ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2005 թվականի N 169-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 13-րդ կետի պահանջների`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 2 հավելվածում`
ա) 63-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2004 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո 3 ամսվա ընթացքում» բառերով.
բ) 70-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2005 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո 6 ամսվա ընթացքում» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 40-րդ և 42-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. մարտի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|