Գլխավոր տեղեկություն
Համար
N 821
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.956
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2001 թվականի N 821
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 12-ի N 446 և 2001 թվականի մարտի 29-ի N 240 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում Ա. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին.

բ) «Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» տողը փոխարինել «Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» տողով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան