ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2005 թվականի N 259-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման վերնագրում և 1-ին, 2-րդ ու 4-րդ կետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերում, 7-րդ կետի «ա» ենթակետում, 23-րդ և 25-րդ կետերում, որոշման N 2 հավելվածի վերնագրում ու կառավարման խորհրդի անհատական կազմում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 4.1-ին կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին».
«4.1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղական և օտարերկրյա փորձագետների համար աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին».
գ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի`
կանոնադրության 2-րդ կետը «նամակ-համաձայնագրով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) բառերով,
անհատական կազմում Կ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Ֆ. Բերիկյանին, Զ. Կոստանյանի փոխարեն` Ռ. Բալասանովային:
Այդ կապակցությամբ խորհրդի անհատական կազմում «Կ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ֆ. Բերիկյան» բառերով, «Զ. Կոստանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Բալասանովա - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
անհատական կազմը լրացնել հետևյալ նոր տողերով.
«Ա. Ասատրյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ |
Ս. Հարությունյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պետ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ»: |
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|