«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2002 թ. |
N 10/4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՄՌՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ կետով և 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 25.05.1999 թ. թիվ արձ. 25 կետ 3 «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների մարման և զմռսման կարգի հաստատման մասին» որոշումը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՄՌՍԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ընտրությունների ավարտից հետո չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը:
2. Չօգտագործված քվեաթերթիկները հաշվարկվում և ներքևի աջ կամ ձախ անկյունից եռանկյունաձև կտրվում են։
3. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարվում են անհապաղ՝ քվեաթերթիկը հավասար ծալվում և ծալվածքի կենտրոնական մասում կտրվում է, այնպես, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ պահպանի իր եզրային ամբողջականությունը։
4. Չօգտագործված քվեաթերթիկները՝ առանձին, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկներն առանձին հաշվարկվելուց և սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևով մարվելուց հետո փաթեթավորվում, սոսնձվում և կնքվում են։
5. Նշված գործողությունների վերաբերյալ գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
6. Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթները ընտրական մյուս փաստաթղթերի հետ՝ ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: