.

թիվ 138-Ն որոշմամբ

Ներկայացվում  է`

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայություն

Ներկայացնում  են`

ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային

կարգով ընտրված իրավաբանական

անձիք, անհատ ձեռնարկատերերը,

որոնք մատուցում կամ ստանում են

միջազգային տրանսպորտային

ծառայություններ

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը` մինչև

հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա 25-ը:

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները (եկամուտներ) համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը (ծախսեր) ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և համարժեք ԱՄՆ-ի դոլարով:

Առաջացած դժվարությունների դեպքում դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

200____թվականի _____________եռամսյակի համար

 

Ապրանքներ, ծառայություններ Ընդամենը այդ թվում՝
ԱՊՀ-ի երկրներ Այլ արտերկրներ
մլն.դրամ համարժեքը հազ.ԱՄՆ-ի $ մլն.դրամ համարժեքը հազ.ԱՄՆ-ի $ մլն.դրամ համարժեքը հազ.ԱՄՆ-ի $
Ա. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ            
1. Ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների լցակայում վառելիքով տրանսպորտային կայաններում            
2. Սննդամթերքի տրամադրում ոչ ռեզիդենտներին տրանսպորտային կայաններում            
3. Ոչ ռեզիդենտների բեռների փոխադրում            
4. Մուտքեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների բեռնման և բեռնաթափման համար            
5. Մուտքեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների սպասարկման համար            
6. Մուտքեր ոչ ռեզիդենտ ուղեվորներին վաճառված տոմսերից            
7. Մուտքեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների վարձակալությունից            
8. Մուտքեր ոչ ռեզիդենտների գովազդներից            
9. Այլ մուտքեր            
Բ. ՆԵՐՄՈՒԾՈՒՄ            
1. Ոչ ռեզիդենտների կողմից ռեզիդենտների տրանսպորտային միջոցների լցակայում վառելիքով տրանսպորտային կայաններում            
2. Սննդամթերքի տրամադրում ռեզիդենտներին տրանսպորտային կայաններում ոչ ռեզիդենտների կողմից            
3. Ռեզիդենտների բեռների փոխադրում ոչ ռեզիդենտների կողմից            
4. Ծախսեր ոչ ռեզիդենտների կողմից կատարած բեռնման և բեռնաթափման համար            
5. Ծախսեր ծեր տրանսպորտային միջոցների ոչ ռեզիդենտների կողմից սպասարկման համար            
6. Ծախսեր ոչ ռեզիդենտներից գնված տոմսերի համար            
7. Ծախսեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների վարձակալության համար            
8. Ծախսեր գովազդների համար            
9. Այլ ծախսեր            

 

Կատարող`_______________________
                  (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ղեկավար`__________________
Հեռախոս` ______________________ Ստորագրություն`______________