Գլխավոր տեղեկություն
Համար
N 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2001-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5.1 Հոդ.182
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

603.0090.23.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 90

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՓՈՍՏԱՅԻՆ-ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել «Ավտոտրանսպորտի առկայությունը, միջոցների օգտագործումը և գործունեությունը» ձև թիվ 3-ավտո (փոստային-տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին Հրահանգը.

2. ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 26.08.1999 թ. թիվ 160 հրամանը:


Նախագահ`


Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2001 թ. հոկտեմբերի 23-ի N 90 որոշմամբ

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3. 3-ավտո հաշվետվությունը լրացնում են միայն`

- բեռնափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.

- ուղևորափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:

1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից: 

1.5. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություն` հաշվետվությունում նշված ժամկետում:

1.6. Հաշվետվության տվյալները լրացվում են հաշվետվությունում նշված չափման միավորներով:

1.7. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:

1.8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.9. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.10. Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.11. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ):

 

_________

1 առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության (սեփական և վարձակալությամբ տրված) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:

2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:

2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:

2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:

2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

2.7. Միջմարզային երթուղի` այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

 

3. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ԲԵՌՆԱՏԱՐ, ԱՎՏՈԲՈՒՍ, ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ) ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ (ԲԱԺԻՆ 1, 2)

 

3.1. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյուն. 2, տող 212, տող 223, սյուն. 2):

3.2. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյն. 3, տող 213, տող 223, սյն. 3) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռհերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

3.3. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյն. 4, տող 214, տող 223, սյն. 4) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

3.4. «Ավտոմեքենա-օրերը պարապուրդում սարքին վիճակում» (տող 110, սյն. 5, տող 215, տող 223, սյն. 5)` համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

3.5. Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է ստորև.

Օրինակ 1. Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

Ավտոմե-
քենաների
մակնիշ-
ները

Ավտոմեքենա-
ների
ցուցակային
թիվը հաշվետու
տարվա
ընթացքում

Ավտոմե-
քենա-
օրերի
թիվը
տնտե-
սությու-
նում

այդ թվում

աշխատան-
քում

վերանորոգ-
ման և դրան
սպասելու
վիճակում

պարապուրդում
տեխնիկապես
սարքին վիճակում

ԳԱԶ-53Ա

2

730

480

100

150

ՄԱԶ-500

1

90

54

-

36

ԶԻԼ-151

1

275

160

50

65

ԿՐԱԶ-257

1

184

110

25

49

Ընդամենը

5

1279

804

175

300

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշերի հանրագումարին: Բերված օրինակում`

804+175+300+1279 ավտոմեքենա-օրեր:

3.6. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն` ըստ դրանց բեռնատարողության (հազ. ավտոմեքենա-տոննա-օրերով) հաշվարկի (տող 110, սյն. 6), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով:

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

Ավտոմեքենաների
տեսակները

Բեռնատա-
րողությունը
տոննա

Տնտեսության գտնվող
ավտոմեքենա-օրեր

Տնտեսությունում
ավտոմեքենա
տոննա-օրեր

ԳԱԶ-53 Ա

2,5

730

1825

ՄԱԶ-500

7,5

90

675

ԿՐԱԶ-257

12,0

184

2208

ԶԻԼ-151

4,5

275

1237,5

Ընդամենը

-

-

5945,5

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը` ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

3.7. «Կարգագրում գտնվելու ժամանակը» (տող 110, սյն. 7, տող 217, տող 223, սյն. 6) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

3.8. «Ավտոմեքենաների վազքը-ընդամենը» (տող 110, սյն. 8, տող 218, տող 223, սյն. 7)` իրենից ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերը գումարելով:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների, իսկ վճարովի վազքինը` ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

 

4. ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ (ԲԱԺԻՆ 3)

 

4.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

4.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 310) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

4.3. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 320) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:

4.4. «Երթուղային ավտոբուսներ» (տող 321), «Երթուղային միկրոավտոբուսներ» (տող 321) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

 

5. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (ԲԱԺԻՆ 4)

 

5.1.Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական, կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

410 տողի 3-րդ սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):

5.2. Հաշվետվության տող 411 և 412, 413, սյն. 3-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թիվը:

5.3. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 410-413, սյն. 4):

5.4. Հաշվետվության 410-413 տողերի 5-րդ սյունակում լրացվում է միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, առանց արտաքին համատեղողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձի:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ՝

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական
վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

ՁԿԴ-ի**
(Ձեռնարկությունների 
կոդերի դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի*
(Պետական
կառավարման
մարմինների
նշանակման
համակարգիչ)

 

ՏԳԸԴ-ի**
(Տնտեսական
գործունեության
ընդհանուր
 դասակարգիչ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

Հիմնադիրները (մասնակիցները)***  

1

 

2

 

3

 

4

 

1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում

կատարել նշում
 

Կազմակերպական-իրավական ձևը ___________ծածկագիրը՝** I I I

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________

__________________________________ ծածկագիրը** I I I I I I

Ձեռնարկությունների պետռեգիստրում

 գրանցման համարը** I I__ I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * * I I_ I I I I I I I

Մարզը ___________________________________ I I I

Հասցեն ____________________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից

**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են  միաժամանակ՝ համապատասխան վանդակներում

Ձև թիվ 3-ավտո
փոստային-տարեկան

Ներկայացվում է՝

ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն

 

 Ներկայացնում են՝

ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները,

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
200___թ.   համար

1. Կազմակերպության (սեփական ԵՎ վարձակալությամբ տրված) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

Տողի համարը

Կազմակերպության
տնօրինության տակ
գտնվող
ավտոմեքենաների առկայությունը,
ավտոմեքենա-օրեր (ամբողջական
թվերով) (3, 4, 5 սյունակների գում.)

այդ թվում`

Կազմակեր-
պության
տնօրինության տակ
գտնվող
ավտոմեքենաների
առկայությունն ըստ
նրանց
բեռնատարողու-
  թյան հաշվարկի,
հազ. ավտո-
մեքենա/
տոննա-օր

Կարգագրում
(նարյադում)
գտնվելու ժա-
մանակը, հազ.
ավտոմեքենա ժամեր

Ավտո-
մեքենա-
ների վազք,
ընդամենը, հազ. կմ

այդ
թվում`

բեռով

աշխա-
տան-
քում

պարա-
պուրդում
վերանո-
րոգման և
նրան
սպասելու
վիճակում

պարա-
պուրդում
տեխնիկա-
պես
սարքին
վիճակում

1

2

3

4

5

6

7

8

9

110

 

 

 

 

 

 

 

 

2. Շահագործական ուղեվորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

 

Տողի համարը

Չափի
միավորը

Ավտոբուսներ
ընդամենը
(ներառյալ պատվի-
րածները)

այդ թվում` 
երթուղային
ավտոբուսներ
(6, 8, 9, 10
սյունակների
գումարը ըստ 210-
213 և 217 տողերի)

Դրանցից՝ ըստ երթուղիների տեսակների

ներքա-
ղաքային

դրանցից`
մարզային
կենտրոնում, հանրապե-
տության մայրաքաղա-քում

ներմարզային

միջմարզային

միջպետական

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ավտոբուսային երթուղիների քանակ (տարվա վերջին)

210

միավոր

X

 

 

 

 

 

 

Ավտոբուսային երթուղիների երկարություն (տարվա վերջին)

211

կմ

X

 

 

 

 

 

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող  ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (213, 214, 215 տողերի գումարը)

212

ավտո-
մեքենա-
օրեր

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ աշխատանքի մեջ

213

-  ,, -

 

 

 

 

 

 

 

պարապուրդում վերանորոգման և նրան
սպասելու վիճակում

214

-  ,,  -

 

 

X

X

X

X

X

պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում

215

-  ,,  -

 

 

X

X

X

X

X

Կազմակերպության
տնօրինության տակ գտնվող
ավտոմեքենաների
առկայություն՝ հաշվարկված
նրանց ուղևորատարողությամբ
(ըստ նստատեղերի)

216

հազ.
ավտո-մեքենա-նստա- 
տեղ-օրեր

 

 

X

X

X

X

X

Կարգագրում ավտոմեքենաների
գտնվելու ժամանակը

217

հազ. ավտոմեք. ժամեր

 

 

 

 

 

 

 

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը

218

հազ. կմ

 

 

X

X

X

X

X

դրանից՝ ուղևորներով

219

հազ. կմ

X

 

X

X

X

X

 

Ուղևորատար շարժակազմի
վազքը, վերածված ըստ տեղատարողության
(ամբողջական թվերով)

220

հազ. տեղ-կմ

X

X

 

X

 

X

X

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (221)___________
5-րդ սյունակի 211 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (222)__________

2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը եվ աշխատանքը

Տողի համարը

Կազմակերպության
տնօրինության տակ
գտնվող  մեքենաների
քանակը ավտոմեքենա-
օրեր (ամբողջական
թվերով) (3, 4, 5 սյունակների գում.)

այդ թվում

Կարգագրության
մեջ (նարյադում)
գտնվելու
ժամանակը,
հազ.
ավտոմեքենա-ժամեր

Ավտոմեքենաների
վազքը,  ընդամենը,
հազ. կմ

այդ թվում`
վճարովի

աշխա-
տանքում

պարապուր-
դում վերա-
նորոգման և
նրան
սպասելու
վիճակում

պարապուր-
դում տեխ-
նիկապես
սարքին վիճակում

1

2

3

4

5

6

7

8

223

 

 

 

 

 

 

 


Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (234) ____
Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը,
տարվա վերջին (235) ______
Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (236) ___

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը եվ դուրս գրումը

 

Տողի հա-
մարը

Առկայությունը
հաշվետու
տարվա
սկզբին

Ընդունվել են ավտոմեքենաներ
հաշվետու տարվա ընթացքում

Դուրս են գրվել ավտոմեքենաներ
հաշվետու տարվա ընթացքում

Առկայությունը
հաշվետու
տարվա
վերջին

 

 

 

ընդամենը

այդ թվում` նորերը

ընդամենը

այդ թվում`
խոտանման հետ
կապված

 

1

2

3

4

5

6

7

8

Բեռնատար ավտոմեքենաներ,
ընդամենը

310

 

 

 

 

 

 

Բոլոր տեսակի ավտոբուսներ
(ներառյալ միկրոավտոբուսներ),
ընդամենը

320

 

 

 

 

 

 

այդ թվում`
երթուղային ավտոբուսներ
երթուղային միկրոավտո-
բուսներ

321
322

 

 

 

 

 

 

320 տողից`
ԼԱԶ - 677, 5256

323

 

 

 

 

 

 

          ԼԱԶ - 695, 42021

324

 

 

 

 

 

 

          ԼԱԶ - 697, 699

325

 

 

 

 

 

 

          ՊԱԶ (բոլոր ձևերի)

326

 

 

 

 

 

 

      այլ մակնիշի - ընդամենը

330

 

 

 

 

 

 

դրանից՝

 

 

 

 

 

 

 

ԻԿԱՐՈՒՍ - 260

331

 

 

 

 

 

 

ԻԿԱՐՈՒՍ - 280

332

 

 

 

 

 

 

ԻԿԱՐՈՒՍ-250,255

333

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար ավտոմեքենաներ
- ընդամենը

340

 

 

 

 

 

 

այդ թվում`
թեթև մարդատար
տաքսիներ

341

 

 

 

 

 

 

Պիկապներ

351

 

 

 

 

 

 

Հատուկ մեքենաներ, ներառյալ
հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաները

360

 

 

 

 

 

 


4. Զբաղվածություն եվ աշխատանքի վարձատրություն

 

Տողի հա-
մարը

Աշխատողների միջին
ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ
աշխատողների), մարդ

Աշխատանքի
վարձատրություն և դրան
հավասարեցված այլ
վճարումներ, ընդամենը,
հազ. դրամ

4-րդ սյունակից`  ցուցակ. կազմի աշխատող. աշխատավարձը (առանց
համատեղությամբ աշխատողների և
ցուցակային կազմից դուրս 
աշխատողների)

1

2

3

4

5

Հիմնական գործունեության
անձնակազմը - ընդամենը

410

 

 

 

Այդ թվում` վարորդներ՝
բեռնատար ավտոմեքենաների

411

 

 

 

ավտոբուսների

412

 

 

 

թեթև մարդատար տաքսիների

413

 

 

 


      ‘____ _____________________  200  թ.                                              Ղեկավար՝  _____________

       __________________________                                                 
         կատարողի ազգանունը և հեռախոսի  համարը
        (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
 Պետական գրանցման թիվ 60301180