ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 274-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 15-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|