«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 հոկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60503327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 սեպտեմբերի 2003 թ. |
N 469-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1. 14-րդ կետի`
ա) «ժգ» ենթակետի «ֆինանսական» բառը փոխարինել «ֆինանսատնտեսական» բառով.
բ) «ժդ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2. 23-րդ կետի`
ա) «գ» ենթակետի «ընդգրկվող» բառից հետո հանել «, ինչպես նաև հավասարազոր» բառերը.
բ) «դ» ենթակետի «ռեզերվից» բառից առաջ լրացնել «կադրերի» բառը.
գ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ.».
դ) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ.».
3. 25-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.».
4. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը`
ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում` ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում` բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում.
գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում` հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսատնտեսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.
ե) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
զ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գնման գործի, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
է) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
ը) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
ժ) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ»:
5. 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ քաղաքացիական ծառայության |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|