Գլխավոր տեղեկություն
Համար
N 554-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2005 թվականի N 554-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 734 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 734 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) «Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)», «Վ. Խաչիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)», «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ», «ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ» և «Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ» տողերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Գրիգորյան - «Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի ավագանու անդամ», «Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ», «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ», «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» և «Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» տողերով,

բ) որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում ընդգրկել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մ. Հակոբյանին:

Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետը լրացնել «Մ. Հակոբյան - ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2005 թ. հուլիսի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան