Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-03.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.06.25/8(14) Հոդ.271
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302372

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 119-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մորթից ստացված կաշվեհումքի, մորթու և անասնապահական այլ հումքի գնումների մասին» Ձև թիվ 16-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 119-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 16-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Կաշվեհումք, խոշորի կաշվեհումք»` թիվ 01 տողի 1 սյունակում լրացվում են հաշվետու ժամանակում գնված խոշոր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):

6. «Մանրի կաշվեհումք»` թիվ 03 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մանր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):

7. «Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի» թիվ 05 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի կաշվեհումքը (30 քառակուսի դմ-ից ավելի) քանակը (հազար հատ): Խոզի կաշվեհումքի մեջ չեն մտցվում 4 ամսական խոճկորների և սպանդանոցում մորթված խոզերի կաշին:

8. «այդ թվում` 1-3 կարգի» թիվ 02, 04 և 06 տողերի 1 սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակում գնված 1-3 կարգի կաշվեհումքի քանակը (հազար հատ): Կարգերը սահմանվում են ըստ խուզի ժամանակ առաջացած կաշվի վնասվածքի չափի` պետական ստանդարտով սահմանված` 1-3 կարգերի:

9. «Ոչ ստանդարտ կաշվեհումք» թիվ 07 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ոչ ստանդարտ կաշվեհումքի քանակը (հատ):

10. «Ճագարի մորթի» թիվ 08 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ճագարի մորթու քանակը (հատ): Ճագարի մշակված մորթին դասվում է առաջին կարգի, իսկ անմշակը` երկրորդ կարգի մեջ:

11. «Անասնապահական հումք, աղիքահումք» թիվ 09 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված աղիքահումքի քանակը` (կոմպլեկտ):

12. «Մազ (ձիու և խ.ե.ա. անասունի)» թիվ 10 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մազի (ձիու և անասունի) քանակը` (կգ):

13. «Փետուր և բմբուլ» թիվ 11 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված փետուրի և բմբուլի քանակը` (կգ):

14. «Խոզի մազ» թիվ 12 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի մազի քանակը` (կգ):

15. «Կոտոշ և սմբակ» թիվ 13 տողում 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված կոտոշի և սմբակի քանակը (ցենտներ):

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1   2   3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից :

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 16-գնում
եռամսյակային

Հաստատված է ՀՀ Վիճակագրության
պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __119-Ն___որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 2-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ

  Տողի N Չափի միավորը Քանակը
աճողական,
տարվա սկզբից
 Ա  Բ  Գ  1
Կաշվեհումք
Խոշորի կաշվեհումք
01 հազ. հատ  
այդ թվում` 1-3 կարգի 02  -,,-  
Մանրի կաշվեհումք 03  -,,-  
այդ թվում` 1-3 կարգի 04  -,,-  
Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի 05  -,,-  
այդ թվում` 1-3 կարգի 06  -,,-  
Ոչ ստանդարտ կաշվեհումք 07  հատ  
Ճագարի մորթի 08  -,,-  
Անասնապահական հումք
Աղիքահումք
09 կոմպլեկտ  
Մազ (ձիու և խ. ե. անասունի) 10  կգ  
Փետուր և բմբուլ 11  -,,-  
Խոզի մազ 12  -,,-  
Կոտոշ և սմբակ 13 ցենտներ  

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*)                 (14) __  ______ մարդ
*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները
 
____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2010, թիվ 62-Ն 03.03.2011, N 119-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան