Գլխավոր տեղեկություն
Համար
N 91
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2001-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5.1 Հոդ.183
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

603.0091.23.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 91

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

 «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏ) ՓՈՍՏԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել «Հաշվետվություն ավտոտրանսպորտի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» ձև թիվ 1-տր (տրանսպորտ) փոստային տարեկան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին Հրահանգը.

2. ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 20.11.2000 թ. թիվ 26 որոշումը:


Նախագահ`


Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2001 թ. հոկտեմբերի 23-ի N 91 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հրահանգը սահմանում է ավտոտրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտի աշխատանքի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվության (ձև թիվ 1-տրանսպորտ (տարեկան)) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ) կողմից ընտրանքային կարգով ընտրված այն կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում ունեն սեփական ավտոմեքենաներ, կամ որոնք այլ կազմակերպություններից վարձակալել են ավտոմեքենաներ (անկախ դրանց քանակից), ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց հաշվեկշռում առկա են ոչ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ: Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ ԱՎԾ և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններ:

1.3. Կազմակերպությունները (ձև թիվ 1-տրանսպորտ (տարեկան)) հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ սահմանված ժամկետում:

1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

1.5. Հաշվետվության տվյալները (բնեղեն և դրամական արտահայտությամբ) լրացվում են հաշվետվության մեջ նշված չափման միավորներով:

1.6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (Տես` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ)):

________

1 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշերով:

 

2. Լրացման կարգը

 

2.1. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. (բաժին 1) Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ, (բաժին 2) Մեքենաների խնբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ, (բաժին 3) Ավտոտրանսպորտի աշխատանքը, (բաժին 4) Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշերը, (բաժին 5) Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ. (բաժին 6) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների:

2.2. Կազմակերպության շարժակազմի առկայության վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս հիմնական սկզբնական փաստաթուղթ է համարվում ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Շարժակազմի օգտագործման և աշխատանքի հաշվառման համար օգտվում են սկզբնական հաշվառման հետևյալ փաստաթղթերից` ուղեգրեր, ապրանքատրանսպորտային բեռնագրեր, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր:

2.3. Հունվարի 1-ի դրությամբ հաշվառման ենթակա են կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր մակնիշների ավտոմեքենաները` բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ առանց թափքի բեռնատար ավտոմեքենա հանդիսացող թամբային քարշիչները, որոնք սարքավորված են թամբային կցովի սարքերով` կիսակցորդների քարշիչների համար), ավտոբուսներ, պիկապներ, հատուկ և թեթև մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև ավտոկցորդներ և կիսակցորդներ:

2.4. Հաշվետվության մեջ ցույց են տրվում ավտոմեքենաների ցուցակային թիվը հունվարի 1-ի դրությամբ` անկախ ավտոմեքենայի տեխնիկական վիճակից և նրա գտնվելու վայրից (նորոգման մեջ, նորոգման համար սպասող, գործուղման մեջ, կոնսերվացիայում և այլն):

2.5. Տեխնիկապես սարքին ավտոմեքենաներին են պատկանում բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան) և ավտոդողերով չհամալրված ավտոմեքենաները:

 

3. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ (բաժին 1)

 

3.1. Բեռնատար մեքենաներ

 

 3.1.1. «Մեքենաներ»-ընդամենը (տող 100) ցուցանիշում ներառվում է կազմակերպության հաշվեկշռում առկա և ֆինանսական վարձակալության պայմանագրով ստացված (արտացոլված են հիմնական միջոցների հաշվառման հաշիվներում) ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բոլոր տիպերի և մակնիշների ավտոմեքենաների (բեռնատար, ավտոբուս, թեթև մարդատար, պիկապներ և բեռնատար ֆուրգոններ, հատուկ ավտոմեքենաներ) քանակը:

3.1.2. «Բեռնատար մեքենաներ» (տող 101) ցուցանիշում լրացվում է ընդհանուր նշանակման (որոնք ունեն բաց կողային (առանց կողերի) հենահարթակ (պլատֆորմ)) և մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաների թիվը: Մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաներին են պատկանում շինարարական և գյուղատնտեսական սորուն ապրանքների տեղափոխման համար նախատեսված ինքնաթափերը, պարենային ապրանքների, հացաբուլկեղենի, կահույքի տեղափոխման համար` բեռնատար ֆուրգոնները, հավասարաջերմ թափքերով ֆուրգոնները և սառնավտոները` շուտ փչացող մթերքների համար, ցիստեռնները` նավթամթերքների, քիմիական ակտիվ հեղուկների, կաթի և այլ հեղուկ բեռների տեղափոխման համար, ավտոբետոնախառնիչները, ցեմենտակիրները, փայտակիրները և այլ ավտոմեքենաներ` շինարարական նյութեր տեղափոխելու համար:

3.1.3. Ըստ թափքի կառուցվածքի բեռնատար ավտոմեքենաները խմբավորվում են` կողային մեքենաների (տող 102), ինքնաթափերի (տող 103), բեռնատար ֆուրգոնների (տող 104), սառնավտո ռեֆրիժերատորների (տող 105), ցիստեռների (տող 106), փայտակիրների (տող 107), և թափքի կառուցվածքի այլ մեքենաների (տող 108):

Բեռնատար մեքենաների մնացած բոլոր չթվարկված տեսակները, ցույց են տրվում «թափքի կառուցվածքի այլ մեքենաներ» տողում:

3.1.4. Բոլոր տեսակի ցիստեռնները (կաթ, ջուր, ցեմենտ փոխադրող ցիստեռնները և այլն) ներառվում են «ցիստեռններ» (106) տողում:

3.1.5. Հատուկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` ավտոցիստեռնները-վառելիքալցավորողները, յուղալցավորողները և ջրալցավորողները չեն ներառվում բեռնատար մեքենաների թվի մեջ, այլ ցույց են տրվում հաշվետվության «Հատուկ ավտոմեքենաներ» մասում «այլ հատուկ մեքենաներ» (154) տողում:

3.1.6. «Թամբային քարշիչները» (տող 116) ներառվում են հաշվետվության «Բեռնատար մեքենաներ» մասում` համապատասխան տողում: Թամբային քարշիչի բեռնատարողությունը որոշվում է նրա հետ համալրվող կիսակցորդի բեռնատարողությամբ: Թամբային քարշիչների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է քարշիչների յուրաքանչյուր մակնիշի գծով համալրվող կիսակցորդների բեռնատարողությունների գումարին:

3.1.7. Ընդհանուր հանրագումարից բեռնատար մեքենաները առանձնացվում են «ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` միայն բենզին» (տող 117), «միայն դիզելային վառելանյութ» (տող 118), «նավթային հեղուկացված գազ» (տող 119), «բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)» (տող 120), «դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ)» (տող 121):

3.1.8. Բեռնատար ավտոմեքենաներն ըստ բեռնատարողության խմբավորելիս պետք է առաջնորդվել թողարկող գործարանի անձնագրում նշված բեռնատարողությամբ:

Ավտոմեքենաների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենաների թվի և նրանց բեռնատարողության արտադրյալների գումարին:

Թափքի կառուցվածքի այլ մեքենաների ընդհանուր բեռնատարողությունը որոշվում է ավտոմեքենաների ցուցակային թվի և նրանց միջին բեռնատարողության արտադրյալով:

 

3.2. Բեռնատար ավտոմոբիլային կիսակցորդիչներ եվ կցորդներ

 

3.2.1.«Թամբային քարշիչներ» -ավտոմեքենա-քարշիչները նախատեսված են կիսակցորդիչների հետ մշտական աշխատանքի համար, և ներառվում են կողային մեքենաների, ինքնաթափերի, բեռնատար ֆուրգոնների, սառնավտոների, ցիստեռնների և այլ տիպի մեքենաների խմբերում` համալրված համապատասխան տիպերի կիսակցորդիչների հետ: Բացի այդ թամբային քարշիչների ընդհանուր թիվը հաշվետվության մեջ առանձնացվում է ինքնուրույն տողով (տող 116):

Թամբային քարշիչներին կցված կիսակցորդիչները հաշվի են առնվում կոմպլեկտով թամբային քարշիչների հետ մեկտեղ և այդ տողի մեջ չեն ներառվում:

3.2.2. Թամբային քարշիչների կիսակցորդիչները հաշվառվում են ավտոմոբիլային կցորդներ և կիսակցորդիչներ ցուցանիշում (տող 122), որը հավասար է 123-124 տողերի գումարին:

3.2.3. «Կցորդներ, ընդամենը» (125 տող) նշվում են բոլոր ավտոկցորդները, այդ թվում կիսակցորդիչները, որոնք հարմարեցված չեն թամբային քարշիչների հետ կցված աշխատանքի համար: «Կցորդներ, ընդամենը» տողը հավասար է 126-128 տողերի գումարին:

3.2.4. Տրակտորային կիսակցորդները, թեթև մարդատար ավտոմեքենաների կցորդները, ցիստեռն-կցորդները, որոնք օգտագործվում են որպես տարողություն` վառելիքի պահպանման համար, և հատուկ նշանակության կցորդները (կցորդ-վագոն-հանրակացարան, կցորդ-վագոն-ճաշարան), ինչպես նաև Պետավտոտեսչությունում (այսուհետ` ՊԱՏ), որպես տրանսպորտային միջոց չգրանցված կցորդները, հաշվետվության մեջ չեն ներառվում:

 

3.3. ՈՒղեվորատար ավտոբուսներ

 

Հաշվետվության այս մասը լրացնում են այն կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա վերջում ունեն ուղևորատար ավտոբուսներ, (ներառյալ միկրոավտոբուսներ):

3.3.1. Ավտոբուսների միջին տարողությունը որոշվում է նստատեղերի քանակով: 8 և ավելի մարդ տարողությամբ (չհաշված վարորդը) ուղևորատար ավտոմեքենաները հաշվառվում են որպես ավտոբուս: Հաշվետվության մեջ ավտոբուսների տարողությունը ցույց է տրվում ամբողջական թվերով:

3.3.2. «Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)-ընդամենը» (129) տողում ավտոբուսների ընդհանուր քանակության մեջ ներառվում են նաև երթուղային միկրոավտոբուսները և բեռնատար ավտոմեքենաների շասսիի վրա հատուկ ավտոբուսները, որոնք նախատեսված են հերթապահ բրիգադների տեղափոխումների համար:

3.3.3. Ավտոբուսների վերասարքավորված բեռնատար ավտոմեքենաները հաշվառվում են որպես ավտոբուս միայն այն դեպքում, երբ այդ փոփոխությունը ձևակերպված է ՊԱՏ-ում:

3.3.4. Հատուկ ավտոբուսները, որոնք սպասարկում են սգո արարողություններ և այն ավտոբուսները, որոնք հատուկ սարքավորված են հիվանդներին տեղափոխելու և սպասարկելու համար, ավտոբուսների թվի մեջ չեն ներառվում, այլ հաշվառվում են հատուկ ավտոմեքենաներ տողում:

3.3.5. Ուղևորատար ավտոբուսները հաշվետվության մեջ խմբավորվում են ըստ վառելիքի օգտագործման տեսակների` «միայն բենզին» (տող 132), «միայն դիզելային վառելանյութ» (տող 133), «նավթային հեղուկացված գազ» (տող 134), «բնական սեղմված գազ և բենզին» (տող 135), «դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոբուսներ)» (տող 136): 132-136 տողերի գումարը պետք է հավասար լինի «ուղևորատար ավտոբուսներ ընդամենը» տողին (129):

3.3.6. Ավտոբուսների ընդհանուր ուղևորատարողությունը որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսների թվի և նրանց ուղևորատարողության արտադրյալների հանրագումարով:

 

3.4. Թեթեվ մարդատար ավտոմեքենաներ

 

3.4.1. «Թեթև մարդատար ավտոմեքենաներ - ընդամենը» (տող 137) ցուցանիշում հաշվառվում են մինչև 8 մարդ (չհաշված վարորդը) տեղատարողությամբ հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր մակնիշների ուղևորատար ավտոմեքենաները:

Այս տողում չեն ներառվում հատուկ նշանակության թեթև մարդատար ավտոմեքենաները` սանիտարական, ՊԱՏ-ի պարեկային ծառայության, ինկասացիայի կարիքների համար և այլ ավտոմեքենաները, որոնք հաշվառվում են որպես հատուկ ավտոմեքենաներ:

 

3.5. Պիկապներ

 

3.5.1. Պիկապներին (տող 140) են պատկանում փոքր բեռնատարողությամբ բեռնատար և բեռնաուղևորատար այն ավտոմեքենաները, որոնք ունեն մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա սարքավորված թափքեր:

 

3.6. Հատուկ ավտոմեքենաներ

 

3.6.1. Հատուկ ավտոմեքենաներ (տող 150) -ցուցանիշում ներառվում են այն ավտոմեքենաները, որոնց կառուցվածքը նախատեսված է միայն հատուկ ֆունկցիաների, այդ թվում տեխնոլոգիական սարքավորումների տեղավորման, փոխադրման և շահագործման, ինչպես նաև այլ ֆունկցիաների կատարման համար, որոնք կապ չունեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ:

«Հատուկ ավտոմեքենաներ» տողում հաշվառվում են ինչպես բեռնատար, այնպես էլ թեթև մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների շասսիի վրա ավտոմեքենաները:

3.6.2. Հատուկ ավտոմեքենաները խմբավորվում են ըստ տեսակների` «սանիտարական առողջապահական» (տող 151), «հրդեհային» (տող 152), «ավտոկռունկներ» (տող 153) և «այլ հատուկ մեքենաներ» (տող 154): Հատուկ ավտոմեքենաների ընդհանուր թիվը (տող 150) պետք է հավասար լինի ըստ տեսակների ավտոմեքենաների 151-154 տողերի գումարին:

3.6.3. Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են դասվում շտապ բուժօգնության մարդատար ավտոմեքենաները, հիվանդներին փոխադրելու և սպասարկելու համար հատուկ սարքավորված և ՊԱՏ-ում գրանցված մյուս ավտոմեքենաներն ու ավտոբուսները: Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են վերաբերում նաև բաղնիքների, լվացքատների գազահանման համար չհանովի սարքավորում ունեցող ավտոմեքենաները, անասնաբուժական օգնության ավտոմեքենաները և այլն:

3.6.4. Հրդեհային ավտոմեքենաներին են վերաբերում հրդեհ մարելու համար հատուկ կայանքով սարքավորված ավտոմեքենաները, (ավտոպոմպեր, ավտոաստիճաններ, ծխաքաշ սարքավորումով ավտոմեքենաներ, հրդեհների քիմիական մարման համար սարքավորում ունեցող ավտոմեքենաներ և այլն), ինչպես նաև օդանավակայաններում հրդեհափրկարարական ծառայություն իրականացնող ավտոմեքենաները:

3.6.5. Հատուկ ավտոմեքենաների գծով «այլ հատուկ մեքենաներ» տողում ներառվում են որպես հատուկ ՊԱՏ-ում գրանցված (մշտական չհանովի սարքավորումով, ինչպես նաև հանովի սարքավորումով և առանց սարքավորման) մնացած բոլոր ավտոմեքենաները, գործարանային թողարկման կամ վերասարքավորված` կինոշարժական, բենզինալցման, յուղաջրալցման ավտոմեքենաները, հողում հանքային պարարտանյութեր մտցնելու համար հատուկ կայանքներով սարքավորված ավտոմեքենաները, քաղաքային տնտեսության կոմունալ սպասարկման համար հարմարեցված հատուկ ավտոմեքենաները` փողոցները ջրող, ավլող, ձյուն մաքրող, աղբատար, տղմածծիչ, ավազացրիչ, ինչպես նաև վերահսկողության, շարժման անվտանգության և շահագործման լաբորատորիա-ավտոմեքենաները, հատուկ սարքավորումներ (դարակներ, կախիչներ, վաճառասեղաններ և այլ սարքավորումներ առևտրի համար) ունեցող ավտոկրպակները, ավտոնորոգման-արհեստանոց ավտոմեքենաները (բոլոր տիպի վթարային), եռակցման շարժական ագրեգատները, կոմպրեսորային սարքավորումները, ինչպես նաև սպորտային, ուսումնական և այլ ավտոմեքենաները:

3.6.6. Հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաների անվանացուցակի մեջ ներառվում են ՊԱՏ-ի պարեկային ծառայության և օպերատիվ խմբերի ավտոմեքենաները, բուժօգնության, վթարատեխնիկական ծառայության, փոստ փոխադրելու համար կապի կազմակերպություններին անհրաժեշտ ավտոմեքենաները, սարքավորումների վարձույթի կետերին սպասարկելու, երկրորդական հումք փոխադրելու, գանձումների կարիքների համար նախատեսված ավտոմեքենաները, ինչպես նաև այն ավտոմեքենաները, որոնց վրա, որպես կանոն, տեղակայված են ստացիոնար սարքավորումներ:

3.6.7. 150 տողից ավտոմեքենաների քանակը, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ, հավասար է 155-159 տողերի գումարին:

 

4. Մեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ (բաժին 2)

 

Բաժնի ցուցանիշերը լրացվում են ավտոմեքենաների տեխնիկական անձնագրերի հիման վրա: Ավտոմեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման ժամկետների, հաշվարկվում է սկսած գործարանի կողմից թողարկման պահից` ավտոմեքենայի անձնագրում կատարված գրանցումներով (այլ ոչ թե հիմնական նորոգումից կամ շարժիչը փոխելուց հետո):

4.1. Ըստ խմբերի բաշխում են բոլոր բեռնատար մեքենաները, որոնք հաշվառված են «Բեռնատար մեքենաներ» ցուցանիշում (101 տող): Բեռնատար մեքենաների ընդհանուր քանակը, որը ցույց է տրված 101 տողում, պետք է հավասար լինի ըստ թափքի կառուցվածքի` 102-108, ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` 117-121, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ` 1-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

4.2. Ուղևորատար ավտոբուսների ընդհանուր քանակը (129 տող) պետք է հավասար լինի ըստ վառելանյութի օգտագործման` 132-136, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 2-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

4.3. Պիկապների ընդհանուր քանակը (140 տող) պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 3-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

 

5. Ավտոտրանսպորտի աշխատանքի ցուցանիշները (բաժին 3)

 

5.1. Այս բաժնում լրացվում է ինչպես կազմակերպության հաշվեկշռում առկա սեփական ավտոմեքենաների, այնպես էլ վարձակալած ավտոմեքենաների աշխատանքի վերաբերյալ տվյալներ: Վարձատու կազմակերպությունները կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների թիվը և աշխատանքը վարձակալության ժամանակաշրջանի ընթացքում չեն ընդգրկում իրենց կողմից ներկայացվող հաշվետվության մեջ: Ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունները հաշվետվության մեջ ներառում են ինչպես իրենց հաշվեկշռում առկա սեփական, այնպես էլ վարձակալությամբ վերցրած ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը (վարձակալության ամբողջ ժամանակաշրջանում):

Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի ցուցանիշերին դասվում են բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով:

Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների, և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

Կազմակերպությունները, որտեղ աշխատել են գործուղված ավտոմեքենաներ` դրանց աշխատանքի վերաբերյալ տվյալներն իրենց հաշվետվության մեջ չեն ներառում, այլ ուղարկում են այն կազմակերպություններին, որոնց հաշվեկշռում գտնվում են ավտոմեքենաները:

Ապրանքային բնույթի բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային հիմունքներով (այսինքն` վճարովի), այնպես էլ տվյալ կազմակերպության արտադրական կարիքների համար, ձևակերպվում են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով և ուղեգրերով:

Ոչ ապրանքային բնույթի բեռների փոխադրումների դեպքում, երբ անհնար է կամ նպատակահարմար չէ հաշվառումը չափման և կշռման միջոցով (օրինակ տարածքների մաքրումը աղբից, ձյունից), ինչպես նաև ավտոմեքենաները կապի և էլեկտրահաղորդման գծերի սպասարկման համար օգտագործելիս, փոստի և պարբերական մամուլի փոխադրումների, գիտահետազոտական և երկրաբանական հետախուզական աշխատանքների, երկրորդական հումքի հավաքման դեպքում հնարավոր է բեռնափոխադրումները իրականացնել առանց ապրանքատրանսպորտային փաստաթղթերի ձևակերպման: Այդ դեպքում բեռնափոխադրումների ծավալը տոննաներով և տոննա-կիլոմետրերով չի հաշվառվում:

Տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ժամանակավորապես հարմարեցված բեռնատար ավտոմեքենաները և այն ավտոմեքենաները, որոնք օգտագործվում են որպես կինոշարժական, սակայն որպես հատուկ` ՊԱՏ-ում գրանցված չեն, հաշվի են առնվում որպես բեռնատար և դրանց աշխատանքը ցույց է տրվում այս բաժնում:

Կազմակերպությունում յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի համար տարվում է ավտոմեքենայի աշխատանքի հաշվառման քարտ, որում գրանցումները կատարվում են ամեն օր` ուղեգրի «Ավտոմեքենայի և կցորդների աշխատանքի արդյունքները» բաժնի տվյալների հիման վրա: Քարտը կազմվում է ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու ապրանքատրանսպորտային բեռնագրերի, ոչ ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու չափի (կշռման) ակտերի, ինչպես նաև գործուղման մեջ գտնվող և ուղեգրերով ուրիշ կազմակերպություններում աշխատող բեռնատար ավտոմեքենաների աշխատանքի վերաբերյալ տեղեկանքների հիման վրա:

5.2. «Փոխադրվել են բեռներ» (310 տողում) ցուցանիշում լրացվում է բեռնատար ավտոմեքենաներով (ներառյալ պիկապները, և ավտոկցորդները) փոխադրված բեռների քանակը, որը որոշում են փոխադրված բեռների փաստացի քաշով` հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը` յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ընդ որում` գծամետրերով չափվող, ինչպես նաև ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ, կիր և այլն) քաշն ապրանքատրանսպորտային բեռնագրում որոշում են բեռնառաքողները` դրանք մաս-մաս կշռելու կամ բերման համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար` քաշը որոշվում է կտորների քանակը մեկ բեռի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների (հաստոցներ, մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է կտորների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

Կցորդների օգնությամբ երկարաչափ բեռներ տեղափոխելիս (այդ թվում` ավտոմեքենա-փայտակիրների աշխատանքի ժամանակ) բեռի քաշը հաշվարկվում է ավտոմեքենայի բեռնատարողության չափով` որպես ավտոմեքենայի կատարած աշխատանք, իսկ մնացածը` որպես կցորդի կատարած աշխատանք:

Ըստ ավտոմեքենաների բեռնատարողության փոխադրված բեռների քաշը որոշելիս անհրաժեշտ է անպայման հաշվի առնել բեռների փաստացի քաշը:

Ուղևորների փոխադրումները չի թույլատրվում հավասարեցնել տոննայով և տոննա-կիլոմետրով բեռների փոխադրումների հետ և դրանք հաշվետվության մեջ չի ընդգրկվում:

5.3. «Բեռնաշրջանառությունը» (տոննա-կիլոմետր) (տող 320) ցուցանիշը որոշում են առանձին երթերի ժամանակ փաստացի փոխադրված բեռի (ներառյալ ավտոկցորդներով փոխադրված բեռը) քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Ընդամենը բեռնաշրջանառության ծավալը առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների կատարված տոննա-կիլոմետրերի` բենզինային (տող 322), դիզելային (տող 323), նավթային հեղուկացված գազ (տող 324), բնական սեղմված գազ (տող 325), գազադիզելային (տող 326): Ըստ օգտագործվող վառելանյութի տեսակների բեռնաշրջանառությունների հանրագումարը պետք է հավասար լինի ընդամենը բեռնաշրջանառության ծավալին:

Փոխադրված բեռների ընդհանուր ծավալի և կատարված բեռնաշրջանառության մեջ ներառում են ինչպես գործավարձային, այնպես էլ ժամավճարային սակագներով աշխատող ավտոմեքենաների կողմից կատարված բեռնափոխադրումները և բեռնաշրջանառությունները, որոնցով բեռնափոխադրումները և փոխադրումների տարածությունները հաստատված են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով (ապրանքատրանսպորտային բեռնագրերով կամ չափման (կշռման) ակտերով):

Ավտոկցորդներով բեռների փոխադրումը և կատարված բեռնաշրջանառությունը ներառում են բեռնատար ավտոմեքենաներով փոխադրված բեռների և կատարված բեռնաշրջանառության ընդհանուր ծավալի մեջ` համապատասխան բաժինների համապատասխան տողերում:

5.4. Ավտոմեքենաների «Ընդհանուր վազքը» (տող 330) ցուցանիշը որոշվում է բոլոր ավտոմեքենաների բեռով, դատարկ և զրոյական վազքերի գումարով:

5.5. «Բեռով վազքը» (տող 336) ցուցանիշում լրացվում է բեռնված ավտոմեքենայի այն վազքը, որը կատարվել է բեռնման և բեռնաթափման կետերի միջև` փոխադրված բեռների քանակից անկախ:

Դատարկ վազք է համարվում ավտոմեքենայի վազքն առանց բեռի` բեռնման և բեռնաթափման կետերի միջև:

Զրոյական վազք է համարվում ավտոմեքենայի դատարկ վազքը ավտոտնտեսությունից մինչև բեռնման առաջին կետը և բեռնման վերջին կետից դեպի ավտոտնտեսություն:

Օրվա մեջ ավտոմեքենայի վազքի մեծությունը որոշում են արագաչափի (սպիդոմետրի) ցուցումով: Ավտոմեքենայի վազքի վերաբերյալ արագաչափի ցուցումը ստուգում են տվյալ կազմակերպության ավտոմեքենայի երթևեկության կետերի միջև տարածությունների հաստատված ցուցակի կամ հատուկ սարքի` կուրվիմետրի օգնությամբ շրջանի քարտեզի (քաղաքի պլանի) հիման վրա:

Ընդհանուր վազքից առանձնացնում են բենզինով, միայն դիզելային վառելանյութով, նավթային հեղուկացված գազով և բնական սեղմված գազով կատարված վազքերը:

Ավտոմեքենա ունեցող կազմակերպությունները պարտավոր են ավտոմեքենաները գիծ դուրս բերելիս վարորդին տալ ուղեգիր, որը խիստ հաշվետվական փաստաթուղթ է համարվում:

5.6. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևոր) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով:

5.7. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 340, սյն. 2) - ցուցանիշում լրացվում է շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները):

Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ, միջմարզային և միջպետական երթուղիներում` որոշվում է վաճառված տոմսերի քանակով:

Առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` փոխադրված ուղևորների քանակը որոշվում է` ամսական 50 երթ հաշվարկով:

Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 1998թ. թիվ 32 որոշմամբ սահմանված կարգի*:

Կազմակերպությունների բանվոր-ծառայողներին անվճար տեղափոխելու դեպքում փոխադրված ուղևորների քանակը որոշում են այն գրանցումների հիման վրա, որոնք կատարվում են ավտոբուսների ուղեգրերում` յուրաքանչյուր երթով փոխադրված ուղևորների քանակը միագումարելու միջոցով: Փոխադրված ուղևորների քանակի վերաբերյալ ուղեգրում գրանցումները կատարում են ուղևորների փոխադրման համար պատասխանատու անձանց հայտերի ու պահանջների հիման վրա:

 

*) Համաձայն ՀՀ Կառավարության 1997 թ. թիվ 251 որոշման ներքաղաքային և միջքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով: Կազմակերպությունների կողմից անվճար և զեղչ սակագներով փոխադրված ուղևորների քանակը որոշվում է` նման ծառայություններ մատուցելու դիմաց կազմակերպություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների փոխհատուցման) գումարների չափով: Ըստ ՀՀ Կառավարության 1998 թ. թիվ 32 որոշման, կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Փ=Քձ x Ս x ԱաԸնդ 

 

որտեղ`

 Քձ - ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ):

քԸնդ   - հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ):

Աա - ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ):

Ս -ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ/ մարդ):

 

5.8. «Ուղևորաշրջանառություն-ընդամենը» (ուղևոր-կիլոմետր) (տող 350, սյն. 2) ցուցանիշը որոշվում է առանձին երթերի ժամանակ փոխադրված ուղևորների քանակը (ուղևոր) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Ընդամենը ուղևորաշրջանառության ծավալն առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների կատարված ուղևոր-կիլոմետրերի` բենզինային (տող 351), դիզելային (տող 352), նավթային հեղուկացված գազ (տող 353), բնական սեղմված գազ (տող 354), գազադիզելային (տող 355): Ըստ օգտագործվող վառելանյութի տեսակների ուղևորաշրջանառությունների հանրագումարը պետք է հավասար լինի ընդամենը ուղևորաշրջանառության ծավալին:

 

6. Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները (բաժին 4)

 

6.1. «Ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթը» (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և հաշվետվությունում այն ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի: Այս ցուցանիշը լրացվում է բոլոր կազմակերպությունների կողմից, որոնց ավտոտրանսպորտը շահագործվել է առևտրային հիմունքներով (այսինքն` վճարովի):

6.2. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (տող 410, սյն. 2) ցուցանիշը լրացնում են ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի ճյուղային կազմակերպությունները, որոնց համար առևտրային հիմունքներով բեռնափոխադրումները համարվում է գործունեության հիմնական տեսակ, այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի կազմակերպությունները, որոնց բեռնատար ավտոմեքենաներն իրենց կազմակերպության սեփական կարիքների սպասարկման հետ մեկտեղ իրականացնում են ուրիշ կազմակերպությունների կամ քաղաքացիների համար վճարովի բեռնափոխադրումներ:

6.3. Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

6.4. Ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) հասույթի (տող 410, սյն. 3) մեջ ներառվում են երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները` վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը, պատվերով աշխատող ավտոբուսներից ստացված հասույթները, ինչպես նաև անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրումներից կազմակերպության կողմից չստացված եկամուտները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված դոտացիոն գումարները:

6.5. Ուղևորատար թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթի մեջ մտնում են թեթև մարդատար տաքսիների և ծառայողական ավտոմեքենաների շահագործումից ստացված բոլոր տեսակի հասույթները:

6.6. Այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված եկամուտները չեն մտնում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին ու վնասներին: Վարձակալության տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված եկամուտներն ու ծախսերը ներառվում են վարձակալող կազմակերպության հաշվետվության մեջ:

6.7. «Ավտոմեքենաների շահագործման ծախսերը» (տող 420) ցուցանիշում ներառվում են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարներ), պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ (զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության գծով), սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ, ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և տեխսպասարկման հետ կապված ծախսեր և այլ ծախսեր): (Տես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի գլուխ 4):

Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:

6.8. Բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ, թեթև մարդատար և հատուկ ավտոմեքենաներ ունեցող կազմակերպություններում վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը բաշխվում են բեռնատար, ուղևորատար և հատուկ ավտոմեքենաների պարկի միջև` կազմակերպությունում դրանց գտնվելու ավտոմեքենա-օրերի քանակի համապատասխան:

6.9. «Տրանսպորտային գործունեությամբ զբաղվող աշխատողների թվաքանակը» (տող 430) - ցուցանիշում լրացվում է կազմակերպության տրանսպորտային գործունեության անձնակազմը, որին պատկանում են տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, ուղևորների տեղափոխմամբ զբաղվածները, ինչպես նաև ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցների աշխատողները:

 

7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 5)

 

7.1. Հաշվառման ենթակա են հաշվետու կազմակերպությունների հաշվեկշռում առկա ոչ ընդհանուր օգտագործման (գերատեսչական, ինչպես նաև սեփական) ավտոմոբիլային ճանապարհները, անկախ նրանից, թե տվյալ կազմակերպությունը սեփական ավտոտրանսպորտ ունի, թե ոչ:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին են վերաբերում`

- կազմակերպությունների (ներառյալ անտառամթերման, լեռնահանքային արդյունաբերության և այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, ինչպես նաև խոշոր արդյունաբերական կոմպլեքսներ), անհատ ձեռնարկատերերի և նրանց միավորումների տարածքում գտնվող ճանապարհները, որոնք սպասարկում են դրանց արտադրատեխնոլոգիական փոխադրումները.

- դեպի արդյունաբերական կազմակերպությունները, հանքերը տանող մերձատար ուղիները, որոնք գտնվում են ավտոճանապարհային տնտեսության տնօրինության տակ, բայց չեն պատկանում ընդհանուր օգտագործման ճանապարհներին:

7.2. Հաշվետվության մեջ ցույց է տրվում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը, այդ թվում առանձնացնելով կոշտ ծածկույթով ավտոճանապարհները, որոնց պատկանում են կատարելագործված ծածկույթով (ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե և ասֆալտբետոնի տիպի խիճից ու կոպիճից), ինչպես նաև խճային, մանրախճային և սալահատակային ավտոճանապարհները:

Ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը ցույց են տալիս կիլոմետրերով:

7.3. Ավտոճանապարհների ընդհանուր երկարության տվյալները հաշվետու տարվա սկզբին (ըստ բոլոր սյունակների) պետք է համապատասխանեն նախորդ տարվա վերջի տվյալներին: Տարբերության դեպքում` դրանք պետք է ստուգվեն և բացատրվեն պատճառները:

 

8. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների (բաժին 6)

 

Այս բաժնում լրացվում է ինչպես կազմակերպության հաշվեկշռում առկա սեփական ավտոմեքենաների, այնպես էլ վարձակալած ավտոմեքենաների օգտագործած վառելիքի քանակն (հազ. լիտր) ըստ տեսակների (բենզին (տող 600), ոչ էթիլացված բենզին (տող 610), դիզելային վառելանյութ (տող 620), նավթային հեղուկացված գազ (տող 630), բնական սեղմված գազ (տող 640):

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ՝

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական
վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

ՁԿԴ-ի**
(Ձեռնարկությունների 
կոդերի դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի*
(Պետական
կառավարման
մարմինների
նշանակման
համակարգիչ)

 

ՏԳԸԴ-ի**
(Տնտեսական
գործունեության
ընդհանուր
 դասակարգիչ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

Հիմնադիրները (մասնակիցները)***  

1

 

2

 

3

 

4

 

1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում

կատարել նշում
 

Կազմակերպական-իրավական ձևը ___________ծածկագիրը՝** I I I

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________

__________________________________ ծածկագիրը** I I I I I I

Ձեռնարկությունների պետռեգիստրում

 գրանցման համարը** I I__ I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * * I I_ I I I I I I I

Մարզը ___________________________________ I I I

Հասցեն ____________________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից

**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են  միաժամանակ՝ համապատասխան վանդակներում

Ձև թիվ 1-տրանսպորտ
փոստային-տարեկան

Ներկայացվում է՝

ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն

 

 Ներկայացնում են՝

ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները,


 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող 
հունվարի 22-ը

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխա-նատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200_____Թ.   ՀԱՄԱՐ


                       1. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ (լրացնում են բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց հաշվեկշռում ունեն ավտոմեքենաներ (անկախ նրանց քանակից))

 

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ընդամենը  

այդ թվում`
տեխնիկապես սարքին

Ընդհանուր

բեռնատարողությունը

(ուղևորատարողությունը)

ըստ 1 սյունակի մեքենաների

Ա

Բ

1

2

3

Մեքենաներ-ընդամենը (ըստ 1 սյունակի 101,129,137,140,150
տողերի գումարը) (ըստ 2 սյունակի նույն տողերի գումարը)

100

 

 

X

Բեռնատար մեքենաներ (ըստ 1 սյունակի 102-108 տողերի գումարը, 109-114 տողերի գումարը, 117-121 տողերի գումարը) (102-108,117-121 տողերի գումարը ըստ 2 սյունակի), (102-
108,117-121 տողերի գումարը ըստ 3 սյունակի)*

101

 

 

 

Մեքենաների խմբավորումը 101 տողից ըստ թափքի կառուցվածքի կողային մեքենաներ

102

 

 

 

ինքնաթափեր

103

 

 

 

բեռնատար ֆուրգոններ

104

 

 

 

սառնավտո ռեֆրիժերատոր

105

 

 

 

ցիստեռններ

106

 

 

 

փայտակիրներ

107

 

 

 

թափքի կառուցվածքի այլ մեքենաներ

108

 

 

 

 

* Ներառյալ թափքի կառուցվածքին և դրանց հետ կոմպլեկտավորված ավտոկցորդներին համապատասխան թամբային քարշիչները

 

Ա

Բ

1

2

3

Ըստ բեռնատարողության մինչև 1499 կգ (101 տողից)

109

 

X

X

1500-4999

110

 

X

X

5000-6999

111

 

X

X

7000-9999

112

 

X

X

10000-14999

113

 

X

X

15000 և ավելի

114

 

X

X

Ինքնաբեռնողներ (101 տողից)

115

 

 

 

Թամբային քարշիչներ (101 տողից)

116

 

 

 

101 տողից ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել միայն՝ բենզին  

117

 

 

 

                 դիզելային վառելանյութ

118

 

 

 

                 նավթային հեղուկացված գազ

119

 

 

 

                 բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող  վառելանյութից)

120

 

 

 

                 դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ)

121

 

 

 

Թամբային քարշակների կիսակցորդիչներ (կցված և պահեստային)-ընդամենը

122

 

 

 

այդ թվում` ըստ բեռնատարողության, կգ, մինչև 19999

123

 

X

X

      20000 և ավելի

124

 

X

X

Կցորդներ-ընդամենը

125

 

 

 

այդ թվում` ըստ բեռնատարողության, կգ, մինչև 4999

126

 

X

X

              5000-14999

127

 

X

X

              15000 և ավելի

128

 

X

X

Ուղևորատար ավտոբուսներ

 

 

 

 

Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ-
ընդամենը) (132-136 տողերի գումարը ըստ 1, 2, 3 սյուների)

129

 

 

 

   այդ թվում` 32 նստատեղից ավելի ուղևորատարողության

130

 

 

 

                     միկրոավտոբուսներ

131

 

 

 

129 տողից-ավտոբուսներ, որոնց կառուցվածքը թույլ է
տալիս օգտագործել միայն` 
      բենզին 

132

 

 

 

        դիզելային վառելանյութ

133

 

 

 

        նավթային հեղուկացված գազ

134

 

 

 

        բնական սեղմված գազ և բենզին (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

135

 

 

 

Ա

Բ

1

2

3

դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ
(գազադիզելային ավտոբուսներ)

136

 

 

 

Թեթև մարդատար ավտոմեքենաներ

       

Թեթև մարդատար ավտոմեքենաներ (տաքսիներ և ծառայողական մեքենաներ)-ընդամենը

137

 

 

X

      այդ թվում` ավտոմեքենաներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել նավթային հեղուկացված գազ

138

 

 

X

137 տողից տաքսիներ

139

 

 

X

Պիկապներ* -ընդամենը

140

 

 

 

այդ թվում՝ կողայիններ

141

 

 

 

140 տողից որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել
նավթային հեղուկացված գազ

142

 

 

 

Հատուկ ավտոմեքենաներ

       

Հատուկ ավտոմեքենաներ -ընդամենը (1, 2 սյունակների 151-154 տողերի գումարը, 155-159 տողերի գումարը)

150

 

 

X

         այդ թվում`
սանիտարական առողջապահական

151

 

 

X

       հրդեհային

152

 

 

X

       ավտոկռունկներ

153

 

 

X

       այլ հատուկ մեքենաներ

154

 

 

X

* ներառյալ բեռնաուղևորատար այն ավտոմեքենաները, որոնք ունեն մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա սարքավորված թափքեր

Ա

Բ

1

2

3

150 տողից ավտոմեքենաներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել միայն՝ բենզին

155

 

 

X

դիզելային վառելանյութ

156

 

 

X

նավթային հեղուկացված գազ

157

 

 

X

բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

158

 

 

X

դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ)

159

 

 

X

2. Մեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու  ժամանակի տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշների անվանումը

Տողի
համարը

Բեռնատար
ավտոմեքենաների
քանակը (101 տողից)

Ուղևորատար ավտոբուս-
ների քանակը (ներառյալ
միկրոավտոբուսներ) 
(129 տողից)

Պիկապներ
(140 տողից)

Ա

Բ

1

2

3

Ավտոմեքենաներ, որոնք շահագործման մեջ են գտնվում թողարկված օրվանից՝ մինչև 3 տարի

210

 

 

 

       3,1-10 տարի

211

 

 

 

      10,1-20,0   տարի

212

 

 

 

      20 և ավելի տարի

213

 

 

 

3. Ավտոտրանսպորտի աշխատանքը

3.1 Բեռնափոխադրումներ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ
պիկապները և ավտոկցորդները)

այդ թվում`
ավտոմեքենաներ և ավտոկցորդներ,
որոնք աշխատում են գործավարձային եղանակով

Ավտոկցորդներ
(I սյունակից)

Ա

Բ

1

2

3

Փոխադրվել են բեռներ-ընդամենը, հազ. տոննա

310

 

 

 

  այդ թվում` կոմերցիոն հիմունքներով
(հիմնարկների, կազմակերպությունների և անհատ անձանց համար կատարված բեռնաառաքումները

311

 

 

 

Բեռնաշրջանառությունը-ընդամենը, հազ.տ-կմ

320

 

 

 

այդ թվում` կոմերցիոն հիմունքներով (հիմնարկների, կազմակերպությունների և անհատ անձանց համար)

321

 

 

 

320 տողից` ավտոմեքենաների բեռնաշրջանառությունը,
որոնք օգտագործում են միայն՝

 

     

բենզին

322

 

 

X

դիզելային վառելանյութ

323

 

 

X

նավթային հեղուկացված գազ

324

 

 

X

բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

325

 

 

X

        դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ

326

 

 

X

Ընդհանուր վազք -ընդամենը, հազ. կմ

330

 

 

X

     այդ թվում`

 

 

 

X

բենզինով

331

     

դիզելային վառելանյութով

332

 

 

X

նավթային հեղուկացված գազով 

333

 

 

X

բնական սեղմված գազով

334

 

 

X

դիզելային վառելանյութով և բնական սեղմված գազով (գազադիզելային)

335

 

 

X

 330 տողից - բեռով վազքը

336

 

 

X

2-րդ սյունակի 330-336 տողերը լրացվում են առանց ավտոկցորդների

3.2 Ուղեվորափոխադրումներ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ուղևորատար
ավտոբուսներ (ներառյալ
միկրոավտոբուսներ)

Ուղևորատար
թեթև մարդատար
ավտոմեքենաներ
(տաքսիներ և
ծառայողական
մեքենաներ)

Հատուկ ավտոմեքենաներ
(ներառյալ հատուկ թեթև մասնագիտացված
ավտոմեքենաներ)

Ա

Բ

1

2

3

Փոխադրվել են ուղևորներ, հազ. մարդ

340

 

X

X

Ուղևորաշրջանառություն, ընդամենը, հազ. ուղևոր- կմ

350

 

X

X

այդ թվում՝ կատարված`

 

 

X

X

բենզինով

351

     

դիզելային վառելանյութով

352

 

X

X

նավթային հեղուկացված գազով

353

 

X

X

բնական սեղմված գազով

354

 

X

X

դիզելային վառելանյութով և բնական գազով (գազադիզելային)

355

 

X

X

Ավտոմեքենաների վազք - ընդամենը, հազ. կմ

360

 

 

 

4. Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Բեռնատար
ավտոմեքենաներ ներառյալ պիկապներ)

Ուղևորոտար
ավտոբուսներ
(ներառյալ միկրոավտոբուսներ)

Ուղևորատար թեթև մարդատար
ավտոմեքենաներ
(տաքսիներ և ծառայողական
մեքենաներ)

Հատուկ
ավտոմեքենաներ
(ներառյալ հատուկ
թեթև մասնագիտացված ավտոմեքենաներ)

Ա

Բ

1

2

3

4

Ավտոմեքենաների շահագործումից
ստացված հասույթը (առանց ԱԱՀ),
հազ. դրամ

410

 

 

 

 

Ավտոմեքենաների շահագործման
ծախսերը, հազ. դրամ

420

 

 

 

 

Տրանսպորտային գործունեությամբ
զբաղվող աշխատողների թվաքանակը

430

 

 

 

 

այդ թվում` վարորդներ

431

 

 

 

 

5. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ (կմ-ով)

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ընդամենը

այդ թվում`
կոշտ ծածկույթով

2-րդ սյունակից`
կատարելագործված ծած-
կույթով (ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե և
դրա տեսակի խիճից՝ շչեբենից ու կոպիճից
մշակված կապակցող նյութերով)

Ա

Բ

1

2

3

Տարվա սկզբից

500

 

 

 

Ընդունված է հաշվեկշիռ տարվա ընթացքում

510

 

 

 

    այդ թվում` նոր շինարարության հաշվին

511

 

 

 

Դուրս է գրված հաշվեկշռից տարվա ընթացքում

520

 

 

 

    այդ թվում` հանձնված է ճանապարհների ընդհանուր
օգտագործման ցանցին 

521

 

 

 

Հաշվետու տարվա վերջին (տող 500+տող 510-տող 520)

530

 

 

 

6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների, հազ. լիտր

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ընդամենը
`

այդ թվում`

բեռնատար
ավտոմեքենաներ
(ներառյալ
պիկապներ)

ավտոբուսներ
(ներառյալ միկրո-
ավտոբուսներ)

թեթև մարդատար
ավտոմեքենաներ 
(տաքսիներ և ծառ.
մեքենաներ)

հատուկ ավտոմեքե-
նաներ (ներառյալ
հատուկ թեթև մաս-
նագիտ. ավտոմեք.)

Ա

Բ

1

2

3

4

5

   Բենզին

600

 

 

 

 

 

     դրանից` ոչ էթիլացված

610

 

 

 

 

 

  Դիզելային վառելանյութ

620

 

 

 

 

 

  Նավթային հեղուկացված գազ

630

 

 

 

 

 

  Բնական սեղմված գազ, մ3

640

 

 

 

 

 

_____ ‘_____________________ 200  թ. Ղեկավար՝____________
________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)


Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
 Պետական գրանցման թիվ 60301180

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2003, N 21-Ն 12.02.2004, N 91
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան