Գլխավոր տեղեկություն
Համար
N 871
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2001 թվականի N 871
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին լիազորություններ վերապահելու մասին» N 1183 որոշումը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 և 2001 թվականի նոյեմբերի 12-ի N 798 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

վերնագրում և տեքստում «Երևանի քաղաքապետարանի» և «Երևանի քաղաքապետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերով.

26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեից 3 մարդ, ԾՂԳ-ի տնօրենի (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից».

բ) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Արեյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Լ. Գյումիշյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ

Գ. Զաքարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Լ. Ղազազյան

- Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ

Վ. Ավոյան

- «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան