ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2005 թվականի N 657-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող՝ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Ռ. Դավթյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Բրուտյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|