Basic information
Number
N 154-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.03.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
01.03.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.03.2011
Effective date
02.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2011 թվականի N 154-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Բանակցային խումբ ստեղծելու մասին» N 707-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 1) որոշման մեջ «Երևանի քաղաքային տրանսպորտի» բառերը փոխարինել «Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի» բառերով.

 2) որոշման հավելվածում`

ա. «Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)» բառերով,

բ. «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ» բառերով,

 գ. «Ա. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության արտաքին պետական պարտքի կառավարման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 1
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation