Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/35(334) Հոդ.398
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 22 մարտի 2005 թվականի N 176-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները `

որոշմամբ հաստատված հավելվածում`

ա) հետևյալ պաշտոնի անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ.

իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 30 (ծածկագիրը` 02-1.2-5)

իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 31 (ծածկագիրը` 02-2.2-15)

իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 36 (ծածկագիրը` 02-3.1-10)

տնտեսագիտական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 95 (ծածկագիրը` 02-1.2-12)

տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր
N 96 (ծածկագիրը` 02-2.2-49)

տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր
N 97 (ծածկագիրը` 02-2.2-50)

տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր
N 99 (ծածկագիրը` 02-2.2-52)

տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր
N 149 (ծածկագիրը` 02-2.2-60)

ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-գլխավոր հաշվապահի անձնագիր N 110 (ծածկագիրը` 02-2.2-57)

արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 127 (ծածկագիրը` 02-3.2-3)

տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 143 (ծածկագիրը` 02-2.1-7).

բ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի N 81 (ծածկագիրը` 02-1.2-10), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետների NN 82, 83, 84, 85, 86 (ծածկագրերը` 02-2.2-42, 02-2.2-43, 02-2.2-44, 02-2.2-45, 02-2.2-46) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին», «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին», «Պարենային անվտանգության ապահովման մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 ու «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» N 682-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 715, 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

գ) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 112 (ծածկագիրը` 02-2.2-59) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Եկամտահարկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

դ) անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի N 9 (ծածկագիրը` 02-2.2-2), անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետի N 12 (ծածկագիրը` 02-3.1-3) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու մասին» N 1289 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման, 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման, 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման, 2003 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման, 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ե) վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի N 49 (ծածկագիրը` 02-1.2-7), վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետների NN 50, 51, 52, 53, 54 (ծածկագրերը` 02-2.2-25, 02-2.2-26, 02-2.2-27, 02-2.2-28, 02-2.2-29) ու վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետների NN 55, 56, 57 (ծածկագրերը` 02-3.1-16, 02-3.1-17, 02-3.1-18) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի, «Բարեգործության մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 274-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

զ) վարչական մարմինների վարչության պետի N 58 (ծածկագիրը` 02-1.2-8), վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետների NN 60, 61, 62, 63 (ծածկագրերը` 02-2.2-31, 02-2.2-32, 02-2.2-33, 02-2.2-34) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Զենքի մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին», «Զինապարտության մասին», «Իրավական ակտերի մասին», «Լիցենզավորման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական սահմանի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անցագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

է) քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետի N 105 (ծածկագիրը` 02-2.2-55) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Աղետի գոտու վերականգնման մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 75-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների տեղափոխման վնասազերծման և պահպանման ծառայությունների մատուցման սակագին սահմանելու մասին» N 1653-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի սակագները սահմանելու մասին» N 240 որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ը) առաջին բաժնի գլխավոր մասնագետի N 120 (ծածկագիրը` 02-2.3-2), բաժնի առաջատար մասնագետի N 121 (ծածկագիրը` 02-3.2-2) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

թ) արձանագրային բաժնի վարիչի N 122 (ծածկագիրը` 02-2.1-5), արձանագրային բաժնի գլխավոր մասնագետների NN 123, 124 (ծածկագրերը` 02-2.3-4, 02-2.3-5), արձանագրային բաժնի առաջատար մասնագետների NN 128, 129, 130 (ծածկագրերը` 02-3.2-4, 02-3.2-5,
02-3.2-6) արձանագրային բաժնի առաջին կարգի մասնագետների NN 131, 132 (ծածկագրեր` 02-4.1-1, 02-4.1-2) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին»
ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ժ) ընդհանուր բաժնի վարիչի N 133 (ծածկագիրը` 02-2.1-6), ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետների NN 135, 136, 137, 138 (ծածկագրերը` 02-2.3-9, 02-2.3-10, 02-2.3-11, 02-2.3-12), ընդհանուր բաժնի առաջատար մասնագետների NN 139, 140, 141, 151 (ծածկագրերը` 02-3.2-7, 02-3.2-8, 02-3.2-9, 02-3.2-11) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ժա) տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետների NN 144, 147 (ծածկագրերը` 02-2.3-13, 02-2.3-16), առաջին կարգի մասնագետի N 150 (ծածկագիրը` 02-4.1-4) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ժբ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի N 90 (ծածկագիրը` 02-1.2-11), տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետի N 93 (ծածկագիրը` 02-3.1-28), տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետի N 94 (ծածկագիրը` 02-3.3-3) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».

ժգ) վարչական մարմինների վարչության առաջին կարգի մասնագետի N 66 (ծածկագիրը` 02-3.3-2) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Զենքի մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին», «Իրավական ակտերի մասին», «Լիցենզավորման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական սահմանի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անցագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

 

2005 թ. մարտի 22
Երևան