Գլխավոր տեղեկություն
Համար
N 114
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2001-04.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.02/6(138) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2002

041.0114.12.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2001 թվականի N 114
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի NN 48, 50, 51, 52, 53, 55, 56, 57, 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 257 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 562 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48, «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50, «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51, «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52, «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53, «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55, «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56, «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 57, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 257 և 2000 թվականի օգոստոսի 22-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 562 որոշումներում կատարել հետևյալ լրացումը`

որոշումներով հաստատված կառուցվածքները լրացնել «Հողաշինության և հողօգտագործման բաժին» տողով:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզպետարանների աշխատողների հաստիքային միավորները համալրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատողների հաստատված թվի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան